ԲՀԿ-ի մոտեցումները հակասում են հեղափոխության արժեքներին, իսկ ԼՀԿ-ն 2-րդ ուժի տեղը զբաղեցնելու պայքար է տանում. քաղաքագետ

Ազգային ժողովի վերջին քառօրյան թերեւս կարելի է համարել ամենալարվածներից. նախորդ շաբաթվա սկիզբը «նշանավորվեց» ԱԺ-ում պատգամավորների քաշքշուկով, որը տեղի ունեցավ քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ պայքարին վերաբերող օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ։ 

Այնուհետեւ «Լուսավոր Հայաստանը» Քաղաքապետարանին նվիրված Կամազների թեման ԱԺ օրակարգ բերեց՝ փորձելով հասնել ԱԺ-ում այս հարցով հանձնաժողովի ձեւավորմանը։ Բովանդակայի՞ն էր արդյոք ընդդիմության բանավեճը, թե՞ շոու. ԱԺ-ում քննարկված այս հարցի պատասխանը փորձել ենք ստանալ քաղաքական փորձագետ Էդգար Վարդանյանից:

- Պարո՛ն Վարդանյան, վերջին օրերին ԱԺ-ում մեծ աժիոտաժ էր, շարունակ հնչում էին մեղադրանքներ, հետո՝ պատասխան մեղադրանքներին։ Նույնիսկ իրար քաշքշելու, «ռազբորկայի» հրավիրելու դեպքեր արձանագրվեցին։ Ինչ եք կարծում՝ ի՞նչ նպատակ ունի այս աղմուկը։

- Ես կարծում եմ՝ հիմնականում այդ աղմուկը պայմանավորված է կոնկրետ քաղաքական ուժերի գաղափարական հակասություններով։ Կա հակասություն մեկ քաղաքական ուժի գաղափարախոսության եւ հեղափոխության արժեքների միջեւ։ Հեղափոխության արժեքները ժողովրդավարական, ավանդական արժեքներն են, իսկ կոնկրետ քաղաքական ուժը (խոսքը ԲՀԿ-ի մասին է, քանի որ դուք նշեցիք քաշքշուկի մասին)՝ ԲՀԿ-ն, ունի մոտեցումներ, որոնք տարբերվում են այդ արժեքներից, հակասում են իրար, եւ այդ տարբերությունը առաջացնում է բախումներ։ Ի դեպ, ասել, որ նրանց գաղափարախոսությունը տարբերվում է Ժողովրդավարական արժեքներից, ես միայն նկատի չունեմ՝ ֆորմալ, հռչակված գաղափարախոսությունը։ Խոսքը նաեւ ոչ ֆորմալ գաղափարախոսության մասին է. մենք տեսնում ենք, որ կուսակցությունը հիմնականում հիմնվում է ոչ ժողովրդավարական խաղի կանոնների շրջանակներում ձեւավորված խոշոր կապիտալի շահերի վրա, եւ դա, բնականաբար, պետք է առաջացներ եւ առաջացնում է խնդիրներ։ Դա տեղի է ունենում հատկապես այն ժամանակ, երբ ուղղակիորեն խորհրդարանական մեծամասնությունն այնպիսի օրինագծեր է առաջ քաշում, այնպիսի հայտարարություններ անում, որոնք հակասում են այդ խմբի կենսական շահերին, սկզբունքներին։

- Քրեական ենթամշակույթ կրող անձանց մասին օրինագիծը ձեր ասածի տրամաբանության մեջ մտնո՞ւմ է։

- Իհարկե, մտնում է, ես պատահական չնշեցի, որ այդ կուսակցության ոչ ֆորմալ գաղափարախոսական հենքը ոչ ժողովրդավարական խաղի կանոնների շրջանակներում խոշոր կապիտալի ձեւավորման եւ խոշոր կապիտալի իշխանության գաղափարախոսությունն է։ Բնականաբար հարց է առաջանում՝ եթե ոչ ժողովրդավարական խաղի կանոնները, էլ ո՞ր խաղի կանոնները։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ քրեական ենթամշակույթը այդ ոչ ժողովրդավարական խաղի կանոնների հիմքում է դրված։

- Մենք խոսեցինք ԲՀԿ-ի մասին, բայց այս աղմուկում իր չափաբաժինն ուներ նաեւ «Լուսավոր Հայաստանը»։ Շատերն այս օրերին շոու բառն են օգտագործում տեղի ունեցածի հետ կապված։ Դուք շոուի էլեմենտ տեսնո՞ւմ եք, թե՞ «Լուսավոր Հայաստանն» իրոք մտահոգ է «Կամազների խնդրով», եւ հարցեր կան, որոնց պատասխանը չունեն։

- Գիտե՞ք, յուրաքանչյուր քաղաքական քայլ, գործողություն, գործունեություն իր մեջ ներառում է շոուի էլեմենտ։ Շատ հաճախ ասվում է՝ շոու է, եւ չի հասկացվում՝ ի՞նչ նպատակ ունեն այդ շոուով։ Պետք է հասկանալ՝ շոուի նպատակը որն է։ Կոնկրետ այս իրավիճակում շոուի տարր կա, որով «Լուսավոր Հայաստանը» փորձում է հնարավորինս օգտագործել ամբիոնը՝ երկրորդ քաղաքական ուժի հայտ ներկայացնելու համար։ ԼՀԿ-ն ԲՀԿ-ի հետ այդ հարցով միշտ պայքարի մեջ է եղել, հիմա էլ այդ պայքարի մեջ է։ «Լուսավոր Հայաստանը», բնականաբար, հասկանում է, որ չի կարող լինել «Իմ քայլի» այլընտրանք, չի կարող մրցել «Իմ քայլի» հետ, փորձում է պայքար մղել 2-րդ ուժի տեղի համար, եւ, բնականաբար, այդ նպատակին հասնելու համար օգտագործում է բոլոր առիթները, տարբեր գործիքներ։ Այստեղ կապ չունի, թե որքանով է հիմնավոր այն դրույթը, որ առաջ է քաշվում, կարեւորն այն է, որ ինքը այդ դրույթն առաջ քաշի, անընդհատ հանդես գա քննադատությամբ, ցույց տա, որ ավելի սկզբունքային է, ավելի լավ է պատկերացնում քաղաքական իրավիճակը, քան կառավարող ուժը, եւ վերահսկողի դեր է ստանձնել։ Նպատակ կա նաեւ ցույց տալ, որ կուսակցությունն իր ընդդիմադիր գործառույթը շատ լավ է իրականացնում, ինքը արժանի է լինել 2-րդը։ Մոտավորապես սա է հիմնական խնդիրը, եւ դրանով է պայմանավորված այս աղմուկը։ Ես չէի ցանկանա ավելի խորանալ, հասկանալ՝ մարդկանց խորքային մոտիվացիան որն է, դա թողնենք քաղաքական հոգեբաններին։

- Ինչպե՞ս եք գնահատում «Իմ քայլի» վարքագիծը. իմքայլականները ադեկվա՞տ են տեղի ունեցողին։

- Խորհրդարանական փոխհրաձգությունները բնորոշ են բոլոր խորհրդարաններին, այդ թվում՝ եվրոպական։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ դեռ էմոցիոնալ բաղադրիչը ավելի բարձր է, քան կարող էր լինել։ Խորհրդարանական դեբատների որակը բարձր չէ, այն առումով, որ դրանցից հավելյալ արժեք չի ստեղծվում, այսինքն՝ այդ դեբատները կան, թե չկան, դա որեւէ կերպ չի ազդում որոշումների կայացման վրա, դրանց որակի բարձրացման վրա, հանրային ընկալման վրա։ Իսկ դեբատներից մենք այդ ամենը պետք է սպասենք, այլապես իմաստը ո՞րն է այդ ամենի։ Խոսքն այն մասին է, որ այդ դեբատները նայելով՝ պետք է զարգանա հասարակության քաղաքական գիտելիքները, պետք է ավելի հստակ կողմնորոշվի քաղաքականության մեջ, հասկանա, թե որ որոշումը, որ մոտեցումն է ավելի ընդունելի, ավելի հիմնավորված։ Բայց այս պահին մենք դա չունենք, եւ դա խնդիր է։ Սրա համար պատասխանատու են բոլորը եւ բոլորը պետք է աշխատեն սրա վրա։

- Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարեց, որ իշխանությունը լավ ընդդիմության կարիք ունի, «Լուսավոր Հայաստանը» խցանվել է անցյալում։ Կարո՞ղ է իշխանությունը ընտրել, թե ինչպիսի ընդդիմություն է ուզում։

- Չէ՛, բնականաբար իշխանության ընտրելու գործը չէ դա, այլ բան, որ կառավարող ուժը կցանկանա, որ լինի ավելի որակյալ ընդդիմություն, որի հետ ավելի հաճելի է աշխատել, որից ինքը կլսի ավելի կոնստրուկտիվ քննադատություն եւ դրանից ավելի կուժեղանա։ Բայց, բնականաբար, այստեղ կառավարող ուժը անելիք չունի եւ ավելի որակյալ ընդդիմություն ունենալու համար անհրաժեշտ է մի շարք գործոնների առկայություն. այդ գործոններից մեկը քաղաքական մշակույթի բարձր մակարդակն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բնակչության զգալի հատվածն ունենա բարձր քաղաքացիական գիտակցություն։ Բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ժողովրդավարական, այս խնդիրն առկա է։ Մենք տեսնում ենք, որ ժողովրդավարական երկրներում բնակչության զգալի հատվածն ընտրում է պոպուլիստ, դեմագոգ քաղաքական գործիչների։ Այս առումով շատ կարեւոր է քաղաքական մրցակցության առկայությունը, քանի որ ի վերջո որակյալ ընդդիմության դերին կհավակնի այն քաղաքական ուժը, որը կկարողանա ունենալ իրական այլընտրանքային մոտեցումներ եւ հանրության հետ լուրջ աշխատանք տանելով՝ ստանալ հանրության զգալի հատվածի համակրանքը։ Ի վերջո այս մրցակցությունը, թեկուզ երկրորդ տեղի համար, կարող է նպաստել, որ մենք առաջիկայում ավելի որակյալ ընդդիմադիր քաղաքական ուժ ունենանք։ Խնդիրն այն է, որ մենք դեռ տրանզիտային փուլում ենք գտնվում, այսինքն՝ ավտորիտար քաղաքական համակարգից անցում ենք կատարում դեպի ժողովրդավարական համակարգ եւ ունենք լուրջ ձեռքբերումներ, բայց, ամեն դեպքում, այսօր կառավարող ուժը այնպիսի քաղաքական ուժ է, որը բնորոշ է տրանզիտային փուլի համար։ Մենք դեռ չգիտենք՝ այս փուլը անցնելուց հետո ի՞նչ տեսակի քաղաքական ուժեր ենք ունենալու. ապագայի քաղաքական ուժերը դեռեւս պետք է ձեւավորվեն։ Եվ եթե «Իմ քայլը» հավակնում է տրանզիտային փուլից հետո ամենախոշոր քաղաքական ուժի դերը պահպանել կամ ստանձնել, պետք է վերափոխվի ըստ այդ տրամաբանության։ Եվ դա ենթադրում է մի շարք գործընթացներ, ինչպես, օրինակ, գաղափարախոսական հենքի ճշգրտումից սկսած՝ մինչեւ կադրային։ Նույնը վերաբերում է նաեւ այլ քաղաքական ուժերին։

Տպել
2321 դիտում

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան