Տարբեր ծրագրերով Հայաստան ժամանող արտասահմանցի բարձրակարգ արտիստները ելույթ կունենան նաեւ Կոնսերվատորիայում

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ԵՊԿ) այսօրվանից մեկնարկում է «Արտասահմանյան արտիստների համերգաշար»-ը: Այսուհետ կոնսերվատորիայում համերգներով հանդես կգան երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից: Համերգը, որի նպատակն է ուսանողներին առավել մեծ փորձառություն տալը, բաց կլինի բոլոր ցանկացողների համար:

Ծրագրի կազմակերպիչներից ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ իրենք բանակցություններ են վարում տարբեր երկրներից եւ տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան ժամանած երաժիշտների հետ: Այսուհետ այն արտիստները, որոնք տարբեր ծրագրերով կժամանեն Հայաստան՝ ելույթ կունենան նաեւ Կոնսերվատորիայում:

«Եթե այդ արտիստը բարձրակարգց արտիստ է, մենք ուղղակի մտնում ենք բանակցությունների մեջ ու կանչում մեզ մոտ: Ես համարում եմ, որ Երեւանի պետական կոնսերվատորիայում համերգային ելույթները շատ են պակասում»,- ասաց ԵՊԿ պրոֆեսորը:

Բաբախանյանը նշեց, որ նման ծրագրերերը հիմնականում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է հոգում:

«Արտասահմանյան արտիստների համերգաշար» նախագիծը կշարունակվի ողջ տարվա ընթացքում։ Յուրաքանչյուր ամիս կհուրընկալվեն բազմաթիվ երաժիշտներ, ովքեր երկու մասից բաղկացած համերգով ելույթ կունենան Կոնսերվատորիայի ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի եւ ողջ երաժշտասեր հանրության առաջ։ 

Այսօրվա համերգաշարը բացումը եղել է միջազգային մրցույթների դափնեկիր, «Steinway»-ի արտիստ, դաշնակահար Պում Պրոմմաչարտի (Թայլանդ) մենահամերգով։ Ծրագրում ընդգրկված էին Ն.Մետների թիվ 5 «Ողբերգական սոնատը», Ֆ.Շոպենի Մազուրկաները եւ 24 պրելյուդները, ինչպես նաեւ՝ Լ․Վ․ Բեթհովենի «Appassionata» թիվ 23 սոնատը:

Առաջիկա ամիսներին Կոնսերվատորիան կհյուրընկալի այնպիսի անվանի երաժիշտների եւ մանկավարժների, ինչպիսիք են դաշնակահարներ Պաոլո Բալիերին (Իտալիա), Վլադիմիր Օվչիննիկովը (ՌԴ) եւ Դուգլաս Հեմփֆրիսը (ԱՄՆ), ջութակահար Պամելա Ֆրանկը (ԱՄՆ), թավջութակահար Թիմորա Ռոսլերը (Իսրայել) եւ այլք։ 

Նախատեսված է, որ բոլոր համերգներից հետո արտիստների եւ ԵՊԿ ուսանողների միջեւ կկազմակերպվի հանդիպում-քննարկում։

Տպել
1392 դիտում

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան

Դեղձուտի մոդուլային դպրոցի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն

Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսից բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից

Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու. իրավապահ համակարգը տիրապետում է իրավիճակին եւ կոշտ է արձագանքելու. պատգամավոր

Խոշոր ավտովթար Լոռիում. Բախվել են Mersedes-ն ու բեռնատարը. Mersedes-ի վարորդին դուրս են բերել փրկարարները(լուսանկարներ)

Կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ են մահանում. 70-ից բարձր անձինք քիչ են վարակվում, բայց մեծ մասամբ մահացու ելքով

ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում. տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում. Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց. նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Մայիսի 27-ին դեպի Երեւան 3 չվերթ կիրականացվի՝ Մինսկից, Դամասկոսից, Սանկտ-Պետերբուրգից

Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել