Պուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված իսրայելուհուն. նա ազատ կարձակվի այսօր

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել իսրայելուհի Նաամի Իսսահարին:

Վերջինս 7,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ռուսաստանում մաքսանենգության համար: Նա պահվում էր Մերձկմոսկվայում գտնվող կանանց գաղութում:

Իսրայելի քաղաքացի հանդիսացող Իսսահարին բերման էին ենթարկել «Շերեմետյեվո» օդանավակայանի տրանզիտ գոտուց նախորդ տարվա ապրիլին: Նա ուղեւորվում էր Դելիից Թել-Ավիվ: Սահմանապահները կնոջ ուսապարկից հայտնաբերել էին 9,6 գրամ քաշով հաշիշ: Ավելի ուշ՝ դատաքննությունների ընթացքում, նա հայտարարել էր, որ թմրանյութը ձեռք էր բերել բացառապես սեփական օգտագործման համար եւ թմրանյութերի վաճառքի հետ որեւէ կապ չունի: Այնուամենայնիվ, դատարանը նրա մեղքը ապացուցված էր համարել:

Նաամի Իսսահարին ներում շնորհելու համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միջնորդել էին իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլենը եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Կիրակի օրը իսրայելուհին անձամբ էր ներման խնդրագիր ուղարկել ՌԴ նախագահին:

Փորձագետները հայտարարել են, որ նրան ներում շնորհելն ավելի շատ քաղաքական, քան մարդասիրական քայլ է:

Այսօր Իսսահարը դուրս է գալու Մերձմոսկվայի բանտից:

Տպել
628 դիտում

Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից. Նիկոլ Փաշինյան

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ մոտ 6 հա տարածքում

Հայաէրոնավիգացիայի աշխատակիցները կշարունակեն մեկուսացված մնալ Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում

ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր`ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը. LePoint

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Երեւանում հրդեհվել է չշահագործվող վագոն-տնակ

Հայ-Ռուսական համալսարանը հաղթել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի մրցույթում

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 424-ի. 52 նոր դեպք՝ 24 ժամում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների կեցության եւ խնդիրների վերաբերյալ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցում է

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար

Ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 407 դեպք

Երևանում հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին. տղամարդը ձերբակալվել է

ՌԴ նոր սահմանափակումների որոշումը Հայաստանի վրա չի ազդի. Նիկոլ Փաշինյան

Ժամը 19:30-ի դրությամբ թոքաբորբով 13 պացիենտ է գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ

«Սոցիալական շտապօգնություն». Գյումրիում պարենի ծանրոցներ կստանան ստեղծված իրավիճակում օրվա հացից զրկված ընտանիքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետական մաղթանք է կատարվում. դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը (ուղիղ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը