Երևան
1 °C
2019 թվականի Արցախի ՊԲ ձեռքբերումներն ու հաջողությունները կարելի է գնահատել գոհացուցիչ, սակայն ունենք շատ աշխատանքներ բոլոր ուղղություններով: Այս մասին ասել է ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը՝ ամփոփելով բանակային տարին։
Նրա խոսքով՝ 2019 թվականի կարևոր ձեռքբերումը պաշտպանության բանակի առջև դրված գլխավոր խնդրի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության արդյունավետ կատարումն է:
Կարեն Աբրահամյանը նշել է՝ մարտական հերթապահության ոլորտում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել: «Առաջին հերթին ես ուզում եմ նշել հիմնական դրված նպատակն էր բարձրացնել մեր զորքի անվտանգությունը և բարելավել կենցաղային պայմանները: Տարվա ընթացքում մի շարք զորամասերում բարելավվել են կենցաղային պայմանները, մենք ապահովել ենք մարտական դիրքերը խմելու ջրով և բոլոր զորամասերում, մանավանդ մարտական հերթապահության կրման ժամանակ, պարենային ապահովման մասով բարելավվել է սննդի տեսականին»,- նշել է նա:
Բացի այդ, ՊԲ հրամանատարի խոսքով, տարվա ընթացքում կառուցվել են մի շարք ապաստարաններ, գետնատնակներ: «Կապի համակարգում ստացել ենք այն ցուցանիշները, որն ապահովում է մեր հրամանատարության կողմից լիարժեք իրականացնել մարտական հերթապահության ղեկավարումը: Մի քանի աստիճանով բարձրացել է բանակի հզորությունը, զարգացում է ապրել բոլոր զորատեսակներով՝ սկսած համազորային, ավարտած մարտական տեխնիկական և թիկունքային ապահովման զորամասերով և ստորաբաժանումներով: Որակական զարգացում է ունեցել տարվա ընթացքում ՀՕՊ համակարգը»- ասել է նա:
Անդրադառնալով բանակի բարոյահոգեբանական վիճակին, նա հայտարարել է, որ բանակի ողջ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է և իրենք պատրաստ են իրենց դեմ դրված մարտական խնդրի կատարմանը:
«2019 թվականի սեպտեմբերին ռազմավարական զորավարժության ժամանակ մենք անց ենք կացրել համապետական զորահավաք, ընդգրկվել է Արցախի Հանրապետության ամբողջ մեր ռեսուրսը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմին, ՊԲ հրամանատարը նշել է. «2019-ին ունենք զգալի նվազում հրադադարի ռեժիմի խախտումների քանակի մեջ, ինչը պայմանավորված է նաև քաղաքական գործոնով: Այդ շրջանակներում կառանձնացնեմ համագործակցության մեր ոլորտում աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս առումով 2019-ին հանդիպումները և Մինսկի խմբի դիտարկումների անցկացումն աննախադեպ է եղել: Կցանկանայի նշել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումներում ձեռք բերված այդ պայմանավորվածությունները: Որպես ռազմական գործոն կնշեի մեր առաջապահ զորքի զգոն իրականացված ծառայությունը»:
ՀՀ զինված ուժերը նոր հայտարարություն է տարածել
Բրիտանական ֆիլմերը ստացել են մրցանակների 40 տոկոսը. արտասովոր պայմաններում ընթացել է «Ոսկե գլոբուս»-ը
Հանրապետության հրապարակի հանրահավաքն ու երթը լուսանկարներով
«Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է». վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ
Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակաքում 2 մեքենա է բախվել․ տուժածի վիճակը բժիշկները գնահատել են ծանր
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար
Խաչքարը վնասած տղամարդը տվել է խոստովանական բացատրություն․ ոստիկանություն
Եթե կարող եք, ներեցեք մեզ. վարչապետը հուզվեց հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ 6 մարզերում ձյուն է տեղում
Մեր սիրտը նույնպես ցավում է այն ցավով, ինչ ձեր սիրտը. Փաշինյանն անդրադարձավ գերեվարվածներին ու անհետ կորածներին
Բջջային հավելվածի միջոցով ՌԴ մուտքի ներկայումս գործող կարգը երկարաձգվել է
Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց ՀՀ նախագահի նստավայրի դիմաց
Մարտահրավեր եմ նետում. եկեք գնանք ընտրության, տեսնենք ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը. Փաշինյան
Բավրա-Նինոծմինդա վերաբացված անցակետի հայկական կողմում սպասարկման որակը կտրուկ փոխվել է դեպի լավը
2020-ի մարտի 1-ին Հայաստանում գրանցվեց COVID-19-ի առաջին դեպքը
ԿԳՄՍՆ աշխատակիցներին աշխատանքից ազատելու սպառնալիքով հանրահավաքի մասնակցության պարտադրանք չի եղել. ԿԳՄՍՆ
Հույս ունեմ՝ նախագահը կկայացնի պետության շահերից բխող որոշում. վարչապետը՝ կիսանախագահականի անցնելու հնարավորության մասին
ԱՀ ԱԳՆ-ի կոչը միջազգային հանրությանը․ իրավունքի կոպիտ խախտում է ռազմագերու կարգավիճակ տրամադրելուց Բաքվի հրաժարումը
Ստորագրությունների պրոցեսը սկսել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ. այ դա է դավաճանությունը. վարչապետ
Մարտի 2-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում 19 հարց է ընդգրկված
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լիտվայում ՀՀ դեսպանություն
Մարտի 1-ի գործը, իմ գնահատմամբ, բացահայտված է. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է մեղադրվող կողմը ձգձգում դատավարությունը
Ստուգումներ են անցկացվել խաղաղապահ առաքելությամբ Աֆղանստանում գտնվող հայկական զորախմբի մշտական տեղակայման վայրում
Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների պատճառներից մեկը սիրված լինելն է եղել. վարչապետը ներողություն խնդրեց ժողովրդից
Հակառակորդի ԶՈՒ էական շարժ չի արձանագրվել. ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում
Նախարարության աշխատակիցներին հանրահավաքի մասնակցության որևէ ցուցում երբևէ չեմ տվել. Ժաննա Անդրեասյան
Հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ
Համագործակցություն կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի հետ․ նախատեսվում է աշխատանքները սկսել մարտից
Մեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
Հրապարակում մեկնարկում է վարչապետի հրավիրած հանրահավաքը. ուղիղ
Խստորեն հորդորում ենք լրատվամիջոցներին փորձեր չկատարել ՊԵԿ-ին ներքաշել քաղաքական գործընթացներում. ՊԵԿ
Արտակարգ իրավիճակների նախարարը սպայական կոչումներ է հանձնել
Հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը կայուն է
Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը համագործակցության պատրաստակամություն են հայտնել
Պատարագ եկեղեցում եւ հարգանքի տուրք Մարտի 1-ի զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Առաջատարը չկարողացավ հաղթել «Վանին», «Փյունիկը» ուժեղ գտնվեց «Շիրակից»
Գնում ենք մեր կամքով, սատարում ենք վարչապետին. Գյումրիից ավտոբուսներն ու մեքենաները շարժվեցին Երևան
Երիտասարդները, փորձառուները և Պատրիկեևը․ Կիևում ավարտվեց ըմբշամարտի միջազգային մրցաշարը
Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր է մեկնել հրշեջ ջոկատներից 6 հաշվարկ
© 2021 Հայկական ժամանակ