Հայաստանից Վրաստան մեկնող մի խումբ ուղեւորների թույլ չի տրվել հատել սահմանը. մեքենայում գտնված 2 չինացիները ջերմել են

Հունվարի 27-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանից Վրաստան մեկնող փոխադրամիջոցներից մեկի ուղեւորներին, որոնց թվում եղել են երկու չինացիներ, Բագրատաշենի անցակետում թույլ չի տրվել հատել սահմանը: 

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, այնտեղ բուժզննում է իրականացվել, որի արդյունքում էլ պարզվել է, որ չինացիները ջերմություն ունեն, ուստի կասկած է առաջացել, որ կարող են վարակված լինել կորոնավիրուսով: Նրանց հետ նույն մեքենայում գտնված անձանց մուտքը Վրաստան նույնպես արգելվել է:

«Մենք մեկ այլ մեքենայի մեջ էինք, մեզ էլ հարցուփորձ արեցին, թե բա հո Չինաստանից չե՞ք գալիս: Երկար հարցեր էին տալիս, հարկ եղած դեպքում նաեւ բուժզննում իրականացնում»,- պատմեց ականատեսներից մեկը:

Նա նշեց, որ խիստ վերահսկողություն է իրականացվում հատկապես Վրաստանի անցակետում: Թե՛ Վրաստանի եւ թե՛ Հայաստանի մաքսակետերում աշխատողները բժշկական դիմակներով են:

Ականատեսի փոխանցմամբ՝ վրացական անցակետում բուժզննում իրականացնելու սարքավորումներով լի սեղանիկի մոտ բուժաշխատողներ են հերթապահում: Տեղում կայանած է շտապօգնության մեքենա:

Թե ինչ է տեղի ունեցել սահմանից ետ ուղարկված ուղեւորների հետ՝ արդյո՞ք նրանք համալիր հետազոտություններ են անցել, կորոնավիրուսի առկայություն հաստատվե՞լ է, թե՞ չէ, կամ ընդհանրապես որքան հաճախակի են այդ վարակի կասկածով սահմանից մարդկանց ետ ուղարկելու դեպքեր գրանցվում, պաշտոնական պատասխաններ ստանալ մեզ չհաջողվեց օրը ոչ աշխատանքային լինելու պատճառով: ՀՀ առողջապահության նախարարի խոսնակը միայն հայտնեց, որ հունվարի 29-ին մամուլի ասուլիս կհրավիրեն, որի ժամանակ էլ կխոսեն հանրությանը մտահոգած կորոնավիրուսի եւ դրա հետ կապված բոլոր մանրամասների շուրջ:

Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկայից եւս հրաժարվեցին պաշտոնական մեկնաբանություններ տրամադրել: Մեզ հաջողվեց ճշտել, որ հունվարի 27-ին սուր շնչառական հիվանդության կասկածանքով բուժհաստատություն են դիմել Չինաստանի երկու քաղաքացիներ: Բարեբախտաբար նրանց մոտ բացակայել են կորոնավիրուսի ախտանիշները: Այստեղից նաեւ տեղեկացանք, որ Չինաստանում տարածված ու այդ երկրի սահմաններից դուրս եկող կորոնավիրուսը Հայաստանի բնակչության շրջանում որոշակի անհանգստություն է առաջացրել, եւ վերջին օրերին սուր շնչառական վարակներով անձինք ավելի հաճախ են դիմում կլինիկա: Կորոնավիրուս, ինչպես վստահեցրին, որեւէ մեկի մոտ չի հաստատվել: 

Տպել
10825 դիտում

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան

Դեղձուտի մոդուլային դպրոցի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն

Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսից բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից

Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու. իրավապահ համակարգը տիրապետում է իրավիճակին եւ կոշտ է արձագանքելու. պատգամավոր

Խոշոր ավտովթար Լոռիում. Բախվել են Mersedes-ն ու բեռնատարը. Mersedes-ի վարորդին դուրս են բերել փրկարարները(լուսանկարներ)

Կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ են մահանում. 70-ից բարձր անձինք քիչ են վարակվում, բայց մեծ մասամբ մահացու ելքով

ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում. տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում. Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց. նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Մայիսի 27-ին դեպի Երեւան 3 չվերթ կիրականացվի՝ Մինսկից, Դամասկոսից, Սանկտ-Պետերբուրգից

Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել