Բեթհովենի 250-ամյակին նվիրված համերգին Հայաստան կգան դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն եւ դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը

Այս տարի լրանում է Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակը: Հոբելյանին ընդառաջ Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի բեթհովենյան ինքնատիպ ծրագիր:

Ծրագրի շրջանակներում փետրվարի 1-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին նվագախումբը ելույթ կունենա երկու հանրահայտ արտիստների հետ:

Հայաստան են գալիս իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն եւ դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը: Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն հայտնի է բազում հետաքրքիր նախագծերից: Իտալացի դիրիժորը մեծ պահանջարկ վայելող արտիստ է ամբողջ աշխարհում: Ներկայում Սերբիայի ազգային թատրոնի գլխավոր դիրիժորն է: Հայ երաժշտասեր հանդիսատեսին նա հայտնի է արդեն երկար տարիներ: Ադրբեջանի «սեւ ցուցակում» է հայտնվել՝ Արցախ այցելելու համար:

Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ նվագախմբի հետ հանդես կգա ճանաչում վայելող դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը: Ծրագրում Լյուդվիգ վան Բեթհովեն Դաշնամուրի կոնցերտ թիվ 4-ն է եւ Սիմֆոնիա թիվ 4-ը:

Այս համերգի տոմսերի արժեքն է 2,000-3,000 դրամ:

Տպել
465 դիտում

«Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցներ մեկուսացված են, կորոնավիրուսով հիվանդ որսորդի հետ շփված մարալիկցիները՝ ևս

Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ, առանձնացվել են մեկուսացման տարածքներ

Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը