Երևան
6 °C
Նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցվել է 1425 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 42, մարմնական վնասվածքներ ստացել 866 մարդ: Մարզում 2019 թ.-ին 2018-ի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը աճել են 167-ով, զոհերի թիվը աճել է 7-ով, վիրավորներինը նվազել է 240-ով:
Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Լոռու մարզպետարանում հայտնեց ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը՝ ներկայացնելով նախորդ տարի մարզում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը: Հաշվետվությանը ներկա էր ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ենթակա ստորաբաժանումների ու համայնքների ղեկավարներ:
2019-ին գրանցված դեպքերի 878-ը (2018 թ.-ին՝ 448) եղել են տեխնածին, որոնց հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 337-ը: Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը աճել են 430-ով կամ 96%-ով, զոհերի թիվը աճել է 3-ով կամ 15%-ով, վիրավորներինը՝ 22-ով կամ 6,5%-ով: Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 626-ը հրդեհներն են, որոնց թիվը 2018 թ.-ի համեմատ մարզում աճել է 392-ով (167,5%): Հրդեհների հետևանքով գրանցվել է 1 զոհ (2018թ.՝ 6 զոհ) վիրավորվել՝ 4 մարդ: Հրդեհների հետևանքով զոհերի թիվը նվազել է 5-ով, վիրավորներինը՝ 6-ով:
Հաշվետու տարում տարերային բնույթի 29 դեպք է արձանագրվել, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել:
Նվազել են սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերը՝ 2018 թ.-ի 778 դեպքի դիմաց անցնող տարում արձանագրվել է 518 դեպք, որոնց հետևանքով զոհվել է 22, վիրավորվել՝ 529 մարդ: Զոհերի թիվն աճել է 4-ով, իսկ վիրավորներինը նվազել 256-ով:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, գնահատելով մարզային փրկարարական վարչության կողմից նախորդ տարի իրականացված աշխատանքները, իր խոսքում նշեց. «Բոլորս գիտենք, որ տարին աննախադեպ էր տարբեր դեպքերի ու պատահարների առումով: Ես շնորհակալ եմ վարչության պետին եւ ողջ անձնակազմին՝ դրանց բարձր մակարդակով արձագանքելու եւ հնարավոր վատ հետեւանքները ժամանակին կանխելու համար: Ցավոք սրտի, ունեցանք նաեւ ողբերգական դեպք, երբ երիտասարդ փրկարար զոհվեց: ԱԻՆ Լոռու մարզային վարչությունը մեր մարզի կայացած ծառայություններից մեկն է»,- ասաց մարզպետը՝ հիշեցնելով կառավարության կողմից հրշեջ-փրկարարների աշխատավարձերի բարձրացումը՝ հույս հայտնելով, որ դա լինելու է շարունակական:
ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանը եւս բարձր գնահատեց մարզային փրկարարական վարչության աշխատանքը: Վերհանվեցին նաեւ արտակարգ դեպքերին ու պատահարներին արագ արձագանքմանն ուղղված մի շարք հարցեր, եղան քննարկումներ: Իսկ վերջում փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին պատվոգրերով ու շնորհակալագրերով:
ԱԺ շենքից հրազենի ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է․ ՄԻՊ
Կամո Հովհաննիսյանի չիրացրած 11 մետրանոցը «թանկ նստեց» «Կայրաթի» վրա
Ես հրավեր եմ հղել խորհրդարանական ուժերի ղեկավարներին եւ պլանավորում եմ առաջիկա օրերին հանդիպել նրանց հետ. վարչապետ
Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի Boeing 737 օդանավը այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանը՝ համացանցում տարածված փաստաթղթի մասին
Հազվագյուտ կադրեր Հայաստանի բնաշխարհից․ Մարտի 3-ը՝ Վայրի բնության համաշխարհային օր (տեսանյութ)
Մինչև երեկո պարզ կլինի, թե ինչ դիրքորոշում կարտահայտի նախագահը. ըստ այդմ՝ կլինեն մեր գործողությունները. Մանուկյան
Պատրաստ ենք ընդդիմության հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը. Ավինյան
ԱԺ փոխխոսնակը պատգամավորին խնդրեց գրավոր ուղարկել «Պարոն Փաշինյան, ո՞նց եք» հարցը
Անահիտ Ավանեսյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են հետագա գործակցության շրջանակները
Պատասխան տվին՝ տվին, չէ՝ կդիմենք ծայրահեղ քայի. գերեվարված զինվորների մայրերը Շիրակի մարզպետարանում են
«ԳՇ պետի և շուրջ 40 զինվորականների հայտարարությունը խնդրահարույց է». վարչապետին ուղղված հարցերին պատասխանեց փոխվարչապետը
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին
Եթե Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ազատի պաշտոնից, բանակը չի ենթարկվի այդ որոշմանը. Վազգեն Մանուկյան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է
«Իսկանդերի» վերաբերյալ հայտարարության առնչությամբ բոլոր պարզաբանումները տրված են. փոխվարչապետ
Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը, զուգահեռ ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը
8 օր, մինչեւ 2025 թվականը...սրանք իրավաբանորեն հիմնավորված ժամկետներ չեն. փաստաբանը՝ ԳՇ պետի հետագա պաշտոնավարման մասին
Արդարադատության նախարարությունը սկսում է 2021 թվականի համար նոտարների թեկնածուների որակավորման ստուգման աշխատանքները
Հայաստանում չկա արդար դատարանների հանրային լայն ընկալում. Արսեն Մկրտչյան
Վանեցյանի ազդեցությունը պահպանվե՞լ է Ձեզ վրա․ Քոչարյանը՝ Վարդազարյանին
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի դեսպան Անդրեաս Զինոնոսը
Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ
Վերջին տարիներին դատական համակարգի համար մարտահրավեր է դարձել դատարանների գերծանրաբեռնվածությունը. Հայկյանց
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը
46-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով շենքի տանիքից. վիճակը գնահատվում է ծանր
Նախագահն առաջիկա ժամերին կհայտնի իր որոշումը. Վանեցյանը՝ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին
Բազմազավակ ընտանիքների աջակցության նոր ծրագիր է մշակվել. կօգնեն գումարով, կենսապայմանների բարելավմամբ ու տնով
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ
Երևանի մաքսային պահեստներից մեկում 365 կգ հերոին է հայտնաբերվել. աննախադեպ դեպք՝ 2014-ից ի վեր (տեսանյութ)
Բացվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնից տարհանված ձեռագրերի ցուցադրությունը
Դուք ձեր քայլով անարգել եք Ազգային ժողովը. Վահագն Հովակիմյանը՝ ԲԴԽ նախագահին
Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարին
Իմ հայտարարությունը կապ չի ունեցել որևէ հարցի քննարկման կամ անձի հետ. Վարդազարյանը՝ պատգամավորին
Համակարգային խնդիրներ Խարբերդի մանկատանը. ՄԻՊ աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները
«Իմ քայլի» պահվածքը առնվազն ագրեսիվ է, բայց պատճառը չգիտեմ. Ռուբեն Վարդազարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին ծննդյան օրվա առթիվ
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալի հետ
Հարցը վերաբերում է ձեր «չքաղաքական» հայտարարությանը, և բարի եղեք պատասխանել. Հակոբյանը՝ Վարդազարյանին
Ներկայացրիք, որ ունեք զսպվածության սահման. այդ օրենսդրությունը երեկ երեկոյան ե՞ք իմացել. պատգամավորը՝ Վարդազարյանին
© 2021 Հայկական ժամանակ