Տիգրան Ավինյանը Գորիսում մասնակցել է Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին

Հունվարի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գորիսում մասնակցել է Հայոց բանակի օրվան նվիրված տոնակատարություններին։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի և այլ պաշտոնատար անձանց հետ մասին Տիգրան Ավինյանը ծաղիկներ է զետեղել Արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանին: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

Տոնական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.


«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սպաներ և զինվորներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինձ համար մեծ պատիվ է շնորհավորել բոլորիս Հայոց բանակի ստեղծման 28-ամյակի կապակցությամբ և ձեզ հետ միասին նշել այս տոնը։
Չնայած մեր բանակի ստեղծման շատ բարդ պայմաններին՝ հայ ժողովուրդը պատվով ու հաղթանակով դուրս եկավ փորձությունից և ստեղծեց հզոր ու մարտունակ զինված ուժեր։ Այսօր հայոց բանակը ոչ միայն պետական ամենակայացած ինստիտուտներից մեկն է, այլև հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորը։

2018թ. Թավշյա հեղափոխության և դրա արդյունքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումների ազդեցությունը, կարծում եմ, առաջինը զգացել է հենց բանակը։ Հենց սկզբից զինված ուժերը եղել են հանրապետության քաղաքական ղեկավարության անմիջական ուշադրության ներքո։ Առաջին բարեփոխումները սկսեցինք բանակից՝ զինվորների կենսապայմանների բարելավման, անհրաժեշտ կենցաղային պարագաների ապահովման, սննդի համակարգի արմատական փոփոխման գործնական միջոցառումներով։

Այսօր քայլ առ քայլ և հետևողականորեն իրականացնում ենք բոլոր զորամասերում բարձրորակ և այլընտրանքային սննդի ապահովման մեխանիզմներ ներդնելու քաղաքականություն, որը ոչ միայն երաշխավորում է զինվորի առողջությունը, այլև ինքնին հանդիսանում է համակարգային բարեփոխում։ Այս ընթացքում Հայաստանի իշխանությանը հաջողվեց նաև, ինչպես օրերս վերահաստատեց վարչապետը, ազատել մեր պետությունն ու ժողովրդին «80-ականների զենքի» բարդույթից։ Այն ռազմական գնումները, որոնք իրականացրել է Հայաստանի կառավարությունը 2018թ.-ից մինչ օրս, անհնար է գերագնահատել։

Ձեռք բերված նոր զինատեսակները թե՛ քանակի, թե՛ որակի տեսանկյունից խիստ կարևոր փոփոխություն են մտցնում ռազմական հավասարակշռության մեջ՝ թույլ տալով Հայաստանին ավելի վստահ պաշտպանել սեփական ազգային շահը։ Ժամանակակից պահանջներին համապատասխան ռազմատեխնիկայի հետ միասին՝ Հայաստանը վերանայում է նաև իր պաշտպանական դոկտրինը՝ հարևան երկրի ռազմատենչ հռետորաբանությանն ու գործողություններին արձագանքելով համարժեքորեն։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս տոնական առիթը օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բոլոր զինծառայողների ծնողներին ու ընտանիքներին։ Այսօր հատկապես նրանց շնորհավորելու օրն է, որովհետև հենց նրանց անձնվիրությունը ու հայրենիքի հանդեպ սերը անհնար է պարզապես նկարագրել բառերով։ Առավել քան համոզված եղեք, որ Հայաստանի կառավարությունը հնարավոր ամեն քայլ ձեռնարկում է՝ ձեր հոգսը թեթևացնելու, մտահոգությունները փարատելու և ծառայության ժամկետի ավարտին ձեր որդիներին պատվով տուն վերադարձնելու ուղղությամբ։

Զինված ուժերի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Ձեր անկոտրում կամքը, արիությունն ու ռազմական հմտությունը մեր ժողովրդի խաղաղ քնի ու ստեղծագործ աշխատանքի հիմնական երաշխիքն են։ Ձեր բազկի ուժով են կերտվել մեր հաղթանակները, ձեր քաջության շնորհիվ է սասանվել հակառակորդը և ձեր խոհեմությամբ են անառիկ պահվել մեր երկրի սահմանները։
Վերստին շնորհավորելով ձեզ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղ ծառայություն, ուժ և եռանդ հայրենիքի պաշտպանության պատասխանատու գործում։
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, փա՛ռք հայ ժողովրդին»։

Տպել
1435 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են