Պարոնյան թատրոնը կես տարի է՝ գեղղեկավար չունի եւ երեւի չի էլ ունենա. Հակոբ Ղազանչյանը գլխավոր ռեժիսորն է

Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնը ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահից հետո դեռ գեղարվեստական ղեկավար չունի: Ղազանչյանի մահից անցել է ուղիղ կես տարի:

Տնօրեն Կարո Շահբազյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ դեռ չգիտի՝ թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար կունենա՞, թե՞ չէ: Առայժմ կա գլխավոր ռեժիսոր, եւ նա Երվանդ Ղազնաչյանի որդին է՝ Հակոբ Ղազանչյանը:

«Հակոբ Ղազանչյանը նաեւ թատրոնի ստեղծագործական պատասխանատուն է: Ֆունկցիոնալ առումով սրանք մոտավորապես նույնն բանն են, պարզապես անուններն են տարբեր»,- ասաց Շահբազյանը՝ հավելելով, որ առանց գեղարվեստական ղեկավարի էլ թատրոնի աշխատանքը ոչ մի վայրկյան չի տուժել՝ չնայած Երվանդ Ղազանչյանի կորուստը հոգեբանորեն ծանր է անդրադարձել թատրոնի անձնակազմի վրա: «Չնայած 2019 թվականը իսկապես ծանր էր մեզ համար, բայց կարողացանք կոլեկտիվով հաղթահարել»,- ասաց նա:

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենը նշեց, որ ընդհանուր առմամբ անցնող տարին արդյունավետ է համարում՝ թե՛ ֆինանսական տեսանկյունից, թե՛ ստեղծագործական: 2019 թվականին թատրոնը, ըստ նրա, ունեցել է 6 նոր ներկայացում՝ չնայած որ պլանավորել էին 3-4-ը: Նշեց, որ զգալի աճել է այցելուների թիվը:

Կարո Շահբազյանը տեղեկացրեց, որ առաջիկա մարտ-ապրիլ ամիսներին հանդիսատեսին մոտ երեք նոր ներկայացում է սպասվում: Այս պահին զուգահեռ ընթանում են երեք նոր ներկայացումների փորձեր: «Փետրվարի կեսերին պարզ կլինի, թե որ գործն ավելի շուտ պատրաստ կլինի: Հակոբ Ղազանչյանն է սկսել մեկ նոր ներկայացում բեմադրել: «Туалет для дам»՝ սա պիեսի օրիգինալ տարբերակի վերնագիրն է: Անուշ Սարգսյանը բեմադրում է անգլիացի հեղինակներից մեկի գործերից՝ «Բանալի երկուսի համար», որը Հայաստանում երբեւէ չի բեմադրվել: Իսկ երրորդ ներկայացման համար դեռ պիեսի ընտրություն է կատարվում»,- ասաց նա:

Կարո Շահբազյանից հետաքրքրվեցինք, թե թատրոնի անձնակազմը բողոքներ չունի՞, որ ստեղծագործական մասի համակարգման պատասխանատվությունը, ըստ էության, փոխանցվել է հորից որդուն, կամ գուցե մարդիկ կան, որոնք ցանկանում են իրենք զբաղեցնել գեղղեկավարի պաշտոնը: Տնօրենը սա բացառեց: Նշեց, որ այնպես չէ, թե Հակոբ Ղազանչյանը Երվանդ Ղազանչյանի մահից հետո է նշանակվել կամ եկել է հորը փոխարինելու: «Նա մինչ այդ էլ եղել է թատրոնում: Բացի դա՝ կրտսեր Ղազանչյանը երկար տարիներ եղել է Գյումրու, Կապանի եւ Պատանի հանդիսատեսի թատրոնների գեղարվեստական ղեկավար»,- եզրափակեց Կարո Շահբազյանը:

Տպել
772 դիտում

Ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների՝ պետականության զարգացումը շարունակելու վճռականությունը

Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերվել եւ ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ․ ՍԱՏՄ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Խոնարհվեցի հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած հերոսների շիրիմների առջեւ․ Արարատ Միրզոյան

Սերժ Թանկյանի, Սեբուի ու Միշոյի նոր երգը՝ Introvert (Call Me Crazy). պրեմիերա

Արևուտի դպրոցում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

«Բարև, Ավո ջան, ո՞նց ես»

ՀՖՖ-ն հայկական ակումբներին կտա հովանավորչական գումարները

Շարունակվում են նորակոչիկ զինծառայողների պատրաստության ծրագրով նախատեսված պարապմունքները

Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք կբերի. հայտարարվելու է մրցույթ

Չգիտենք՝ այս իրավիճակն ինչքան կշարունակվի, որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան. մեր ռեսուրսներն անսպառ չեն

Իսպանիայում նախատեսում են ֆուտբոլային մարզումների վերսկսումը. El País

Ֆինանսական աջակցության հաշվին ժամը 18:00-ի դրությամբ 856 մլն 253 հազար դրամի մուտք է առկա

Գյումրիում ծաղիկներ են խոնարհվել ապրիլյան պատերազմի նահատակների շիրիմներին

Ավազակային հարձակում Սյունիքում․ Սիսիանի ոստիկանները բացահայտել են ծանր հանցագործությունը (տեսանյութ)

Անկախ նրանից՝ օգնության կարիքը կորոնավիրուսի հետեւանքով է, թե ոչ, փորձում ենք օգնել 105 հազար մեր շահառուից ցանկացածին

Կառավարությունում քննարկվել են ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքները

Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը

ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները