Առաջին ատյանի դատարանը դուրս է եկել դատական վերահսկողության իր շրջանակներից. Քոչարյանի գործով դատախազ

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Մարտի 1-ի գործի ողջ նյութերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ Դատախազության բողոքի քննությունը:

Դանիելյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը նախորդ տարի՝ 2019 թվականի հունիսի 25-ին, բեկանեց Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու որոշումը եւ որոշեց նրան դարձյալ կալանավորել: Նրա ենթադրյալ կողմնակալության հիմքով պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որը դատավորն այսօր մերժեց:

Դատախազությունը, մասնավորապես, վիճարկում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի այն որոշումը, որով դատավոր Արման Հովհաննիսյանը բավարարել է Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը եւ քննիչին պարտավորեցրել պաշտպանության կողմին տրամադրել Մարտի 1-ի գործի ողջ նյութերը: 

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն այսօր ներկայացրեց բողոքը՝ նշելով, որ գործի ողջ նյութերը պաշտպանին տրամադրելու թույլտվություն տալով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Առաջին հիմնավորումը, ըստ դատախազի, այն է, որ Ընդհանուր իրավասության դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում չի կարող քննության առարկա դարձնել զուգահեռ ընթացող վարույթի բովանդակությունը եւ միջոցներ ձեռնարկել այլ դատարանի վարույթի արդարացիությունն ապահովելու համար (նկատի ունի դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում քննվող Քոչարյանի եւ մյուսների գործը- խմբ.). «Առաջին ատյանի դատարանը, քննության առարկա դարձնելով մեկ այլ դատարանի քրեական վարույթում քննվող քրեական գործով կողմին ծանոթանալու համար նյութեր տրամադրելու հարցը, դուրս է եկել դատական վերահսկողության իր շրջանակներից»,- ասաց նա:

Մյուս իրավական հարցը վերաբերում է նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությանը, ինչը, ըստ դատախազի, ինքնանպատակ չէ. «Քրեական դատավարության օրենսդրությունն ապահովում է հանրային եւ մասնավոր շահերի ողջամիտ եւ անհրաժեշտ հավասարակշռությունը՝ մի կողմից երաշխավորելով նախնական քննության պահպանման անհրաժեշտությունը՝ բացառելով դրանց հրապարակումը եւ քննության խոչընդոտումը՝ մյուս կողմից սահմանում է քրեական գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունները՝ ստեղծելով պայմաններ յուրաքանչյուրին ծանոթանալու իրեն առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստական տվյալներին եւ արդյունավետ կերպով վիճարկել դրանք»: Դատախազը շեշտեց, որ մասնավոր շահի պաշտպանությունը չի կարող ապահովվել ի վնաս հանրային շահի:

Շարունակելով իր բողոքը՝ Պետրոս Պետրոսյանն ասաց՝ անձը կարող է ծանոթանալ բացառապես այն քրեական գործի նյութերին, որի շրջանակում իրեն մեղադրանք է առաջադրվել, եւ որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. «Օրենսդիրը չի նախատեսում շահագրգիռ յուրաքանչյուր անձի կողմից իր այս կամ այն իրավունքն իրացնելու համար անհրաժեշտության դեպքում ցանկացած քրեական գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն՝ անկախ այդ քրեական գործերի միջեւ եղած կապից: Նույն կերպ անձը, իրավունք ունենալով ծանոթանալ իր վերաբերյալ քրեական գործի նյութերին, չի կարող պահանջել այդ գործին նախկինում միացված գործի նյութեր, քանի որ դրանք վերաբերում են այլ անձանց եւ հանդիսանում են նախնական քննության գաղտնիք»,- ասաց նա՝ նշված շահերի հավասարակշռման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի փաստարկն առ ոչինչ որակելով. «Առաջին ատյանի դատարանը հանրային եւ մասնավոր շահերի բախումը լուծել է մասնավորի առավելությամբ՝ առանց դրա առավելության մասին ծանրակշիռ փաստարկների եւ նախաքննական մարմնի անբարեխղճության կանխակալության վերացական կասկածի հիման վրա»:

Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, թե նախնական քննության տվյալների հրապարակումը կարող է կանխվել կողմերին դրանց չհրապարակման մասին նախազգուշացնելու եղանակով՝ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ այդ մոտեցումը, ըստ էության, անիմաստ է դարձնում այդ տվյալների հրապարակման օրենսդրական արգելքը. «Դատարանի այս դիրքորոշումից ստացվում է, որ նախնական քննության տվյալների չհրապարակման մասին նախազգուշացմամբ այդ տվյալները կարող են հայտնվել յուրաքանչյուրին, ինչը, սակայն, առնվազն ողջամիտ չէ»,- ամփոփեց նա՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ վիճարկվող դատական ակտը պատճառաբանված եւ հիմնավոր չէ, եւ խնդրեց այն բեկանել ամբողջությամբ:

Տպել
3287 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)