«Հարգելի պարոն Մարուքյան, ես ձեր օգնության կարիքը բնավ չունեմ». Միրզոյանն ու Մարուքյանը բանավիճեցին (տեսանյութ)

Հայաստանի խորհրդարանը շարունակվում է հերթական նիստերի աշխատանքները:

Պատգամավորներն առաջին եւ երկրորդ ընթերցումներով մի շարք օրինագծեր են ընդունելու այսօր։

Սակայն, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց առաջին նախագծի քվեարկության մասին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալու համար ձայն խնդրեց։ Մարուքյանը խոսեց իրենց ներկայացրած՝ Երեւան համայնքի նվիրատվությունների եւ շինթույլտվությունների հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների սահմանման հարցն իշխանական պատգամավորների կողմից տապալելու մասին։

Նա Արարատ Միրզոյանին մեղադրեց, որ վերջինս չի ապահովում ԱԺ բնականոն գործունեությունը՝ կապված այն իրավիճակի հետ, որ ԱԺ մեկ քառորդի կողմից ստորագրություններ են հավաքվել, բայց իրավունքի ուժով ձեւավորված հանձնաժողովը չի կարող գործել:

«Այդ հանձնաժողովը, փաստորեն, չունի կազմ: Խորհրդարանի ցանկացած հանձնաժողով, եթե չի գործում, նշանակում է՝ ԱԺ ինչ-որ մարմին չի գործում: Եթե ինչ-որ մարմին չի գործում, նշանակում է՝ խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Ի՞նչն է պատճառը, պարո՛ն Միրզոյան, ինչո՞վ ձեզ օգնենք»,- ասաց Մարուքյանը:

ԱԺ նախագահը պատասխանեց, որ Մարուքյանի օգնության կարիքը բնավ չունի․

«Կարծում եմ՝ որպես փորձված իրավաբան՝ դուք պետք է շատ լավ հասկանայիք, որ ԱԺ նախագահն այդ քննարկվող հարցի առնչությամբ ինչ պարտավոր էր եւ կարող էր անել, արել է: Մնացյալը, հանձնաժողովի թիվը հաստատելու ԱԺ որոշման նախագիծը քվեարկվում է ԱԺ լիագումար նիստի ընթացքում»,- ասաց խորհրդարանի խոսնակը՝ հիշեցնելով, որ պատգամավորներն ազատ են իրենց գործունեության մեջ, կարող են քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ, կարող են չքվեարկել: Ըստ այդմ, Միրզոյանի խոսքով, մեղադրել ԱԺ նախագահին պատգամավորների քվեարկության որեւէ արդյունքի մեջ, նշանակում է՝ լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը․

«Ես ձեզ խորհուրդ կտայի՝ եթե դուք օգնություն եք առաջարկում, դիմել այլ իրավաբանների օգնությանը»:

Մարուքյանը նկատեց, որ ստացվում է՝ ԱԺ նախագահը ցանկացել է, որ այդ հանձնաժողովը ձեւավորվի, բայց պատգամավորներն ազատ են քվեարկել, չնայած խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու․ «Հետո որոշեցին չքվեարկել: Իսկ երեկ էլ պարզվեց, որ քաղաքական որոշման արդյունքում եք դա տապալել»,- շարունակեց ԼՀԿ-ական պատգամավորը:

Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ այստեղ գործ ունեն բացառապես իրավական գործընթացի հետ: Նա դարձյալ բացատրեց, որ ԱԺ նախագահն առկա ստորագրությունների դեպքում միայն հայտարարում է քննիչ հանձնաժողովի՝ իրավունքի ուժով ստեղծվելու մասին, մնացյալը պատգամավորների որոշելիք հարցն է։ Սակայն հետագայում պարզվել է, որ կա իրավական խնդիր, եւ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը չի կարող քննել Երեւանի քաղաքապետարանի գործունեությանը վերաբերող հարց։

Հաջորդիվ՝ երբ Արարատ Միրզոյանը հայտարարեց մեկ այլ նախագծի քվեարկության մասին, Էդմոն Մարուքյանը կրկին ձայն խնդրեց վարման կարգի վերաբերյալ եւ խոսեց նույն թեմայի մասին։ Արարատ Միրզոյանն էլ նույն պարզաբանումը տվեց։ Մարուքյանին վրդովեցրել էր, որ ԱԺ նախագահը, իրեն դիմելով, «լավ չեք հասկացել» ձեւակերպումն էր արել։ Այստեղից խոսակցությունը շարունակվեց երկու խմբակցությունների՝ պատգամավորների ոչ կոռեկտ արտահայտությունների շուրջ։

Մարուքյանը, դիմելով Միրզոյանին, ասաց՝ ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար պետք է ներողություն խնդրեք: ԱԺ նախագահն այս հայտարարությունից զարմացավ, քանի որ ինքը նման արտահայտություն չէր արել։ Մարուքյանին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանը.

«Ես խոսք վերցրի, որովհետեւ իմ խոսքը հերթական անգամ նենգափոխվեց այն քաղաքական ուժի ղեկավարի կողմից, որի ներկայացուցիչն այստեղ մեկ այլ պատգամավորի ասաց՝ «դուք շատ փոքր մարդ եք» (ԼՀԿ-ի պատգամավոր Անի Սամսոնյանն այդպես էր արտահայտվել «Իմ քայլ»-ի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հասցեին,- հեղ․): Իմ խոսքը եղել է ալեգորիկ, ձիու հետ համեմատությունը հայտնի խոսք է, ինչպես, օրինակ, ասվում է, որ ընդդիմությունը պահապան շուն է: Այնպես որ, պետք չի այդպես խորը վիրավորվել եւ փորձել լրատվամիջոցներին, միգուցե նաեւ դեսպանատների հետ հանդիպումներում առաջ տանել ձեր այն միտքը, թե ընդդիմությունն այնքան  խեղճացած է, այնքան դժվարությունների է հանդիպում... Այո՛, եթե դուք ալեգորիկ խոսքը չեք կարողանում հասկանալ, եւ այդ խոսքն ուղղված է եղել կոնկրետ մարդու, մի տարածեք այն ամբողջ ընդդիմության վրա: Եթե ներողություն եք ուզում, կարգավորեք ձեր հռետորաբանությունը»,- ասաց Համազասպ Դանիելյանը:

ԱԺ նախագահի ու Դանիելյանի խոսքի ժամանակ Էդմոն Մարուքյանն անդադար արձագանքում էր տեղից, Միրզոյանը նրան խնդրեց «մի րոպե սուս մնալ», որպեսզի կարողանա իր խոսքն ի վերջո ավարտել․ «Մարդ մի քիչ կտիրապետի իրեն, էլի․․․»,- դիմելով Մարուքյանին՝ ասաց Միրզոյանը։

Տպել
2125 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ