Խորհրդարանը քննարկում է էներգետիկ ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Այս օրինագիծը նպատակ ունի ապահովել էներգետիկայի բնագավառում թափանցիկությունը։ Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Արտակ Մանուկյանն առաջարկում են էլեկտրական էներգիայի արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները դարձնել հրապարակային ու մատչելի, այլ կերպ ասած՝ բացահայտել այս ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին։

Սա, ըստ էության, ընդերք օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացի շարունակությունն է։

Կառավարությունը հարցի էության հետ խնդիր չունի, սակայն Արդարադատության նախարարությունը մտահոգություն ունի, առաջարկում են հետաձգել նախագծի քննարկումը, մինչեւ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու վերաբերյալ կարգավորումներն ամբողջությամբ կգործեն։

ԱԺ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանն ասել էր, որ հիմա ընդհանուր մոտեցում կա, որ ավելի ընդլայնված ընդհանուր կոնցեպտ մշակվի: Արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում կմշակի ընդհանուր կոնցեպտ, որը կիրառելի կլինի բոլոր ոլորտների համար: Նա առաջարկել էր ֆրագմենտալ լուծումներ չտալու համար սպասել Արդարադատության նախարարության որոշմանը, սակայն նախագիծը հանձնաժողովում միաձայն դրական եզրակացություն էր ստացել։

Այսօրվա նիստի ժամանակ նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ ինչ են ուզում անել։ Նա նշեց՝ քանի որ արդեն ընդունել են հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմի օրենքը, նույնը ցանկանում են նաեւ էներգետիկայի ոլորտի վրա տարածել․

«Այսինքն, եթե հանքերի իրական սեփականատերերը պետք է հայտնի լինեն, ապա էներգետիկ ոլորտի ընկերությունների սեփականատերերը՝ նույնպես»։

Կառավարության հակափաստարկները, Թունյանի կարծիքով, համոզիչ չեն։ Իրենք որոշել են առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը, եթե մինչեւ երկրորդ ընթերցում կհամոզեն, որ օրենքն իրագործելը դժվար է կամ ռիսկեր է պարունակում, նախագիծը հետ կկանչեն։

Թունյանը նկատեց, որ մինչեւ ս/թ հունվարի 30-ը իրենք պետք է ունենան հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի անունները։ Դիմելով ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանին՝ Թունյանը հարցրեց՝ կունենա՞ն անունները։ Փոխնախարարը պատասխանեց, որ համոզված է՝ այդ ժամկետին արդեն իսկ կունենան ներդրված մեխանիզմը։

Նա նշեց, որ կառավարությունն առաջարկում է մեխանիզմը կիրառել, հասկանալ բացերը, նոր կիրառել այլ ոլորտների դեպքում։

Տպել
631 դիտում

Մեր ռուս գործընկերներին տեղեկացրել ենք գազի գնի վերանայման վերաբերյալ բանակցություններ սկսելու ցանկության մասին․ պարետ

Բնականաբար, դա չի կարող հաճույք պատճառել. Բակո Սահակյանը՝ Քոչարյանին մեկուսարանից դատարան տանելու կադրերի մասին

90 անձ թոքաբորբ ունի, եւ այս պահին նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում․ վարչապետ

Սահմանափակումներն ավելի են խստացվելու․ ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից ուժեր․ Ավինյան

Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 50,534 ընտրող․ Արցախի ԿԸՀ

Արմեն Սարգսյանը տեսակապով զրույց է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

Թվայնացված դասագրքերից օգտվելու հավելված և կայք՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ

10 օրով կերկարացվեն խիստ սահմանափակումները. վարչապետը հորդորում է լուրջ մոտենալ իրավիճակին (տեսանյութ)

Կառավարությունը որոշել է օրակարգից հանել կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց չդիահերձելու մասին նախագիծը․ Բադասյան

Ն. Փաշինյանը և Ա. Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում համագործակցության հարցեր

Քաղաքացու նկատմամբ ոստիկանների ենթադրյալ բռնության ահազանգերի հիման վրա հարուցվել է քրգործ

Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով այսօր նշանակված առաջին դատական նիստը չի կայանա

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ում պարտավորություններ ունեցող քաղաքացիների հանդեպ կկիրառվեն զիջումներ

«Atlantis European Airways»-ի չվերթով Հնդկաստանից Հայաստան վերադարձան մեր 68 հայրենակիցները

ՏԿԵՆ-ը զգուշացնում է. դիմակներն ու ձեռնոցները չի կարելի նետել ճանապարհներին

Արիաննե Կաոլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, հուղարկավորությունը՝ ապրիլի 2-ին

Միջադեպ Շուշիի ընտրատեղամասում. ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը, հանձնաժողովի անդամները պահանջել են ջնջել (տեսանյութ)

Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել