Չինաստանից Ղազախստան տարհանված ՀՀ քաղաքացին դեռ 14 օր կմնա կարանտինային գոտում

Չինաստանից Ղազախստան տարհանված ՀՀ քաղաքացին դեռ 14 օր կմնա կարանտինային գոտում: Այս մասին տեղեկանում ենք Ղազախստանի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունից:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ փետրվարի 2-ին Ղազախստանի գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող եւ տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել էր եւ տեղափոխվել Ղազախստան:

Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկրի Արտակարգ բժշկության ազգային կենտրոնակայան են տեղափոխվել Չինաստանից տարհանված 83 Ղազախստանի քաղաքացի, որոնցից 80-ը ուսանողներ են եղել Ուհան քաղաքում:

Ղրղզստանի, Բելառուսի եւ Հայաստանի Հանրապետությունների կառավարությունների խնդրանքին ընդառաջելով՝ Ղազախստանը կազմակերպել է նաեւ հիշյալ 3 երկրների քաղաքացիների տարհանումը:

ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանված մյուս մարդկանց հետ միասին 14 օր կգտնվի կարանտինային գոտում Ղազախստանի մայրաքաղաքից 7 կմ հեռավորության վրա տեղակայված հիվանդանոցի հատուկ առանձնացված հակաինֆեկցիոն բաժանմունքում:

Ղազախստանի կառավարությունից նաեւ հավելում են, որ տարհանված քաղաքացիները կանցնեն լրացուցիչ հետազոտություններ եւ հատուկ թեստավորում՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի վարակի հայտնաբերման համար:

Բոլոր տարհանված քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանի առողջությանը վերաբերող տեղեկություններ ստանալու համար գործում է Call-կենտրոն՝ 1406 հեռախոսահամարով:

Տպել
910 դիտում

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք այցի շուրջ

Կարևոր է միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը. ՀՀ, ԱՀ ԱԳ նախարարներ

ՃՏՊ Գյումրիում․ կա տուժած

Պատերազմում ոտքերից զրկված կամավորականին չի հաջողվում հաշմանդամության կարգ ստանալ․ ԲՍՓ աշխատակիցները կայցելեն նրանց տուն

15 տարի կպահանջվի Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ ականազերծելու և պայթուցիկներից մաքրելու համար (տեսանյութ)

Ֆիզուլիում ականի պայթյունից 4 ադբեջանցի է զոհվել

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետը կանցնի բնականոն աշխատանքի. ՊԵԿ

«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր. նախնական արժեքը՝ 10.000 Ֆունտ սթերլինգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

ՏԿԵ նախարարը վերահաստատել է հայ–իրանական համագործակցությանն ուղղված հայկական կողմի պատրաստակամությունը

Երեկ 10-ից ավելի զինծառակողներ չեն գերեվարվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերքում է տարածված լուրերը

«Մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է հումանիտար առաքելության պատվիրակությանը

Կալանավայրում վարչապետի հրաժարականը պահանջող Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների մասին փաստաթղթավորված տեղեկություն է պահանջել

Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից. Երևանում բողոքի ակցիա են անցկացրել արվեստագետները

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը.Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էդի Ռամային

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

2020թ. մարտից մինչև նոյեմբերի 1-ը ԱՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է 15.168.400.586 դրամ

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված ցանկացած աջակցություն. Արսեն Թորոսյան

Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ