Նոր զինատեսակը թույլ չի տալիս, որպեսզի Ադրբեջանի օդուժը կարողանա գործել արդյունավետ. պաշտպանության նախկին նախարար

28/01/2020 schedule13:33

Վերջին ժամանակահատվածում նոր զենքեր են ձեռք բերվել հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոն պայքարի համար, ինչը մեր բանակի մարտունակությունը բարձրացրել է: Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա պնդմամբ՝ ամենակարեւոր խնդիրն այն է, որ այսօր շփման գծում զինադադարի խախտման դեպքերը կրճատվել են: «Դա ուղղակի կապված է մեր բանակի մարտունակության հետ: Զինադադարից ի վեր մեր բանակը հզորացել եւ հզորանալու է»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այսօր պետության ամենակարեւոր խնդիրը ռազմաքաղաքական բալանսը ապահովելն է:

Դիտարկմանը, որ իշխանության քննադատները թերահավատորեն են մոտենում նոր իշխանությունների քաղաքականությանը՝ կապված Զինված ուժերի հետ, նա ասաց. «Մենք հստակ տեսնում ենք, որ մեկ տարվա ընթացքում բանակի բյուջեն ավելացել է 28 տոկոսով, ձեռք են բերվել տարբեր եւ լրջագույն զինատեսակներ, օրինակ՝ հակաօդային պաշտպանության ՏՈՌ համակարգեր, որը թույլ չի տալիս, որպեսզի Ադրբեջանի օդուժը կարողանա գործել արդյունավետ ե՛ւ հիմա, ե՛ւ պատերազմի ընթացքում:

Հարությունյանի կարծիքով՝ բանակի հզորությունն առաջին հերթին կապված է ֆինանսավորման հետ, եւ ակնհայտ է, որ աճ կա: «Բացի դրանից՝ փող է հատկացվել, որ մարտական ծառայություն իրականացնող զորամասերում բարելավենք կենցաղային պայմանները: Սպաների աշխատավարձն է բարձրացել»,- նկատեց պաշտպանության նախկին նախարարը՝ հավելելով նաեւ, որ Հայոց բանակն այսօր մարտունակ է եւ շարունակում է մարտունակ լինել:

Տպել
1061 դիտում

Թրամփը նոր մամուլի քարտուղար է նշանակել. նախագահի պաշտոնավարման 3 տարում նա 4-րդ խոսնակն է

Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ ինտենսիվ թերապիայի բաժամունքում. վիճակը կայուն է

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները. ՊՆ

ԱՄՆ-ը մահերի թվի նոր ռեկորդ է սահմանում, Եվրոպան ազդարարում է համաճարակային ճգնաժամի թուլացման մասին

Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ 758 պացիենտ բուժում է ստանում. 4571 թեստ բացասական արդյունք է գրանցել

Միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցողները մեկ ամիս սննդի ու հիգիենիկ պարագաների կարիք չեն ունենա

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ. վարչապետ

Ալափարսում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա

Ձեզ լուրջ պահեք, մեզ հետեւում են. ֆեյսբուքն օգտատերերի մասին տեղեկություններ կտրամադրի COVID-19-ի դեմ պայքարի համար

Ելակը մտավ զորամաս. վարչապետ (տեսանյութ)

Մուլտի գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պարենային եւ պաշտպանական միջոցներ կտրամադրվեն Արագածոտնի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող եւ խոցելի անձանց

Այս պահին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի

Սպիտակի քաղաքային զբոսայգուց 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն. քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները

Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը