Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից մարդիկ դարձել են ավելի իրավագիտակից. Գեւորգ Հայրապետյան

27/01/2020 schedule18:45

«2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը վեց անգամ ավելի վարույթ է ունեցել, ինչը նշանակում է, որ մարդիկ դարձել են ավելի իրավագիտակից: Բայց, օրինակ, լրատվամիջոցների հրապարակումներում այս կամ այն չափով հաճախ է հնարավոր խնդիր տեսնել: Եվ հարցը միշտ այն չէ՝ արդյո՞ք լրագրողը դա հրապարակելու իրավունք ուներ թե ոչ, հարցը վերաբերում է ոչ թե ինչ-ին, այլ ինչպես-ին»:

ՀԺ-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը: Նրա հետ զրուցել ենք անձնական տվյալների պաշտպանության իրավունքի եւ դրան վերաբերող խնդիրների մասին:

- Պարո՛ն Հայրապետյան, որքանո՞վ է այսօր պաշտպանված քաղաքացիների անձնական տվյալների իրավունքը պետության կողմից:

- Բնականաբար ավելի շատ, քան մի քանի տարի առաջ: Երբ 2015 թվականին ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, դրա կարեւոր տարբերությունը նախկին՝ «Անհատական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համեմատ այն էր, որ ստեղծվեց հենց պետական հոգածություն այդ իրավունքի նկատմամբ, ստեղծվեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որտեղ կարելի է դիմել: Գործակալության գոյության այս մի քանի տարին, իհարկե,  բավարար չէ իդեալական վիճակի հասնելու համար, թեեւ առհասարակ, աշխարհում շատ դժվար է իդեալական վիճակի հասնել անձնական տվյալների պաշտպանության հարցում, որովհետեւ գիտությունն ու տեխնոլոգիան այնպես են զարգանում, որ ամեն օր նոր մարտահրավեր են առաջ բերում, եւ պաշտպանության նոր պրոբլեմներ են ծագում:

- Ի՞նչ խնդիրներ կան այսօր:

- Միշտ արդիականություն լինելու է, եւ միշտ որեւէ խնդրի մասին հնարավոր է լինելու խոսել: Կոնկրետ մեր Գործակալության համար կան մի քանի խնդիրներ. երբ նոր օրենքը ընդունվեց, ընդունվեց եվրոպական լավագույն փորձի հիման վրա: Ստացվեց, որ մենք չունեինք-չունեինք, մեկ էլ շատ լավ օրենք ունեցանք, որին պետք էր եւ հասարակությունը պատրաստվեր եւ անձնական տվյալներ մշակողները: Դրա համար այսօր Գործակալությունը շեշտը դնում է ուսուցման վրա. ուղեցույցներ ենք հրապարակում, պարտադիր չէ, որ մեզ հրավիրեն, մեր նախաձեռնությամբ, երբեմն՝ նաեւ մեր հաշվին, ինչքան հնարավոր է, ուսուցումներ ենք կազմակերպում եւ պետական մարմինների եւ մասնավոր կազմակերպության եւ հասարակության, այդ թվում՝ աշակերտների, ուսանողների, լրագրողների համար:

- Լրատվամիջոցնե՞րը որքանով են պահպանում օրենքի պահանջները, հաճա՞խ եք լրագրողների կողմից խախտումներ արձանագրում:

- Նախ ասեմ, որ սկզբնավորման ամիսները չհաշված՝ 2016 թվականին ունեինք ընդհանուր առմամբ 11 վարույթ, 2017 թվականին՝ 20-ից ավելի, 2018 թվականին՝ 30, 2019 թվականին արդեն՝ մոտ 80: Ամեն տարի թվերը կրկնապատկվում են, ինչը նշանակում է, որ մարդիկ դարձել են ավելի իրավագիտակից, ավելի լավ են տեղեկացված իրենց իրավունքների մասին: Ինչքան շատ են դիմում, այնքան մեծանում է այն շրջանակը, ում դեմ որ դիմում են: Վերջին շրջանում սկսել են լրատվամիջոցներից շատ բողոքել, եւ դա հաշվի առնելով՝ մեր ֆեյսբուքյան էջում կոնկրետ խորհուրդներ էինք հրապարակել լրագրողների համար: Գնահատական տալիս լրագրողը պիտի ինքն իրեն հարցնի՝ իմ նպատակին հասնելու համար արժե՞ միջամտել մարդու կյանքին ոչ թե իքս չափով, այլ հավերժ. չէ՞ որ եթե նյութը հրապարակվում է համացանցում, ապա այնտեղ մնում է հավերժ: Բայց իհարկե, միշտ չէ, որ խոսքը վերաբերում է լրագրողական գիտակցված էթիկայի շրջանակում այս կամ այն որոշումը կայացնելուն, վերաբերում է նաեւ չիմացության կանխավարկածով որոշումներ կայացնելուն, երբ կողմնակալ դիտորդի մոտ համոզմունք է առաջանում, որ եթե լրագրողը այդ մասին իմանար, միգուցե ձեռնպահ մնար հրապարակելուց:

- Որո՞նք են ամենահաճախ հանդիպող խախտումները:

- Չեմ կարող այդպես ասել, որովհետեւ ցանկացած խախտում ստուգվում է նույն չափանիշներով: Առաջինն այն է՝ կա՞ արդյոք անձնական տվյալի մշակման օրինական եւ որոշակի նպատակ: Երկրորդը՝ կա՞ հիմք թե՞ չկա. հիմքը կարող է լինել կամ համաձայնությունը կամ օրենքը: Երրորդը համաչափությունն է. եթե այդ նպատակի համար դա անհրաժեշտ չէ, ուրեմն՝ խնդիր կա: Սովորաբար եթե լրագրողն ինչ-որ բան է գրում, արդեն կա կանխավարկած, որ դա պետք է, բայց հիմնական պրոբլեմները կողքից նայողի համար հենց համաչափության մեջ են լինում, որովհետեւ երբեմն անհասականալի է, թե ինչու էր պետք հրապարակել այդ տվյալը կամ ինչու հենց այդպես հրապարակել:

- Հաջողված վերջին ի՞նչ դեպք կնշեք:

-Անձնական տվյալների իրավունքը խախտելու համար վարչական պատասխանատվություն  է սահմանված, բայց այսքան տարվա ընթացքում Գործակալությունը կարիք չի ունեցել դիմելու այդ միջոցին, որովհետեւ Գործակալության որոշումները ամբողջությամբ ընդունվել են կամ կողմը, որը անհամաձայնություն է ունեցել, շարունակել է վիճել իրավական դաշտում, ասենք, գնացել է դատարան, թեպետ դա շատ քիչ է պատահել: Այս իմաստով ցանկացած դեպք արդեն իսկ հաջողված է: Կարելի է նշել «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» ընդդեմ «Դատաբժշկական փորձագիտական կենտրոն»-ի եւ ԻԱԿՆ-ն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ պարգեւավճարների գործով դեպքերը: Երկուսով էլ Գործակալության կայացրած որոշումները  չեն բողոքարկվել, որովհետեւ չափազանց պատճառաբանված եւ վերլուծված էին: Այնտեղ ասվում էր, օրինակ, որ անձնական տվյալն ինքնին գաղտնիք չէ, այսինքն՝ չի կարելի ասել՝ անձնական տվյալ է, ուրեմն՝ գաղտնիք է: Անուն-ազգանունն էլ է անձնական տվյալ, բայց մենք այն բոլորին ասում ենք: Նշանակում է՝ գաղնիք է ոչ թե անձնական տվյալը, այլ դրա կոնկրետ ռեժիմը: Նշածս դեպքերը հաջողված են նաեւ այնքանով, որ դրանց միջոցով Գործակալությունը կարողացավ չափանիշներ տալ, դիրքորոշում հայտնել:

- Հաճախ խոսվում է դատական տեղեկատվական համակարգի կամ ընտրողների ռեգիստրի կողմից անձնական տվյալների իրավունքի խախտման մասին: Դրանց վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Գործակալությունը:

- Պետք է ոչ թե ասել իրավունքը խախտող, այլ՝ իրավունքին միջամտող, իսկ ամեն միջամտություն դեռ խախտում չէ: Օրինակ՝ երբ անձը աշխատանքի է ընդունվում, իր այդ իրավունքին միջամտություն է լինում, որովհետեւ նա ինքնակամ գործատուին է տալիս իր անձնագրի տվյալները կամ բանկային հաշվեհամարը: Հիմքը, հիշում ենք, երկուսն էր. համաձայնությունը կամ օրենքը: Հիմա Դատալեքսում դատական ակտերը հրապարակվում են, որովհետեւ այդ հրապարակայնությունը հնարավորություն է տալիս վերահսկելու, գլոբալ առումով ապահովելու արդարադատության իրականացումը, հնարավորություն է տալիս ունենալու վստահություն դատական իշխանության նկատմամբ, կարողանալու օգտվել դատական պրակտիկայից, զարգացնելու իրավունքը եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ հասարակությունն է օրենքի միջոցով այդպես որոշել:

- Բայց եթե խոսքը վերաբերում է կոնկրետ հանցագործությանը, դրա ամբողջ մանրամասների հրապարակումը ինչքանո՞վ է նպաստում արդարադատությանը:

- Իհարկե, նպաստում է: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը ոչ արգելում է, ոչ թույլատրում, ոչ որոշում է՝ ինչն է գաղտնի, ոչ՝ չի որոշում: Օրենքի իմաստը նրանում է, որ անձնական տվյալի մշակումը լինի իրավաչափ՝ ունենա օրինական եւ որոշակի նպատակ, ունենա հիմք եւ լինի համաչափ: Անձնական տվյալի մշակումը հավասարապես ներառում է եւ պահել-պահպանելը, եւ օգտագործելը եւ հրապարակելը եւ համակարգելը… Այսինքն՝ էական չէ՝ տվյալը պահում ես թե փոխանցում, երկուսն էլ մշակում են, երկուսի համար էլ պետք է ունենալ հիմք, նպատակ եւ համաչափություն: Եթե երկուսի համար էլ օրենքի պահանջները ապահովված են, ուրեմն երկուսն էլ ընդունելի են:

- Այդ պարագայում օրենքում խնդիր չե՞ք տեսնում:

- Ենթադրենք՝ Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում մի լուսանկար եք հրապարակել. ես, որպես Գեւորգ Հայրապետյան, կարող եմ որոշել, որ այդպիսի նկար չէի հրապարակի, բայց ես, որպես Գործակալություն, կարո՞ղ եմ որոշել, որ Դուք սխալ եք արել՝ այդ լուսանկարը հրապարակելով: Ոչ: Ուրեմն՝ ո՞նց կարող եմ որպես Գործակալություն որոշել, որ հասարակությունը սխալ է արել, որ իր այդ տվյալը զիջել է այլ իրավունք ստանալուն:

- Որպես Գործակալություն՝ կարող եք դիրքորոշում հայտնել, որը հետագայում օրենսդիրը քննարկման առարկա կդարձնի:

- Մենք սովորաբար հայտնում  ենք, ըստ առիթի: Բայց չենք կարող ուղղակի ասել՝ սա խախտում է, որովհետեւ դա խախտում չէ, կարող ենք, օրինակ, խնդիր տեսնել: Կառավարության ծրագրում մի կետ կա, ըստ որի՝ բոլոր նոր ընդունվող ակտերը, օրենքները եւ նախկինում ընդունվածները պիտի համապատասխանեցվեն անձնական տվյալների մշակման սկզբունքին: Դրա շրջանակներում Գործակալությունը շատ օրենքներ է ստանում՝ կարծիք հայտնելու համար: Բայց եթե հասարակությունը կոնկրետ բան է որոշել, ուրեմն՝ դա խախտում չէ:

- Այս առիթով երբեւէ դիրքորոշում հայտնե՞լ եք:

- Տեսեք. կան անձնական տվյալներ, որոնք որոշակի զգայունություն ունեն, եւ  անհրաժեշտ է, որ դրանք հրապարակվեն ապաանձնավորված: Նոր ընդունված «Դատական օրենսգրքում» մի հոդված կա, ըստ որի՝ դռնբաց դատական գործերի հրապարակվող դատական ակտերը, որոնք ներառում են անձնական կյանքի տվյալներ՝ կենսաչափական անձնական տվյալներ, հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, երեխայի անձնական տվյալներ, նաեւ Գործակալության նախաձեռնությամբ հրապարակվում են ապաանձնավորված: Այսպես է Գործակալությունը խնդրին լուծում տվել:

Տպել
5930 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ