Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապագայի պատասխանատվությունը անձնապես կրում ենք մենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ երեկ հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում։

Հարցին՝ ո՞ր քրեական գործի շրջանակներում, վարչապետը պատասխանեց. «2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձինք իմ վրա հարձակում էին գործել։ Ես ճիշտն ասած, որ դարձա վարչապետ հիշեցի այդ գործի մասին եւ մտածեցի՝ ես հիմա պետք է այդ գործով հետաքրքրվե՞մ, թե չհետաքրքրվեմ։ Մեկ էլ մտածեցի ամոթ է, հիմա էլ կասեն սկսել է իր անձնական գործերով զբաղվել։ Վերջերս մի քաղաքացի՝ չեմ կարող ասել ով, իր նախաձեռնությամբ այդ կապակցությամբ դիմում է գրել եւ ասել է, որ գիտի, թե ով է կազմակերպել այդ հարձակումը։ Գնացել է՝ ցուցմունք է տվել, տվել է կոնկրետ մարդկանց անուններ եւ դրա հետ կապված ինձ կանչել էին հարցաքննության։ Նաեւ ինձ տուժող են ճանաչել այդ գործով»։

Փետրվարին Մյունխենում տեղի է ունենալու անվտանգության հարցերով միջազգային համաժողով, որին մասնակցելու են նաեւ ՀՀ վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը։ Հարցին արդյո՞ք Ալիեւի հետ պլանավորված հանդիպում կա։ Եվ ընտրություններից հետո այս մեկուկես տարվա ընթացքում արդյո՞ք բանակցությունները շարունակվում են բուն խնդրի վերաբերյալ եւ եթե շարունակվում են, ապա ինչի՞ շուրջ են հիմա բանակցում: Փաշինյանը պատասխանեց ասաց, որ այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա, հանդիպումը բացառել չի կարելի, որովհետեւ քննարկումների փուլում է։

«Դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ որ հավաք էր այնտեղ էլ ենք մենք շփվել։ Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում։ Ինչ վերաբերվում է բանակցություններին՝ շատ կարեւոր եմ համարում արձանագրել, որ դուք բոլորդ գիտեք, թե ես փակ սենյակում ինչի մասին եմ խոսում Իլհամ Ալիեւի հետ։ Դա նկարագրված է, ձեւակերպված է 2019 թվականի մարտի 12-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած՝ ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ իմ ունեցած ելույթում, որտեղ ես ուղենշել էի առաջիկայում բանակցային գործընթացում մեր քննարկումների շրջանակը, այս շրջանակի մասին ենք խոսում մենք հիմա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս պահին, որեւէ թուղթ սեղանին չկա, որ քննարկեն եւ իրենք պետք է իրար հետ աշխատեն ավելի առարկայական քննարկումների փուլին մոտենալու համար։

«Այս շրջանը մենք պետք է շատ արդյունավետ օգտագործենք, այդ փուլին մոտենալու համար։ Հիմա արդյունավե՞տ ենք օգտագործել, ես կարծում եմ, որ այդքան էլ արդյունավետ չենք օգտագործել։ Ամենակարեւոր պատճառներից մեկն այն է, որ ցավոք սրտի ադրբեջանական կողմից այդպես էլ չի հնչում համարժեք հայտարարություն իմ այն հայտարարությանը, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի՝ Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Սա այսօր, եթե հայեցակարգային մակարդակով արտահայտվենք՝ կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է։ Բայց մեր դիրքորոշումը կառուցողական է, մենք գտնում ենք, որ պետք է կարգավորվի Ղարաբաղի հարցը, կարգավորել այն հայեցակարգի ու սկզբունքների շրջանակում, ինչը ես ասել եմ Ստեփանակերտում, ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթի շրջանակում։ Մենք պատրաստ ենք կառուցողական՝ նորմալ աշխատանքի, ինչքան էլ հասկանում ենք, որ դա բարդ աշխատանք է։ Բայց դա մեր պատասխանատվությունն է։ Ես կոնկրետ իմ գործընկերներին ասել եմ, որ հիմա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապագայի պատասխանատվությունը անձնապես կրում ենք մենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Արցախի Հանրապետության նախագահը եւ ՀՀ վարչապետը։ Սա անձնավորված պատասխանատվություն է եւ ինչ-որ առումով ընդհանուր պատասխանատվություն է։ Ու այդ պատասխանատվությունը կրելն ու պատվով այդ պատասխանատվությունից դուրս գալը չափազանց դժվար գործ է, իսկ ո՞վ է ասել, որ վարչապետի կամ նախագահի գործը պետք է հեշտ գործ լիներ»,- եզրափակեց վարչապետը։

Տպել
479 դիտում

«Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցներ մեկուսացված են, կորոնավիրուսով հիվանդ որսորդի հետ շփված մարալիկցիները՝ ևս

Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ, առանձնացվել են մեկուսացման տարածքներ

Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը