Տեղի ունեցածը սադրանք էր, որը առաջացրեց պոռթկում, մարդիկ էլ ռոբոտ չեն. Գագիկ Ծառուկյան

Ազգային ժողովում տեղի ունեցածը սադրանք էր, որն առաջացրեց պոռթկում: Պոռթկումն էլ առաջացել է երկու կողմերի միջեւ, ոչ թե միայն մեկ կողմում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ականների մասնակցությամբ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին ու քաշքշուկին: Նրա պնդմամբ՝ մարդիկ ռոբոտ չեն, եւ բնական է, որ պետք է լիներ նման միջադեպ:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին խորհրդարանում վիճաբանություն սկսվեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի միջեւ: Դա եղավ այն բանից հետո, երբ Պետրոսյանը քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց, թե գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլիներ՝ դրա դեմ պայքարեին: Սրանից հետո Արման Բաբաջանյանը պահանջեց, որ ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը ներողություն խնդրի իրենց գործընկերոջ, իր ձեւակերպմամբ, «այս խայտառակ պահվածքի համար» եւ սկսվեց քաշքշուկ:

«Հաճելի չէ, ցանկալի չէ, որ խորհրդարանում նման ինչ-որ բաներ առաջանան, երեւույթներ լինեն»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ «Իմ քայլի» պատգամավորները, մասնավորապես՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել ԲՀԿ-ական պատգամավորների կողմից, Ծառուկյանը խուսափեց դրան պատասխանելուց՝ նշելով. «Ես ձեր հարցին պատասխանեցի եւ ասում եմ՝ սա հիմնական սադրանք էր, որը երկու կողմից էլ՝ ե՛ւ «Իմ քայլի», ե՛ւ ԲՀԿ-ի կողմից պոռթկումներ եղան, պետք է չլիներ: Բայց մարդիկ, ասենք թե, ռոբոտներ չեն»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ այսուհետ պետք է անել ամեն բան, որ նման միջադեպեր այլեւս չլինեն:

Անդրադառնալով սպանդանոցների հարցին՝ Ծառուկյանն ասաց, որ նա տեղյակ է ցանկացած ոլորտից եւ լուծումներն էլ հատ-հատ գիտի:

«Ուղղակի մի բան կարող եմ ասել: Ով վարչապետին ասում է այն ոլորտները, որոնց շուրջ օրենք է ընդունվում, բարի պետք է լինի լիարժեք զբաղվել, հանդիպել, շփվել գյուղացու, ֆերմերի, միս արտադրողի հետ, նոր լիարժեք հանդիպումից հետո վարչապետին ճիշտ ներկայացնի: Այդպես չի արվում, դրա համար սենց է լինում»,- եզրափակեց Ծառուկյանը:

Տպել
1297 դիտում

Պատերազմի օրերին վիրավորված պայմանագրային զինծառայողին հարկավոր է հաստ աղիքի փոխպատվաստում․ այն Հայաստանում չեն անում

Ադրբեջանը խոշտանգում, տանջում, նվաստացնում է հայ ռազմագերիներին. Human Rights Watch-ի զեկույցը

Պետությունը կազմալուծված է. ինչպե՞ս է Արցախում եւ Հայաստանում ընդունվել Վիտալի Բալասանյանի նշանակումը

Մայիսյան համայնքի Սարգս թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել է

ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան

Աստղաձորում ավարտվել է Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը

Բարեկարգվել է Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակը

ԱԱՏՄ աշխատակիցները Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում

Հունան Պողոսյանը վաղը կազատվի պաշտոնից․ հարցը ներառված է Կառավարության նիստի օրակարգում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև

Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան

Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Հաղթանակը նվիրեցինք ամբողջ հայ ժողովրդին և նրանց ովքեր առաջնագծում էին. Կապառոս

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրն ավարտվեց երկու ոչ-ոքիներով

Արա Այվազյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են գերիների և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հարցը

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը