ՀՀ-ում որեւէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում․ ոստիկանապետի պաշտոնակատար

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ քննարկել են ոստիկանությանը վերաբերող հարցեր ու խնդիրներ։ Փակ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ինքը Սարգսյանը՝ նշելով, որ նույնիսկ սուր հարցեր եղան։

Ինչպես նկատեց ոստիկանապետի պաշտոնակատարը, սուր հարցերը վերաբերել են վերջին օրերին ամենաքննարկված թեմաներից մեկին՝ Նարեկ Մալյանին եւ եւս երեք անձի բերման ենթարկելու դեպքին։

Սարգսյանը համաձայն չէ քննադատությունների հետ, որ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են եղել, եւ որ անհիմն կասկածով են այդ անձանց բերման ենթարկել․

«Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում եւ օրենքի սահմաններում իրականացրել է իր գործառույթները։ Ոստիկանությունը, հանդիսանալով հետաքննության մարմին, իրավասու է ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով բերման ենթարկել անձին եւ ստուգման արդյունքներով ազատ արձակել նրան»,- ասաց պաշտոնյան, եւ դիտարկմանը, որ նույն այդ անձանց նույն կասկածանքներով արդեն մի քանի անգամ բերման են ենթարկել, արձագանքեց, որ հնարավոր է նույն մարդկանց պարբերաբար բերման ենթարկել՝ ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու համար։

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչո՞ւ էին Մալյանին եւ մյուսներին բերման ենթարկում Հատուկ նշանակության վարչության աշխատակիցները, ոստիկանապետը պատասխանեց, որ տվյալները ստացել էին քրեական ոստիկանությունում, իսկ այդ հատուկ նշանակության աշխատակիցները քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ են։

Անդրադառնալով քննադատություններին, թե բերման ենթարկված այդ անձինք քաղաքական հետապնդման են ենթարկվում՝ Արման Սարգսյանը հայտարարեց՝ որեւէ մեկը ՀՀ-ում որեւէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացնում․

«Եթե քաղաքական հետապնդում իրականացվեր, հետեւաբար այսպես ազատություն՝ թե՛ խոսքի, թե՛ գործելակերպի առումով չէինք ունենա։ Մարդիկ իրենց իրավունքները իրացնում են ազատ խոսքի հնարավորության շրջանակներում, ապա սրան անվանում են քաղաքական հետապնդում։ Որեւէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող»։

Նա նշեց, որ եթե կարիք լինի, ոստիկանության աշխատակիցների՝ օրեր առաջվա գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն կնշանակվի։

Իսկ, ահա, ԵՊՀ ՈՒԽ նախագահին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու դեպքով նշանակված ծառայողական քննությունը շարունակվում Է։ Ոստիկանապետն ասաց, որ նաեւ տվյալ նյութերով զբաղվող փաստաբանը եւ ՈՒԽ նախագահը դիմել էին ՀՔԾ՝ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ, եւ ՀՔԾ-ն մոտ օրերս իրավական գնահատական կտա․ «Եթե խախտումներ լինեն իրավապահների գործողություններում, ես կարձագանքեմ, համարժեք կարգապահական տույժի կենթարկեմ ծառայողներին»,- հավաստիացրեց Սարգսյանը։

ՀԺ-ն Արման Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչպես է ստացվում, որ ոստիկանությունը մի քանի անգամ բերման է ենթարկում քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին անօրինական զենք պահելու կասկածանքով, ապա պարզվում է, որ այդ նույն զենքը օրինական է, նա դարձյալ պատասխանեց, թե ոստիկաններն իրավասու են ստացված տեղեկությունը ստուգելու համար պարբերաբար բերման ենթարկել անձին։

Ոստիկանապետի պաշտոնակատարը համաձայն է, որ սա այն կառույցն է, որը կարող է քննադատվել, բայց քննադատությունը, նրա խոսքով, պետք է առողջ լինի։

Ինչ վերաբերում է ոստիկանապետի պաշտոնում իր հնարավոր նշանակմանը, պաշտոնակատարն ասաց, որ ինքն իր պարտականությունները բարեխղճորեն կատարելու է մինչեւ ժամանակավոր պաշտոնավարման վերջին պահը եւ դրանից հետո՝ ցանկացած կարգավիճակում։

Տպել
1519 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին