«Հիմա վերադարձել եմ Կոնդ, ապրում եմ մեր հին տանը` նույն տունն է, նույն աստիճանները` ինչպես կար 50 տարի առաջ»

27/01/2020 schedule14:15

Ես չեմ հասկանում երջանկություն բառի իմաստը: Կյանքում երջանիկ լինելու նպատակ` որպես այդպիսին, չեմ ունեցել: Մտածում եմ` եթե ամեն օր ծնվում ենք, նայում ենք արևին, հենց նոր հանդիպեցինք, նստած զրուցում ենք, ուրեմն երջանիկ ենք, էլի: Կամ էլ` նկարս ավարտեցի ու ինձ դուր եկավ իմ աշխատանքը` ուրախ եմ, աղջիկս ամուսնացավ` ուրախ եմ, ընկերոջս հետ լավ զրույց ունեցանք` ուրախ եմ: Գուցե ամեն օր երջանիկ եմ, դրա համար էլ հատուկ չեմ մտածում երջանկության մասին: Կամ էլ` ուրախի ու երջանիկի սահմանը նույնն է ինձ համար:

Նաիրի Գրիգորյան, նկարիչ, քանդակագործ.

Անձնական երջանկություն.

Աղջկաս հարսանիքին այնքան ուրախ էի: Մոսկվայում էինք: Աղջիկս հարսի շորերով էր, շատ երջանիկ էր: Ես նրան ուղեկցեցի ու հանձնեցի փեսային: Միայն այս պատկերը եկավ անցյալից: Գուցե նրանից է, որ ես անցյալի մասին քիչ եմ մտածում: Ներկայով ու ապագայով եմ ապրում: Ինչ անցել է, արդեն անցել է: Հետ չեմ նայում: Միշտ 20 տարեկան եմ զգում ինձ կամ էլ նոր ծնված:

1990-ականներին Փարիզ եմ մեկնել մեծ սպասումներով, բայց արտառոց ոչինչ չեղավ: Հետո գնացի Մոսկվա, ընդ որում` չնախատեսված ու պատահական, մնալս երկարեց 4 տարի և դարձավ ճակատագրական: Այդ տարիներին շատ նկարիչներ մեկնեցին  Մոսկվա: Նկարում էինք, ցուցահանդեսներ էինք կազմակերպում, նկարները վաճառվում էին: Մոսկվան մեզ շատ բան տվեց` և' լավը, և' վատը: Լավն այն էր, որ ստիպված էինք նկարել, նկարել, նկարել, որովհետև ապրել էր պետք: Բայց հայ ժամանակակից արվեստի մեջ, չափազանցություն չլինի ասածս, վատ անդրադարձ ունեցավ այն առումով, որ տղաներից շատերը չդիմացան արագ ու հեշտ փող աշխատելու գայթակղությանը ու տրվեցին կոմերցիոն միտումներին. ցուրտ էր, ապրել էր պետք, իսկ դրսում 30-50 դոլարով կարելի էր նկար վաճառել: Ուրախանում էինք, երբ 50 դոլարով նկար էինք վաճառում: Հետո մի խումբ նկարիչներով գնացինք Շվեյցարիա ցուցահանդեսի, դրան հաջորդեցին այլ ցուցահանդեսներ: Ես նորից մեկնեցի Փարիզ և 2009-ին, երբ երկար բացակայությունից հետո գնացի Մոսկվա, ընկերներս առաջակեցին ցուցահանդես կազմակերպել: Կազմակերպեցի «Անառակ որդու վերադարձը» թեմայով ցուցադրություն, շատ լավ անցավ: Այդպես անցավ կյանքս` Փարիզ-Մոկսվա ճանապարհներին, մինչև 2018-ին վերջնականապես հաստատվեցի Երևանում: Ինչպե՞ս եմ ինձ զգում Երևանում: Լավ, իհարկե լավ: Չեմ ուզում վատ բան ասել: Որովհետև սա իմ քաղաքն է, իմ Կոնդն է: Այո, կոնդեցի եմ: Իհարկե, կռիվներ եղել են, այն էլ` որքան... Լինել կոնդեցի և կռիվ չանել, ուրեմն կոնդեցի չես: Ահա, հասկացա, Կոնդի հետ կապված հուշերը երջանկության մասին են կարծես: 20 կոպեկով իջնում էինք Կանալի ձորի լողավազանում լողալու: Ձորում մեծ սղիկ կար, սղում էինք, մեկ էլ տղերքը խաբար հասցրին, որ պապս դաշնամուր է առել: Ես միանգամից վազեցի տուն, որ դաշնամուրս տեսնեմ: Առաջին օրը հավեսով նվագեցի, հետո, երբ պիտի գնայի դաշնամուրի դասերին, Կանալի ձորում լավ «պարապում» էի: Մանկությանս ընկերներն էլ չեն ապրում Կոնդում, գրեթե բոլորը տեղափոխվել են ուրիշ երկրներ կամ երևանյան այլ թաղամասեր: Իսկ ես հիմա վերադարձել եմ Կոնդ, ապրում եմ մեր հին տանը` նույն տունն է, նույն աստիճանները` ինչպես կար 50 տարի առաջ:

Մասնագիտական երջանկություն.

Վերջերս ցուցահանդես կազմակերպեցի: Անձամբ ես գոհ մնացի, որովհետև իմ ուզածը 70 տոկոսով իրագործեցի: Ցուցահանդեսին մեկ նկար էի ցուցադրվել, և ցուցահանդեսը տևել էր ընդամենը մեկ երեկո: Այդպես` Նկարիչների միության առաջին հարկի մեծ դահլիճում այդ մեկ նկարն էր, մեկ քանդակ էր և իմ ինքնակենսագրությունը, որոնք ինձ օգնեցին ցուցահանդեսի դահլիճում ստանալ երևակայական եռանկյուն` Սուրբ երրորդության իմաստով: Ցուցահանդեսի խորագիրը` «Գոհություն»: Ինչու՞ ընտրեցի ցուցադրության այդ ֆորմատը, որովհետև անձամբ ես դեմ եմ 50-100 նկարները պատերին շարելու ցուցադրության ձևին: Իմ մեկ նկարի ցուցադրության ժամանակ սրահում մութ էր, լուսավորված էին միայն երեք կետերը` նկարը, քանդակը և ինքնակենսագրականը: Քննադատողներ, իհարկե, եղան. ասում էին` «Ինչ է, ձե՞ռ ես առնում»: Ասացի, որ իրենք են որոշում. եթե համարում են, որ ձեռ եմ առնում, ուրեմն ի՞նչ կարող եմ ասել: Ես հասկանում եմ նրանց. չարչարվում են, շատ նկարներ են նկարում, որ ցուցահանդես անեն, ես եկել եմ` մեկ նկար եմ ցուցադրում: Բայց այդ մեկ նկարն էլ էդքան հեշտ չէ նկարել: Դժգոհում էին, որ շատ վատ ցուցահանդես էր, չերևաց իրենց դիմահարդարումը, զգեստը, սանրվածքը, չկարողացան սելֆի անել, իսկ նրանք հատուկ պատրաստվել էին... Ահավոր էր: Եվ շատ նեղացել էին, որ չկար հյուրասիրություն, գինի չխմեցին: Մի խոսքով, այդպես անցավ: Բայց այս ամբողջ պատմության մեջ երջանկությունը կամ ուրախությունը և կամ հաջողությունն այն էր, որ ես, այնուամենայնիվ, արեցի' այդ ցուցադրությունն ու այդ երեկոյի ընթացքում մեծ բավականություն ստացա: Շատ, շատ լավ ցուցադրություն էր: Եթե կարողանում ես մեկ նկարով լցնել մեծ դահլիճը, ապա դա, իրոք, մեծ երջանկություն է:

Հիմա Մոսկվայի տանը ունենք Սարյան նկարչական դպրոց. մի երեկո բոլոր ուսանողները նկարեցին դերասանուհի Կարինե Ջանջուղազյանին: Դրանից հետո Կարինե Ջանջուղազյանի մոնոներկայացումն էր. բոլոր ուսանողները մեկ մարդու պես եկել էին Կարինեի «Ճնճղուկը» նայելու, որ իրենց նկարած արտիստին տեսնեն բեմի վրա: Այս ուսանողները, որ 12-13 տարեկան պատանիներ են, կապվեցին նաև թատրոնին, բեմին, և ես սա մեծ հաջողություն եմ համարում:

Հանրային երջանկություն.

Երբ Փարիզից եկա Երևան, մտածում էի արտ-սրճարան բացելու մասին, որտեղ կարող էին հավաքվել մարդիկ, սուրճ խմել, նկար նայել, զրուցել, իրենց լավ զգալ պարզապես: Երկար տարակուսելուց հետո, այնուամենայնիվ, բացեցի «Արվեստանոցը», և միակ հաջողությունն այն է, որ շատ հրաշալի մարդկանց ճանաչեցի: 30 տարի բացակա էի Երևանից, հին ընկերներիցս գրեթե բոլորը դրսում են: Եվ այս սրճարանն առիթ եղավ, որ նոր, հրաշալի ընկերներ ունենամ, միասին ծրագրեր կազմենք` հետաքրքիր, զիլ նախագծեր: Ի դեպ, մոռացա պատմել` վերջին ցուցահանդեսի հաջորդ առավոտյան, երբ գնացել էի նկարս ու քանդակս բերելու, Նկարիչների միության նախագահին հանդիպեցի, պատմեց, որ արդեն մի քանի նկարիչներ դիմել են` մեկ նկարի ցուցադրություն կազմակերպելու համար: Չնայած այդքան քննադատություններին, այնուամենայնիվ, օրինակը վարակիչ դառնալու միտում ունի: Եվ ես սա համարում եմ հանրային երջանկություն:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Երջանիկ ապրելու շանս, իմ կարծիքով, ամեն տեղ էլ կունենաս: 30 տարի ընդմիջումից հետո Երևան եկա Փարիզից: Թվում է` Փարիզում երջանիկ ապրելու հնարավորությունից առավել ի՞նչ կարող էր լինել: Բայց Երևանում էլ` երջանիկ եմ, ավելին` Երևանն էլ իմ Փարիզն է` իր նախկին ձկան խանութով, Սուրբ Սարգիս եկեղեցով, Կոնդով: Սա հայրենիք է: Եվ սա իմ հայրենիքն է: Բայց արվեստագետը կարող է և պիտի գնա ուրիշ երկրներ, տեսնի, ճանաչի, փորձի, ինչու ոչ` նաև ուրիշ մի տեղ երջանկություն գտնի: Երջանկությունը երկրից չէ, մարդուց է: Չեմ կարծում, թե երկիրն է տալիս երջանկությունը, դու պիտի երկրին երջանկություն տաս: Հենց հիմա, հենց այս պահին ես երջանիկ եմ Երևանում: Գուցե ավելի, քան եթե Փարիզում լինեի:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը   

Տպել
4387 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն