Գրքի մի կողմից Սեւակի մանկական բանաստեղծություններն են, մյուսից՝ Թումանյանի. սա Սեւակի ծննդյան նվերն է

Պարույր Սեւակի ծննդյան 96-ամյակի առթիվ հրատարակվել է մանուկների համար նախատեսված գիրք, որտեղ տեղ են գտել Հովհաննես Թումանյանի ու Պարույր Սեւակի մանկական բանաստեղծությունները: Գիրքն ունի երկու շապիկ (երես), մի կողմում թումանյանական հատվածն է, մյուսում՝ սեւակյանը: 

«Պարույր Սեւակ տուն-թանգարանի» տնօրեն Սեւակ Ղազարյանը, որն, ի դեպ, բանաստեղծի թոռն է, «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ սա նվեր է Սեւակին: Գրքում Թումանյանի բանաստեղծություններն ի մի են բերվել «Սիրունիկ, Սիրունիկ» խորագրի ներքո, իսկ Սեւակինը՝ «Ձեր ծանոթները»: Յուրաքանչյուր բաժնում 12 ստեղծագործություններ են:

«Սեւակի այս մանկական ստեղծագործությունները շատ խորհրդանշանական պատմություն ունեն: Սովետական տարիներին, երբ գիրքը հանձնվում էր պետական հրատարակչության, սկզբում հանձնվում էր արտադրության, հետո ստորագրվում էր տպագրության համար: Այդ փոքրիկ մանկական ժողովածուն 1971 թվականին հանձնվել է տպագրության հունվարի 26-ին, ինչը Սեւակի ծննդյան գրանցման ամսաթիվն է, թեեւ փաստացի ծննդյան պրը 24-ն է: Ապա գիրքը շատ խորհրդանշական կերպով ստորագրվել է հունիսի 17-ին՝ Սեւակի մահվան օրը: Այդ մասին նա այդպես էլ չի իմացել»,- պատմեց մեր զրուցակիցը: Գիրքը լույս է տեսել Սեւակի մահվանից մի քանի շաբաթ անց, այնուհետեւ, վերահրատարվել երկու կամ երեք անգամ: 

Պարույր Սեւակի թոռան՝ Սեւակ Ղազարյանի վստահեցմամբ՝ գիրքը մշտապես երկրորդական պլանում է մնացել, որովեհետեւ Սեւակի այլ գործեր են եղել առաջին պլանում՝ անտիպ գրականություն, ստեղծագործություններ հասուն ընթերցողի համար եւ այլն: Այժմ, ըստ նրա, ժամանակն է, որ ընթերցողն ավելի լավ ծանոթանա Սեւակի նաեւ մանկական գործերին:

«Ձեր ծանոթները» խորագրով 12 մանկական ստեղծագործությունները Պարույր Սեւակը գրել է 1969 թվականին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի նախաշեմին, եւ ոգեշնչման աղբյուրը եղել է Թումանյանը: Մանուկ ընթերցողին է ներկայացվելու «Էշը», «Արագիլը», «Շունն ու գայլը», «Հայոց լեռները» ու եւս մի քանի ստեղծագործություններ:

«Քանի որ հոգեւոր առումով Սեւակը շատ կապված էր Թումանյանի հետ, որոշեցինք նման նվեր մատուցել նրան իր ծննդյան 96-ամյակի առիթով»,- պատմեց տնօրենը: Նշեց, որ ծրագիրն իրականացրել են «Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ, որը սկսել էին անցած տարվանից՝ Թումանյանի 150-ամյակի եւ Սեւակի 95-ամյակի առիթով:

«Վերջին 7 տարիների ընթացքում զբաղվում եմ Սեւակի հրատարակություններով եւ բոլորը շատ լավ են ընդունվում ընթերցողների կողմից: Իսկ այս դեպքում կրկնակի մեծ հաջողություն եմ ակնկալում, որովհետեւ Պարույր Սեւակի հետ է նաեւ Հովհաննես Թումանյանը: Երկու մեծեր միեւնույն գրքում: Կարծում եմ՝ մեր մանուկ ընթերցողները շատ կհավանեն գիրքը, քանի որ այն շատ գեղեցիկ նկարազարդումներ ունի»,- ասաց Ղազարյանը:

90 էջից կազմված գիրքի շնորհանդեսը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ Պարույր Սեւակի ծննդյան օրը՝ նրա ծննդավայր Զանգակատուն գյուղում: Գրքի նկարազարդումների հեղինակը Լուսինե Շարամբեյանն է: Այն ամբողջովին գունավոր է, կոշտ կազմով: Հովհաննես Թումանյանի եւ Պարույր Սեւակի մանկական ստեղծագործությունների գիրքը գրախանություներում կարժենա 5 հազար դրամ:

Տպել
1154 դիտում

Երևանում հրազենային վնասվածքով 27-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել

Գևորգ Ղազարյանը մկանային վնասվածք է ստացել․ ՀՖՖ

Վայբերով վիրուս է տարածվում, ջնջեք. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Սյունիքի Նոր Առաջաձորից Դավիթ-Բեկ տանող ջրատարն ադրբեջանցիները չեն քանդում. մարզպետարան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց նկարահանումը կատարվել է մեկ ամիս առաջ. ԱԱԾ-ն պարզաբանում է ադրբեջանական տեսանյութը

Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա. մարզպետարան

Արարատի մարզում դպրոցներից մեկի զինղեկը մեկ այլ դպրոցի աշակերտուհու է վրաերթի ենթարկել

Ձյուն է տեղում Կոտայքի, Լոռու, Արագածոտնի մարզերում

Հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը. մարզպետը՝ տարածվող լուրերի մասին

Ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից Տավուշի գյուղերում չափագրումներ անելու մասին տեղեկությունները մտացածին են. ՊՆ

Անցած տարի սուբվենցիոն ծրագրերով մոտ 150 կմ ներհամայնքային ճանապարհ է ասֆալտապատվել (տեսանյութ)

Ադրբեջանը և Թուրքիան պիտի պատասխանատվության ենթարկվեն․ Բադասյանը Ճապոնիայում ներկայացրել է ռազմական հանցագործությունները

Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ

«Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները (լուսանկարներ)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, բայց ռուսական կողմում դեռ 520 բեռնատար կա կուտակված

Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններ

ՀՀ տարածքում վաղը սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր տեսանելություն, հաջորդող օրերին՝ մերկասառույց

«Բումերանգի օրենքն» արդարացում չէ. Թաթոյանը դատապարտում է պատգամավորների տների մոտ դագաղներ ու ծաղկեպսակներ դնելը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմանկանում բաց են. ձյուն է տեղում Կոտայքի ու Արագածոտնի մարզերում

Սյունիքի բնակիչների իրավունքների երաշխավորման համար ճանապարհներին և գյուղերի մոտ ադրբեջանական դրոշներ չպետք է լինեն. ՄԻՊ

ԱՀ նախագահը հանդիպել է Կաչաղակաբերդ բարձրանալու համար Արցախ մեկնած երիտասարդների խմբին

«Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք է եղել. խնդիրն արդեն լուծված է (լուսանկար)

Փրկարարները տարբեր մարզերում ձյան մեջ արգելափակված 9-ը մեքենա են դուրս բերել

ՌԴ-ում դեպի Վրաստան տոմսի պահանջարկն աճել է 37 անգամ

1 օրում կատարված 3361 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք. գրանցվել է 2 մահ

Հրդեհ Բերքանուշ գյուղում. այրվել է վագոն-տնակն ու ներսում կուտակված վառելափայտը

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու

Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ

«Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ (տեսանյութ)

Գեղարքունիքում անցկացվել է պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնությունը

Էջմիածնում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 25-ամյա տղամարդ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավտոմեքենա է այրվել

Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը. ԱՀ դատախազ

«Լոռին ժամանակների հանդիպման վայր». վերաբացվել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը

Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս 2 աճյուն է հայտնաբերվել

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը

Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար

Սկսվել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցումը. այն դարձվում է բավարար երթևեկելի

Օրական 2-ից 4 տոննա կաթ հետ է վերադարձվում ցածր որակի պատճառով, նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում