Կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը Հայաստանում են. իսկ ինչ բուժում է արվելու վարակը հայտնաբերելուց հետո

Կորոնավիրուսի նոր ենթատեսակի ախտորոշման լաբորատոր թեստերը, որոնք երեկ տեղափոխվել են Հայաստան, պահվում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում։

Դրանք թվով 200 հատ են եւ այս պահին գտնվում են -20 ջերմաստիճան ապահովող սառցարաններում։ Պիտանելիության ժամկետը 1 տարի է, իսկ ախտորոշման դեպքում սխալվելու հավանականությունը 1 տոկոսից էլ քիչ։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց վերոնշյալ կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

Ի դեպ ձեռք բերված թեստերը նոր են մշակված, կոնկրետ կորոնավիրուսի այս ենթատեսակի համար: Հարցին ի պատասխան նշեց կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Շուշան Սարգսյանը՝ հավելելով, որ աշխարհում հայտնաբերված է կորոնավիրուսի 40 ենթատեսակ, տարածվող նոր վիրուսը մուտացված տեսակ է:

Առկա լաբորատոր թեստերից մեկը մեզ մոտ արդեն կիրառվել է, սակայն պատասխանը բացասական է եղել, ինչը փաստում է, որ Հայաստանում նման վիրուս դեռեւս չկա։

Նունե Բակունցի խոսքով՝ փորձարկվողը մեր հայրենակիցն է եղել, որը երկար ժամանակ գտնվել է Չինաստանում։ Վերադարձին նրա մոտ ջերմություն է եղել, կատարվել է հետազոտություն, որի արդյունքում վիրուսը հերքվել է։

Ստուգման համար մարդու քթից եւ ըմպանից վերցվում են նմուշներ եւ դրանք տեղափոխում հատուկ լաբորատորիա՝ իրականացնելու հետազոտությունը:

Այս պահին Հայաստանում գտնվող թեստերը, ինչպես պարզվեց, ոչ թե չինական ընկերությունից են գնվել, այլ անվճար, որպես օգնություն մեր երկիր են հասել Ռուսաստանի Դաշնությունից:

Արդյո՞ք մեր երկիրը կգնի նաեւ չինական ընկերության թեստերը, ինչի մտադրության մասին հայտարարվել էր ավելի վաղ, բանախոսները դժվարացան հստակ պատասխանել՝ այդ հարցով այժմ քննարկումներ են իրականացվում: Սակայն հավաստիացրին, որ եթե այստեղ կարիքը զգացվի, ապա թեստերն անպայման ձեռք կբերվեն:

Մասնագետների խոսքով՝ նման հետազոտություն կարող են անցնել այն մարդիկ, որոնք կդիմեն տեղի բժշկական հաստատություններ, եւ նրանց մոտ կլինեն համապատասխան ախտանիշներ ու բացի այդ վերջին 14 օրվա ընթացքում գտնված կլինեն Չինաստանում: Հետազոտությունը կիրականացվի անվճար:

Այն հարցին, թե կարո՞ղ են մարդիկ վճարովի հիմունքներով անցնել այդ հետազոտությունը, եթե ցանկություն ունենան, բանախոսները հարցով պատասխանեցին՝ ի՞նչ կարիք կա անտեղի ստուգվել, երբ երկրում ընդամենը 200 թեստ է առկա։

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, եթե թեստը, այնուամենայնիվ, հայտնաբերի վիրուսը: Նունե Բակունցի խոսքով՝ այս դեպքում կարվի այն ամենը, ինչ խորհուրդ կտա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Նա նաեւ ընդգծեց՝ այժմ այդ ենթատեսակի համար հակավիրուսային առանձնահատուկ բուժում որեւէ երկրում չկա, կատարվում է սիմպտոմատիկ բուժում: Մասնագետը, այնուամենայնիվ, դրական պատասխան տվեց, Հայաստանը կարող է բուժել եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, ինչ մնացած երկրներն են անում։

Մոտակա օրերին այդ թեստերն օգտագործվելու անհրաժեշտություն կլինի, թե չէ, բանախոսները տեղեկություն չունեին։ Տեղյակ չէին նաեւ, թե այժմ ինչպես են Չինաստանի երկու քաղաքացիները, որոնք տեղափոխվել էին Երեւանի բուժհաստատություններից մեկը եւ կկիրառվե՞ն արդյոք թեստերը նրանց հետազոտելու համար: Այդումենայնիվ, ըստ բանախոսների, Հայաստանում այս պահին չկա մեկը, որը կորոնավիրուսի բացահայտման թեստով ախտորոշման կարիք ունենա։

ՀԳ.

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ հոսպիտալացված կասկածելի 5 պացիենտներից իրականացվել էին նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական: «Ելնելով նշվածից՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով «մասնագիտական» ուղղորդումներից և մեկնաբանություններից»,- նշել է նա:

Տպել
2951 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին