Մեջը ուժ չկա, առյուծի թևերը կապ չունեն կենդանու հետ, թրերը հայկական չեն. քննարկվում է ՊՆ նոր տարբերանշանը

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ՊՆ նոր տարբերանշանի տարբերակը: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով առաջարկվող տարբերանշանի լուսանկարը, նշել է, թե այդ տարբերակում յուրաքանչյուր բաղադրիչն ինչ է խորհրդանշում:

Ֆեյսբուքում նոր տարբերանշանի քննարկումը բավականին բուռն է, սակայն դժվար է գտնել դրական կարծիք: Առավելապես դժգոհ են հերալդիկայի մասնագետները, նկարիչները, դիզայներները: Կատարված աշխատանքը որակելով մասնագիտորեն վատ իրականացված՝ նրանք նշում են էական բացերը:

«Որպես մասնագետ ասեմ՝ մեջը ուժ չկա։ Ունի ավելորդ լարումները ու սուր անկյունները։ Արվածի քանակայինը, հատերը, չեն բացատրվում։ Գունայինը՝ շատ է դեղին ու թերևս դեղինը ցորենի գույնը չէ։ Էսքանը բավարար է վրան կրկին աշխատելու համար»,- նշել է Գյումրիի քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը:

«Ես տամ մասնագիտական գնահատական: Այստեղ պակասում են գույների նշանակությունները. խնդրում եմ ավելացնել, որպեսզի պարզ լինի՝ որ գույնը ինչ խորհրդանիշ ունի։ Իսկ եթե հեղինակը խորհրդանշական չի համարում գույները, ապա շատ խայտաբղետ է, որն էլ, զինանշանի արտաքին տեսքը փչացնում է»,- նշել է մարքետոլոգ Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով, որ խորապես ուսումնասիրել է սիմվոլիզմի թեման, որն էլ կիրառում է իր աշխատանքում՝ տարբերանշաններ ստեղծելիս:

Նկարիչ, դերասան Սուքիաս Թորոսյանը կետ առ կետ ներկայացրել է իր դիտարկումները՝ նշելով. «Հեղինակին չեմ մեղադրում, նա արել է այնպես, ինչպես պատկերացրել է: Առաջինը որ աչքի է ընկնում, կենտրոնում խաչ հիշեցնող կելտական զարդանախշն է... Հայկական խաչերը դեռ ուրարտական շրջանից եղել են ծաղկող, իսկ կելտականը համադրություն է սկանդինավյան Թորի և Օդինի տարբերանշանների: Երկրորդը տակի եռագույն ժապավենն է, որ ըստ հերալդիկայի կանոնների ոչ թե դրոշ, այլ կարգախոսի համար է: Երրորդը ցորենի հասկի և նռան ճյուղի համադրությունն է: Նռան ճյուղ պատկերելուց ամենաքիչը երեք պտուղ են պատկերել, որպես կենաց ծառ, և այն ցորենի հասկի հետ Ամանորի դիցին կարող էր նվիրվել: Տվյալ դեպքում դափնին ավելի տեղին կլիներ: Չորրորդ՝ առյուծի դիմացի թևերը կապ չունեն կենդանու հետ, և ներքևը բերած օրինակը՝ Սերովբենների թևերն են:

Հինգերորդ՝ թրերի կոթերը քիչ հավանականություն ունեն հայկական լինելու, և հետո կարծես նույն ուղղության վրա չեն (ժամանակակից զինանշաններում աշխատում են հին զենքեր չցուցադրել, իսկ ցուցադրելուց էլ, հիշեցնեմ, որ ՄԵՐԸ՝ նետն ու աղեղն է եղել միշտ):

Օգտատերերից Վազգեն Բաբայանը կարծիք է հայտնել, որ կամ առյուծը պիտի մնա տարբերանշանի վրա, կամ՝ արծիվը, «բայց ոչ սենց՝ իրար խաչասերված: Թևերով առյուծ: Ու մի տեսակ չի էլ զգացվում, որ թևերն առյուծինն են, իրարից առանձնացված են և իրար անհամահունչ»:

«Ի՞նչ կապ ունի ժողովրդի աշխատասիրությունը ու պտղաբերությունը ՊՆ լոգոյի հետ: Որպես Լոգո՝ չափից շատ ա միջի ինֆորմացիան: Կարծում եմ էս պարագայում արժի մաքսիմում պարզացնել»,- նկատել է Հայկ Բերիկյանը:

Դավիթ Մարտիրոսյանը նշել է, որ առյուծը չպետք է նայի դեպի ձախ, քանի որ դա խորհրդանշում է թիկունքից անպաշտպան է մնալը. «Կամ պետք է երկու առյուծի գլուխ լիներ՝ աջ ու ձախ նայող, կամ էլ՝ առյուծն ուղիղ նայեր»:

«Առյուծը դինոզավր է հիշեցնում»,- նշել է Սահակ Ալեքսյանյանը:

Օգտատերերից ոմանք մտահոգություն են հայտնել, թե մասնագետների կարծիքները, հնարավոր է, հաշվի չառնվեն և տարբերանշանն այսպես էլ ընդունվի, քանի որ այն արդեն առկա է Պաշտպանության նախարարի բաճկոններից մեկի թևին:

ՊՆ խոսնակը քննարկման մասնակիցներին հիշեցրել է. «Այստեղ կարևոր է մի քանի հանգամանք։
1. Սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։
2. Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։
3. Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Տպել
4299 դիտում

Մբապեն` Ֆրանսիայի հավաքականի նոր ավագ

Արևադաշտ գյուղի բնակիչ 53-ամյա կինը թմրամիջոցներ է իրացրել (տեսանյութ)

Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել 100-օրյա շրջափակման հետևանքների մասին

Ալեն Սիմոնյանին այս պահին վիրահատում են

Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի

Վրաերթի ենթարկված 47-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում

Երկար, քաղաքավարի խոսակցություններ են, երբեմն՝ 1-1,5 ժամ. Շոլցը՝ Պուտինի հետ հեռախոսազանգերի մասին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին

Ճապոնիայի վարչապետը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

ՀՀ-ում ներդրումների ռեկորդային ցուցանիշ է ապահովվել

Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) մեղադրանքը հաստատվել է. նա օրինականացրել է շուրջ 400 մլն դրամի ապօրինի գույք

Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին․ Արթուր Թովմասյան

Կողքին եղել են խաղալիքներ, սնունդ․ նոր մանրամասներ նորածնի մարմնի հայտնաբերման փաստով

«Սթափության կոչ եմ անում». Ավինյանն արձագանքել է քաղաքապետարանի աղմկոտ ձերբակալություններին

Ինչպիսին է մարդու իրավունքների հետ կապված վիճակը Հայաստանում. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը

Անտառում բանջար հավաքող քաղաքացին նորածնի դի է գտել

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և նպատակաուղղված քայլեր իրականացնի. նախագահ

Բրյուսելում հանդիպել են Կլաարն ու Չավուշօղլուն

Պետությանը կվերադարձվի պատճառված մոտ 82 մլն դրամի վնասը

Փարիզում 100-ավոր ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների հետ բախումներից հետո (լուսանկարներ)

Պետք է ապահովել բժշկական օգնության պատշաճ որակը․ առողջապահական կազմակերպությունները կլիցենզավորվեն ամեն 5 տարին մեկ

Տեսակցողի գրպանում հայտնաբերվել է կալանավորի համար նախատեսված թմրամիջոց

Հաստատվել են բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերը

ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակվել

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյան

Լոռու անտառներում ապօրինի ծառահատումների գործով անցնում է 11 անտառապահ և 3 անտառապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծը չընդունվեց ԱԺ օրակարգում

Ձերբակալվել է քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյա

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Հայաստանը Բրազիլիայում նոր դեսպան ունի

Ինչ տեսք կունենան մայրաքաղաքի որոշ փողոցներ դեֆորմացված ծառերի փոխարինման արդյունքում (տեսանյութ)

«Գուչի»-ն վաճառքի է հանել բյուրեղապատ արջուկի տեսքով պայուսակներ. արժեքը՝ 43 հազար դոլար (լուսանկարներ)

Մասնակի փլուզում Երևանի Վերին Անտառային փողոցում, պատը կարող է ամբողջությամբ փլվել (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը` լուսանկարներով

Անօրինական տնտեսական շրջանառության բոլոր որջերը բացահայտվելու են, չեն կարող օգնել՝ թող չխանգարեն. ԱՀ պետնախարար

Նոր հրաժարական՝ Երևանի քաղաքապետարանում

Փորձում են ճնշում գործադրել, բայց մեզ համար ճնշում չկա. Շաղոյանը՝ Հայաստան-Թուրքիա հանդիպման մասին

53-ամյա Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է անկեղծ կերպարով | լուսանկարներ