«Իմ քայլ»-ը միաձայն դատապարտել է Հարթենյանի արարքը՝ հորդորել նրան հրաժարվել մանդատից

Քիչ առաջ ավարտվեց Երեւանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցության հրատապ նիստը: Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանն ասաց, որ ինչպես խմբակցության անդամները նախապես հայտարարությամբ էին դատապարտել Հենրիկ Հարթենյանի արարքը, նույնպես եւ այսօր միաձայն դատապարտել են և հորդորել նրան՝ հրաժարվել ավագանու անդամի մանդատից: Էյրամջյանի խոսքով՝ Հարթենյանը ընդունել է խմբակցության առաջարկը, շուտով նա հայտարարություն կտարածի:

Էյրամջյանը չցանկացավ մեկնաբանել պատճառները. «Կարևորը ոչ թե պատճառներն են, այլ՝ եղելությունը, որը մեզ համար ընդունելի չէ»,- նշեց նա՝ հավելելով, որ Հենրիկ Հարթենյանը հեռացել է քաղաքապետարանի այլ մուտքով:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետարանում այսօր հրատապ նիստ էր հրավիրել՝ քննելու Հենրիկ Հարթենյանի արարքը: Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Էյրամջյանն այսօր հաղորդեց նաև, որ ներկայացված էջը Հրայր Թովմասյանի դստեր էջը չէր:

Խմբակցության անդամ անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր․«Հարգելի՛ քաղաքացիներ, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է ատելության խոսքի ցանկացած դրսեւորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: Վաղը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ։ Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ»,- գրել է նա:

 

Տպել
8167 դիտում

Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

Կփրկի՞ անձեռնմխելիությունը. աշխարհի առաջնորդներ, որոնք անցնում են հնչեղ քրգործերով

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Հին թեզերը՝ նոր ձևաչափում. առաջին հրապարակային քննարկումը

Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ հյուրընկալվեցինք Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի կողմից.Ա. Միրզոյան

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է թափառող շների ստերջացման գործընթաց սկսել

Բարսեղ Բեգլարյանի որդիները դատակոչվել, սակայն չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

16-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք. ՀՀ ոստիկանություն

Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը. Կարապետյան

Ալավերդիում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած ընբիշ Գեւորգ Ղարիբյանին

Պուտինն աշխատանքից ազատել է իր 7 տարվա օգնականին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել են

Ձեր ամեն քայլին հասարակությունն ուշադիր հետեւում է. Ֆելիքս Ցոլակյանը փրկարար ծառայողներին կոչումներ է շնորհել(տեսանյութ)