Երևան
16 °C
Հայաստանի խորհրդարանում սկսվել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը։ Գործադիրի անդամներին հարց տալու համար հերթագրվել է 52 պատգամավոր։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցը վերաբերում է Չինաստանում տարածվող կորոնավիրուսին։ Զոլյանը հիշեցրեց, որ Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են առանց մուտքի արտոնագրի մեկնել Չինաստան, եւ հակառակը։ Նա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք մենք ինչ-որ վտանգներ ունենք սրա հետ կապված, եւ եթե հարկ է միջոցներ ձեռնարկել, ապա ինչ է արվում։
Նախարար Թորոսյանը պատասխանեց, որ խորությամբ տեղյակ են Չինաստանում տեղի ունեցող իրադարձություններից, ինտենսիվ քննարկումներ եւ հետազոտություններ են ընթանում միջազգային մակարդակով։ ԱՀԿ-ում հատուկ արտակարգ ռեժիմով հավաք է եղել, որպեսզի որոշեն՝ աշխարհն ինչպես է արձագանքելու այս մարտահրավերին, իսկ գիշերը 10-ին լինելու է հատուկ հայտարարություն, որին հետեւում են․
«Մեր մասով տեղի է ունենում ժամանող ուղեւորների ջերմաչափում, արձանագրված դեպքեր չունենք, Չինաստանից դուրս ԱՄՆ-ում է մեկ դեպք արձանագրվել։ Սա հայտնի վիրուսի տեսակ է, բայց ոչ հայտնի ենթատեսակ, այսօր նաեւ դրա նկատմամբ փորձ է արվում վակցինա ստեղծել եւ բուժման միջոց։ Սակայն հատուկ բուժման տեսակ չկա, բուժվում է մնացած վիրուսների պես, դեպքերի զարգացմանը զուգընթաց, եթե կարիք լինի միջոցներ կձեռնարկենք, եթե կարիք լինի կոչ անել ինչ-որ տեսակի վարքագիծ դրսեւորել, կհայտնենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պահին սահմաններ փակելու կամ ուղեւորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք։
Թորոսյանը կոչ արեց հետեւել Առողջապահության նախարարության պաշտոնական հայտարարություններին, գանգատների դեպքում անպայման դիմել բժշկի։
Չինաստանում տարածվել է նոր վիրուս, այն պատկանում է կորոնավիրուսների ընտանիքին, որում ընդգրկված է նաև SARS-ը կամ Ատիպիկ թոքաբորբը, որի համաճարակի հետևանքով 2002 թվականին վարակվեց մոտ 8000 մարդ, 774-ը մահացան: Նոր վիրուսն արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից: Արձանագրվել են դեպքեր, երբ Չինաստանից այլ երկրներ ժամանած քաղաքացիներ վարակված են եղել մահաբեր նոր վիրուսով:
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
© 2024 Հայկական ժամանակ