Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը

Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը։ Հայաստանյան 5 բուհերի` Երևանի պետական, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Շիրակի պետական և Վանաձորի պետական համալսարանների և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) միջև այսօր ստորագրվել է ծրագրի մասնակցության վերաբերյալ հուշագիրը։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունը:

Կրթական ծրագիրը մշակել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES)՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ «Քաղաքական մատչելիություն և ներառում» բաղադրիչի շրջանակում: Համանման ծրագիր հաջողությամբ արդեն ներդրվել է Վրաստանի և Ուկրաինայի ավելի քան 55 բուհում:

Ծրագրի մեկնարկը ողջունել են ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, IFES հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոնը:

Նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունն ամիսներ շարունակ համագործակցել է ծրագրի հետ` կարևորելով քաղաքացիական կրթության նոր դասընթացի մշակումն ու ներդրումը հայաստանյան բուհերում. «Բացի դասընթացի հիմքում դրված և մեզ համար առաջնային նշանակություն ունեցող ժողովրդավարության և քաղաքացու իրավունքների արժեքներից, այս փուլում կարևոր է նաև դասավանդման և ուսանողակենտրոն կրթության կազմակերպման նոր մոտեցումների ներդրումը կրթական համակարգում: Դասընթացն ընտրական գործընթացների բարելավման խոշոր ծրագրի մի մասն է, որի հաջողվածության գրավականներից մեկն ակադեմիական մոտեցումների վրա հիմնված մեթոդաբանության ապահովումն է»,- նշել է Ս. Կարաբեկյանը:

Նրա խոսքով` այժմ ընթանում է դասընթացի նյութերի մշակումը, ծրագիրը նախատեսում է նաև դասախոսների վերապատրաստման բաղադրիչ և հատուկ ձեռնարկ ուսանողների համար: Նախարարի խորհրդականը հույս է հայտնել, որ ծրագրի հաջող փորձարկումից հետո այն կներդրվի նաև մյուս բուհերում։

Դասընթացը նպատակ ունի ինտերակտիվ ուսուցման մեթոդներ կիրառելով խթանել ակտիվ քաղաքացիությունը` ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների ամրապնդմամբ:

Տպել
976 դիտում

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ

Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Կոտայքի մարզում քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա և մահացել

Հայաստանում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը հասավ 822-ի. 52 նոր դեպք է ավելացել

Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել, ընկել են