Բուհական եւ գիտական համակարգը ծայրից ծայր պետք է բարեփոխվի․ մեր պլանը պինդ, շեշտակի քայլերով առաջ գնալն է

Մեր կրթական, մասնավորապես բուհական համակարգը եղել է կոռուպցիայի հենասյուներից մեկը, ու այդ ավանդույթն իջեցվել է մինչեւ դպրոց։ Կապանում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որովհետեւ երեխան առաջին դասարանում տեսել է, որ բանբաներկայով կարելի է գնահատական ստանալ, երկու բանբաներկայով կարելի է ավելի լավ գնահատական ստանալ, բանբաներկայով եւ ոսկե շղթայով կարելի է լավ քառորդ փակել եւ մենք այսօր կանգնած ենք մի խնդրի առաջ այդ ամենի արդյունքում, որ մեզ ասում են՝ ո՞նց, բա բուհից հայոց լեզվի ուսուցումը պարտադիր չեք դարձնո՞ւմ, բա մեր երեխեքը որտե՞ղ են հայերեն սովորելու։ Բոլորը մոռանում են, որ կա դպրոց, որը ավարտած եւ ատեստատ ունեցող մարդը պետք է տիրապետի գրական հայերեն լեզվին, բոլորը մոռանում են, որ կա ընդունելության քննություն, եւ բուհ ընդունվել, առանց հայերենի իմացությունը հաստատելու, հնարավոր չէ։

Մենք ասում ենք, եթե ուզում ենք ինժեներ պատրաստել, պետք է բուհում պատրաստենք որպես ինժեներ, մեզ ասում են՝ դուք հո ազգի ավանդույթի դեմ պայքարո՞ղ չեք, թող բուհում Չարենց արտասանի ինժեները, մենք ասում ենք՝ էլի թող արտասանի, իսկ եթե դա պարտադիր ծրագիր է, պետք է դպրոցում անցած լիներ։ Մենք ասում ենք՝ բուհական եւ գիտական համակարգը ծայրից ծայր պետք է բարեփոխվի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ իրենց պլանը հատուկ քայլերով բարեփոխումներ անելն է, պինդ, շեշտակի քայլերով առաջ գնալը․

«Մեր նպատակն է ասել՝ էն ուսանողը, որ դիպլոմով դուրս եկավ բուհից, պետք է գնա եւ ընդունվի աշխատանքի»։

Տպել
3613 դիտում

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ

Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Կոտայքի մարզում քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա և մահացել

Հայաստանում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը հասավ 822-ի. 52 նոր դեպք է ավելացել

Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել, ընկել են

Այսօր Ծաղկազարդ է՝ մանուկների օրհնության օրն ու Ավագ շաբաթի մեկնարկը