Շաքարային դիաբետով 20560 հիվանդ 2020-2022 թթ. կապահովվի «Նովո Նորդիսկ Ա/Ս» դանիական «Ինսուլին»-ով. ԱՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ` ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանի և ԱՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի մասնակցությամբ: Հուշագրի շրջանակներում` Հայաստանի և Արցախի Հանրապետություններում հաշվառված շաքարային դիաբետով շուրջ 20560 հիվանդներին ՀՀ առողջապահության նախարարությունը 2020-2022 թվականներին կապահովի «Նովո Նորդիսկ Ա/Ս» դանիական դեղագործական ընկերության արտադրության «Ինսուլին» դեղով:

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հաշվառված շաքարային դիաբետով հիվանդներին պատշաճ և անխափան կերպով ապահովել որակյալ «Ինսուլին» դեղով և համատեղ ջանքերով նպաստել հիվանդների կյանքի որակի բարձրացմանը: «Շնորհակալություն եմ հայտնում բոլորին նմանօրինակ աջակցության համար: Կարծում եմ` մեր հետևողական աշխատանքների շնորհիվ կկատարենք մեր պարտականությունները` ի շահ մեր ժողովրդի առողջության», - ասել է ԱՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Տպել
1156 դիտում

78-ի կոալիցիան. Իսրայելը դուրս է գալիս քաղաքական ճգնաժամից

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել առցանց եւ ստանալ նախատեսված սոցիալական աջակցությունները

ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Բանտարկությունից մինչեւ սեփական թեստերի կիրառում. ինչպես Սինգապուրը դարձավ կորոնավիրուսի արդյունավետ պայքարի օրինակ

Տավուշում կարտոֆիլի բարձրորակ տնկանյութի բավարարման նպատակով մարզպետարանը հավաքագրել է անհրաժեշտ տեղեկությունները

«Գյումրի» ԲԿ բժիշկները մասնակցել են COVID-19-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված օնլայն դասընթացներին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է. ՀՀ ԱԳՆ

Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Արցախում Հայաստանից մեկնած երկու քաղաքացի է մեկուսացվել, իրականացվել է նմուշառում

Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում. գյուղապետին եւ այլ մասնակիցներին բերման են ենթարկել

Կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների քննարկումը

Աշխարհը հումորի շատ հետաքրքիր զգացում ունի․ այսօր ապրիլի 1-ն է

Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտի պարգևավճարից. 8 մլն դրամն այլ նպատակի կուղղվի

Վարչական վարույթի մասնակիցները հանձնաժողովի նիստերին առցանց մասնակցելու հնարավորություն ունեն. ՏՄՊՊՀ

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ

Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար. կայացել է պարետատան նիստը

2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

ՖԻՖԱ-ն 2.74 միլիարդ դոլար պահուստային գումար ունի. օգնելու է ֆուտբոլի ֆեդերացիաներին. The New York Times