Ամփոփվել են ՀՀ ՊՆ եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագրի միջոցառումները

22/01/2020 schedule17:00

ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի նպատակն էր ամփոփել 2019թ. ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքները եւ նախանշել 2020թ. համագործակցության հիմնական ուղղությունները: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական եւ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների կուրսանտներ, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կանանց խաղաղապահ դասակի զինծառայողներ, ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կանանց հետ տարվող աշխատանքների գծով բաժանմունքի սպաներ, այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Ներկայացվել են 2019թ.-ին իրականացված միջոցառումները հետեւյալ հիմնական ուղղություններով՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության եւ հավասար հնարավորությունների ապահովման հարցի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հանդիպումներ զինված ուժերի անձնակազմի հետ, վերապատրաստումներ կին զինծառայողների համար, իգական սեռի կուրսանտների եւ կին զինծառայողների  կարիքների գնահատում  եւ նրանց խնդիրների քարտեզագրում:

Կլոր սեղան-քննարկման մասնակիցները կարեւորել են նմանաբնույթ միջոցառումների շարունակականության ապահովումը եւ նշել, որ համագործակցության շրջանակներում ձեռնարկված քայլերը նպաստում են պաշտպա­նական հա­մա­կար­գում կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան եւ հավասար հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ա­պա­հով­ման մշա­կույ­թի ձեւա­վո­րմանը:

Տպել
203 դիտում

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մերին Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի թեժ գծին 2019 թվականին 119 ահազանգ է ստացվել

Կոտայքի մարզպետարանում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում-իրազեկում

Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել

Մեզ տալիս են շորեր ու կոշիկներ, որոնցից հոտ է գալիս, հիմա էլ տեսախցիկներ են տեղադրել. հերթական բողոքը Օպերային թատրոնում

Ներսես Աշտարակեցու 250-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդավայրում տեղի է ունեցել գիտաժողով

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. բերման է ենթարկվել Արթիկի երկու բնակիչ

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իդլիբի իրավիճակով պայմանավորված

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Գուցե «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը. Թորոսյան

Պուտինն ու Էրդողանը Իդլիբի հարցով կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է. բերման ենթարկելու ընթացքում նա կրակոցներ է արձակել (տեսանյութ)

Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով. Արսեն Թորոսյան

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

200 միլիոն դոլարի ներդրումների պատմություն. ինչո՞ւ չի կարողանում 4-րդ օպերատորը դաշտ մտնել