2019-ին մեքենաներ վաճառած անձինք պարտավոր են մինչեւ ապրիլի 20-ը վճարել եկամտային հարկ և ներկայացնել հաշվարկ. ՊԵԿ

04/02/2020 schedule12:15

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենքի համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1%-ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժի­չի յուրաքանչյուր ձիա­ուժ հզորության հա­մար 150 դրամից, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից։

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ ՀՀ հարկային օրենսգրքի կիրառության իմաստով՝ Օտարումը՝ դա մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի սեփականության իրավունքի փոխանցումն է որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց»։ Հետևաբար, նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։

Այսպիսով, 2019 թվականի հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը, ինչի համար անհրաժեշտ է ․

 1․  հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կնքել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր

  • այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին,

կամ

  • առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ այս հղումով,

 2  կատարել եկամտային հարկի վճարումը՝

բանկային ծառայության միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզիկական անձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ 

Տպել
2736 դիտում

Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործն ուղարկվել է դատարան

Գեղարքունիքի մարզպետն ու Ռուսաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը

Արմավիրի մարզում պատվաստվել է 104 889 քաղաքացի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն են ընդունել

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել է 44-օրյա պատերազմում նահատակված 9 զինծառայողի հոգեհանգստի արարողություն

Լենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել․ թիվ 63 երթուղայինի վարորդն ու 4 ուղեւոր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ

Առաջին ձյունը նախընտրական շահարկումների պատճա՞ռ, գործ ունենք նախընտրական քաղաքական սաբոտաժի հետ․ Վանիկ Օհանյան

Միգուցե շատերի համար ես բնավ էլ համարձակ կին չեմ, որովհետեւ իրենց մտքի թռիչքն այլ բան է ուզում. Լուիզա Ներսիսյան

Ստեփանավանի մշակույթի պալատն այսօրվանից կկրի Սոս Սարգսյանի անունը․ Արփի Դավոյան

Ուժի կիրառումը երբեք խաղաղության հասնելու ճանապարհ չի եղել․ Միրզոյանը ելույթ է ունեցել ԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը

Ավտոմեքենան մոտ 8 մ բարձրությունից ընկել է Աղստև գետը․ ուղեւորները հոսպիտալացվել են

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարին

ՊՆ վարչական համալիրում ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը

Ոստիկանների արարքները պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմ չեն պարունակել, վարույթը կարճվել է

Պապիկյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները

Հաագայում տարածվել է ՀՀ հայտարարությունը՝ Արցախում Ադրբեջանի կիրառած քիմիական տարրեր պարունակող զենքի վերաբերյալ. ԱԳՆ

Միրզոյանը Բլինքենին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը

Տեղի են ունեցել «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության» ծրագրի գործողությունների ներկա իրավիճակը և 2022-ի պլանները քննարկում

Կոդավորված դաջվածքի բանալի բառը գտնելով՝ հնարավոր էր կարդալ կնոջ անունը. զոհված հետախույզի կինը գիրք է գրել նրա մասին

Հայաստան կժամանի ՌԴ ԱԻՆ պատվիրակությունը. կանցկացվի Միջազգային գիտաժողով երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է

Փոփոխություն Վանաձորից դեպի Վրաստան և հետադարձ ուղղությամբ երթևեկության սխեմայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Արարատի բնակիչը «Ալեն Սիմոնյանի», «Հայկ Սարգսյանի», «Սասի Արտակի» և այլ անուններով սոցցանցերում գրանցել է կեղծ էջեր․ ՔԿ

Քարաթափում է տեղի ունեցել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհին

Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ Արմավիրում կբարելավվի կոշտ թափոնների կառավարման համակարգը

«Քովիդ-19»-ի դեմ պատվաստվելուց 7 օր անց անձը կարող է դառնալ արյան դոնոր

ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի ԱԳ նախարարի համակարգմամբ տեղի է ունեցել անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում կկազմակերպվի SSSholidays միջոցառումը

Սահմանվել են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետները

Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի առաջարկներ (լուսանկարներ)

Ավարտվել է Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների գործի նախաքննությունը. ՔԿ

Հեռուստատեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են Հանրայինի աշխատակիցները

Սյունիքում բացվել է առաջին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքը (լուսանկարներ)