Բանակում մահվան դեպքերը մեզ համար առաջնային խնդիրներից է՝ մեզ հուզող, տանջող, մարտունակության վրա ազդող

Մահերը բանակի համար չափազանց ծանր խնդիր են, առաջնային խնդիրներից մեկը՝ բանակի ղեկավարության համար. այն մեզ հուզող, մտահոգող, տանջող, մեր մարտունակության վրա ազդող խնդիր է, որ երբեք չի կարող մեզ համար երկրորդական լինել. «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եթե որեւէ մեկը մտածում է, որ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, փոխնախարարների համար միեւնույնն են մահերը, կամ հասարակ ու հեշտ է ծնողների մոտ գնալ, խոնարհել գլուխը, լսել այդ խոսակցությունները, պատասխանել լրագրողի, իրավապաշտպանի, պատգամավորի՝ «ինչու», «ինչպես դա պատահեց» հարցերին, չարաչար սխալվում են: Այս մարդկանց աշխատանքի մեջ այս ամենը ծանրագույն պահերից են, որոնց ոչ ոք, ոչ ոք չէր ուզի առնչվել»,- ասաց նա:

Անդրադառնալով այն քննադատությանը, որ նախաքննությունը չավարտած՝ մահն ինքնասպանություն է որակվում՝ Հովհաննիսյանը նշեց, որ իրավական տեսանկյունից չի կարող բնորոշումներ տալ, սակայն այս պարագայում վտանգ կա մի ծայրահեղությունից մյուսին հասնել. «Այստեղ կա ուրիշ վտանգ՝ իրավական ոլորտի նկատմամբ ծայրահեղ անվստահությունից ելնելով՝ բոլոր ինքնասպանությունները որակենք սպանություն: Սա էլ է վտանգավոր, քանի որ միշտ ավելի հեշտ է մեղավոր փնտրել դրսում, մեղադրել ողջ աշխարհին, քան՝ ինքներս մեզ: Իրավական պետության մեջ խնդիր է երկուսն էլ. եւ՛ եթե սպանությունը կոծկվի, անունը դրվի ինքնասպանություն, եւ՛ եթե ինքնասպանությունը որակվի սպանություն»:

Այն հարցին, թե ինչ է արվում բանակում միջանձնային հարաբերությունների սրացումը վերահսկելու եւ մահերը կանխարգելելու համար՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հազարումի միջոցառումներ կան, տարբեր գործողություններ ենք ձեռնարկում թե դեպքերից հետո նման դեպքերի՝ չկրկնվելու համար, եւ թե որոշակի իրավիճակներում խնդիր տեսնելիս հնարավոր սրացումները կանխելու համար»:

Նրա խոսքով՝ նոր մարտահրավերները հաշվի առնելու, խնդիրներին մասնագիտորեն մոտենալու նպատակով պարբերաբար կազմվում են հանձնաժողովներ, որոնց մեջ ներառվում են բանակից դուրս մարդիկ՝ գիտնականներ, մշակույթի գործիչներ, նախկին զինվորականներ: Նրանք ոչ միայն շրջայցեր են անում զորքերում, հանդիպում զինծառայողների, հրամկազմի հետ, այլեւ՝ կոնֆերանսներ են անում բանակի բարոյահոգեբանական վիճակի համար պատասխանատուների հետ: «Ծավալուն աշխատանքի արդյունքում տարեկան կարող են մի քանի տասնյակ դեպքեր կանխարգելվել, բայց այդ ամենը չի երեւում, նման բաների մասին չի խոսվում»,- ասաց նա:

Նշենք, որ հանրությունն ալեկոծվել էր երեկ, երբ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները, չհավատալով, որ իրենց որդին դիմել է ինքնասպանության, ի նշան բողոքի, դին փորձել են բերել Երեւան: ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայողի հարազատների հետ զրույցում նշել է, որ ինքնասպանությանը հավատալու կամ չհավատալու խնդիր չկա. «Մինչեւ չապացուցվի, որ եղել է ինքնասպանություն, ոչ ոք այդ մասին որեւէ մեկնաբանություն անելու իրավունք չունի»:

Զինծառայող Վահրամ Ավագյանը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հաղորդել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Քրեական գործի շրջապակներում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը (Առաքել Մովսիսյանի որդին), Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Տպել
1116 դիտում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ