Երևան
6 °C
Այսուհետ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի հիմնական պահանջն է դոկտորի գիտական աստիճանը եւ պրոֆեսորի կոչումը: Այդ ցանկից հանվել է 3 տարվա ղեկավար աշխատանքի փորձ ունենալու պահանջը, որը մինչ այդ եղել է: Այս մասին այսօր նշվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը բացատրեց, որ 3 տարվա աշխատանքային փորձի պահանջը հանվել է, քանի որ իրավական խնդիր էր առաջանում: ԵՊՀ կանոնադրությունում չկա նման սահմանափակում, մինչդեռ այն առկա է կանոնակարգում: Ըստ այդմ առաջանում էր հակասություն եւ իրավական առումով կոնֆլիկտի էր բերում: Կանոնադրությունը հաստատում է կառավարությունը եւ իրավական առումով այն կանոնակարգից շատ ավելի բարձր աստիճան ունի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սույն թվականի մարտի 23-ին տեղի կունենա մրցույթ, եւ հայտնի կլինի բուհի ռեկտորի անունը:
Մրցույթի հայտարարությունը կտարածվի այսօրվանից սկսած 5 օրվա ընթացքում: Այն կհրապարակվի համալսարանի կայքում, կուղարկվի նաեւ լրատվամիջոցներին եւ գիտակրթական հաստատություններին:
Իրենց թեկնածությունն առաջադրողները մասնակցության հայտերը պետք է ներկայացնեն համալսարան, որտեղ կլինի դրանց համար առանձին մատյան, իսկ մրցույթի կանոնակարգն առցանց հասանելի կլինի 2 օրից:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում որոշվեց նաեւ բուհի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի մրցույթի անցկացման օրը: Այն տեղի կունենա մարտի 16-ին:
Հոգաբարձուների խորհրդի նախագահը չնշեց, թե արդեն հայտնի է՝ ովքե՞ր են առաջադրվելու մրցույթին: Նրա խոսքով՝ գուցե արդեն կան մարդիկ, որոնք լրատվամիջոցներով հայտարարել են՝ թեկնածությունն առաջադրելու մասին, սակայն երբ հայտերը կբերեն, այդ ժամանակ հստակ կիմանան:
Նշենք, որ բուհի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը մրցույթին չի առաջադրի իր թեկնածությունը: Այս մասին նա հայտնեց նիստի ավարտից հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում: Պատճառներ չասաց՝ նկատելով, որ չառաջադրվելու իրավունք ունի:
Այն հարցին, թե ինչն իրեն չի գոհացրել պաշտոնավարման այս ընթացքում, որ որոշել է չմասնակցել, պատասխանեց, որ լրագրողները փնտրում են պատճառներ, որոնք գոյություն չունեն: Գեւորգյանը նաեւ հավելեց. «Որոշումը վաղուց էր վերջնական, այսպես էր ծրագրավորված»։
Այն դիտարկմանը, թե բոլորը սպասում էին իր թեկնածության առաջադրմանը, դարձյալ պատասխանեց կարճ. «Չափազանցնել պետք չէ, ոչ բոլորը»:
Վերջինս իր պաշտոնավարման ընթացքը գնահատեց նորմալ՝ միայն նշելով, որ մյուս թեկնածուն հավանաբար իրենից ավելի երիտասարդ կլինի. «Իմ տարիքն արդեն եզրային էր, դրանից այն կողմ չի կարելի պաշտոնավարել»:
Սյունիքի բնակիչների իրավունքների երաշխավորման համար ճանապարհներին և գյուղերի մոտ ադրբեջանական դրոշներ չպետք է լինեն. ՄԻՊ
ԱՀ նախագահը հանդիպել է Կաչաղակաբերդ բարձրանալու համար Արցախ մեկնած երիտասարդների խմբին
«Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք է եղել. խնդիրն արդեն լուծված է (լուսանկար)
Փրկարարները տարբեր մարզերում ձյան մեջ արգելափակված 9-ը մեքենա են դուրս բերել
ՌԴ-ում դեպի Վրաստան տոմսի պահանջարկն աճել է 37 անգամ
1 օրում կատարված 3361 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք. գրանցվել է 2 մահ
Հրդեհ Բերքանուշ գյուղում. այրվել է վագոն-տնակն ու ներսում կուտակված վառելափայտը
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու
Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ
«Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ (տեսանյութ)
Գեղարքունիքում անցկացվել է պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնությունը
Էջմիածնում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 25-ամյա տղամարդ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավտոմեքենա է այրվել
Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը. ԱՀ դատախազ
«Լոռին ժամանակների հանդիպման վայր». վերաբացվել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը
Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս 2 աճյուն է հայտնաբերվել
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը
Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար
Սկսվել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցումը. այն դարձվում է բավարար երթևեկելի
Օրական 2-ից 4 տոննա կաթ հետ է վերադարձվում ցածր որակի պատճառով, նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում
Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված. Հայկ Մարության
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-ից 7 աստիճանով. Երևանում սպասվում են տեղումներ
Բացահայտվել է հիվանդանոցում կատարված գողությունը. 27-ամյա կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն
Բողոքի ակցիա են իրականացնում Օնիկ Գասպարյանի աջակիցները
Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
Զոհված հերոսների ևս 121 ընտանիք հատուցում է ստացել
Մեսրոպ Առաքելյանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը
Արցախ է մեկնել ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը
Կառավարությունը մտադիր է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքի ներկրման արգելքը. Վարոս Սիմոնյան (տեսանյութ)
ՊԵԿ մասնագետները հասարակական կազմակերպություններին են ներկայացրել օրենսդրության փոփոխությունները
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ
ԱՀ դատախազությունն ամփոփել է Ստեփանակերտում ապրող տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների ուսումնասիրությունը
Արա Այվազյանը Իրանի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին
Ֆիզուլիի ուղղությամբ որոնողական աշխատանքները կրկին անարդյունք են. վարկած կա, որ դիերը նախապես հուղարկավորվել են
Արցախում ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր. կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել
Մենենդեսը Բայդենին կոչ է արել ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. «Արմենպրես»
Սևանում «Թումո» տուփ կբացվի
«Դու պետք է հավատաս գարնանը». Ջազ նվագախումբը հանդես կգա համերգով
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճած ոսկե մեդալը նվիրել է իրեն վիրահատած բժշկին
© 2021 Հայկական ժամանակ