Ամեն ընտանիք կարծես փոքրիկ քաղաք լինի. Արամոն եւ Էմմա Պետրոսյանը ամուսնության 30-ամյակին կպսակադրվեն եկեղեցում

ՀՀ վաստակավոր արտիստներ Արամոն եւ Էմմա Պետրոսյանը պատրաստվում են ամուսնության 30-ամյակին եկեղեցում պսակադրվել: Զույգն արդեն 28 տարի է՝ միասին է ապրում, ունեն որդի, սակայն մինչեւ օրս նրանց ամուսնությունը գրանցված չէ: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Արամոն ասաց, որ պսակադրության օրն ամուսնությունը նաեւ պետականորեն կգրանցեն:

«1992 թվականին ենք նշանադրվել: Այդ ժամանակ մեր երկիրը պատերազմական վիճակում էր, եւ մեծ խնդիրներ կային: Ես եւ Էմման պսակադրություն չունեցանք, եզրափակվեցինք նշանի արարողությամբ: Տարիներ անցան, եւ այդպես էլ չունեցանք ո՛չ ԶԱԳՍ-ի թուղթը, ո՛չ էլ եկեղեցով պսակադրություն: Ես շատ կարեւորում եմ եկեղեցով պսակադրությունը, ամեն անգամ ասում էինք՝ ամուսնության 10-ամյակին կանենք, 20-ամյակին, 25-ամյակին, բայց այդպես էլ չարեցինք եւ հասանք 30-ին: Այս անգամ հաստատ ենք որոշել՝ 30-ամյակին եկեղեցով կպսակադրվենք»,- նշեց նա:

Արամոյի եւ Էմմայի պսակադրությունը տեղի կունենա 2022 թվականին: Երաժիշտը հայտնեց, որ արդեն որոշել են, թե որ եկեղեցում կկատարվի արարողությունը՝ Երեւանում գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածնում: Զույգը հարսանեկան հագուստներով չի լինի: Այդ օրը կկրեն սովորական համեստ հագուստ, իսկ արարողությունից հետո ընկերական եւ բարեկամական նեղ շրջապատով կգնան նշելու:

Արամոն հայտնեց, որ այս ամենն Էմմայի հետ են որոշել: Նա նաեւ մի քանի նախադասությամբ խոսեց երաժիշտ կնոջ հետ համատեղ կյանքի մասին: Անկեղծացավ, որ այս տարիներին բազմաթիվ վեճեր են ունեցել, սակայն արդյունքում նրանք կրկին հասկացել են իրար եւ շարունակել միասին ապրել: «Ամեն ընտանիք կարծես փոքրիկ քաղաք լինի, եւ վեճեր ու տարաձայնություններ միշտ են լինում, ուղղակի փոխըմբռնումով, վերլուծելով պետք է նայես, որովհետեւ եթե ամեն մի մանր բանից սկսես բռնկվել եւ հետամուտ չլինես ճիշտ քայլերի, ապա, բնականաբար, ամեն ինչ կքայքայվի ու կփլվի»,- ասաց երաժիշտը:

Տպել
2387 դիտում

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան