Բժիշկներին մեղադրում էիք գրեթե զոռով դեղեր խմեցնելու մեջ. Թորոսյանը՝ ՄԻՊ-ին

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա կարգավորումների պատճառով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ ամիսներով, տարիներով մոռացվում են հոգեբուժական հաստատություններում դատական նիստերի անհիմն ձգձգումների պատճառով, հոգեբուժական ինստիտուտների ոչ պատշաճ վարքագծի, անօրինական վարքագծի պատճառով: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մենք դեպք ունենք, երբ մարդը 11 ամիս սպասում է դատական ակտի, եւ այդ ընթացքում մարդու նկատմամբ իրականացվում են միջամտություններ: Կարգավորումը հետեւյալն է. մարդը մուտք գործեց հոգեբուժական կազմակերպություն, եթե համաձայնություն չի տալիս բուժման, հոգեբուժարանը 72 ժամ ունի, որ դիմի դատարան: Դատարանն ունի մեկ օր վարույթ ընդունելու եւ 5 օր նիստ նշանակելու համար: Բայց թե հետագայում երբ դատարանը որոշում կկայացնի, ոչ մի կարգավորում չկա: Ստացվում է, որ մարդն առանց դատարանի որոշման ամիսներով գտնվում է հոգեբուժական կազմակերպությունում: Ունենք դեպքեր, երբ առանց մարդու համաձայնության նրան նաեւ հոգեմետ դեղեր են ներարկում»,- ասաց Թաթոյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նման դիտարկումներից կարող է տպավորություն ստեղծվել, թե հոգեբուժական հաստատությունները համակարգային սխալ են աշխատում. «Բժիշկներին մեղադրում էիք գրեթե զոռով դեղեր խմեցնելու մեջ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ իրականում այդ ոլորտում փոփոխություններ միշտ էլ եղել են, եւ խնդիրներն անհատական են։

Արձագանքելով նրանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մի քիչ լավ չեմ հասկացել գերատեսչական համերաշխության էդ կուլտուրան, որ՝ վա՜յ, հանկարծ բժիշկներին բան չասեք, վա՜յ, հանկարծ...Բայց բոլորս էլ գիտենք, որ այդ դեպքերը եղել են»:

Թորոսյանը պատասխանեց, որ իրավիճակը բարելավվում է, եւ ինքը չի ուզում տպավորություն լինի, թե մարդկանց կամքին հակառակ բուժում են նրանց։

Տպել
432 դիտում

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեն միացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աջակցության ծրագրին

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա տղամարդը փորձել է հաշփտակել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկը (տեսանյութ)

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

Արցախն այդպիսի ընտրությունների արժանի չէ. քաղաքագետի համոզմամբ՝ խաղից դուրս մնացածներն ու 2-րդ փուլ անցածները կբանակցեն

Անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ