Արման Սարգսյանն ընդունել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ–մայոր Լի Թաֆանելիի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արման Սարգսյանը, ողջունելով հյուրերին, արձանագրեց, որ երկկողմ համագործակցությունը կայացած է։  Ոստիկանության պետի պաշտոնակատարն ընդգծեց, որ և՛ դեսպանությունը, և՛ Կանզասի ազգային գվարդիան մշտապես պատրաստակամորեն աջակցել են Հայսատանի ոստիկանությանը  նյութատեխնիական միջոցներով ու փորձի փոխանակմամբ։ Այս համատեքստում Արման Սարգսյանը կարևորեց համագործակցային դաշտի ընդլայնումը՝ փաստելով, որ համագործակցության շրջանակներում այս պահին Կանզասի իրավապահ մարմինների տարածաշրջանային ուսումնական կենտրոնում  է Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը։

Արման Սարգսյանը հյուրերին ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների կարևորագույն դրվագները՝ շեշտը դնելով նոր ձևավորված Քրեական ոստիկանության և Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների կարոևրության վրա։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը անդրադարձավ նաև շարժական պարեկային ծառայությանը՝ ընդգծելով, որ ստեղծվելիք ստորաբաժանման կայացման գործում ևս կարևորում է փորձի փոխանակումը։ Գեներալ-մայոր Լի Թաֆանելին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ իրենք պատրաստակամ են զարգացնել համագործակցությունը։ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով՝ անկախ երկրներից համցավոր մարտահրավերները նույնն են, որոնց դեմ արդյունավետ պայքարում անհրաժեշտ է սերտ համագործակցել՝ ապահովելով օրենքի գերակայությունը։

Լի Թաֆանելին ներկայացրեց իրենց երկրի իրավապահ մարմիններում ծառայության անցնելու կադրային քաղաքականությունը, ինչը հնարավորություն է ընձեռում ճիշտ ընտրություն կատարել և հասարակությանը մատուցել որակյալ ծառայություն։

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին իր հերթին կարևորեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ իրենք պատրաստակամ են տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցելու հայ ոստիկանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը։ Այս համատեքստում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Տպել
1338 դիտում

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար