ՄԻՊ-ը վարույթ է սկսել սպանված 16-ամյա աղջկա իրավունքների հարցով

Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել սպանված 16-ամյա աղջկա իրավունքների հարցով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ նշելով, որ այս պահին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: 

Հարցին՝ աղջկա հարազատները որեւէ բողոք հասցեագրե՞լ են ՄԻՊ-ին, Նունե Հովսեփյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ վարույթը հարուցվել է իրենց նախաձեռնությամբ:

ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետի փոխանցմամբ՝ վարույթ է հարուցվել նաեւ աղջկա սպանության համար մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հոր՝ Արա Սուքիասյանի բողոքների վերաբերյալ. «Պաշտպանին հասցեագրած առաջին բողոքով Արա Սուքիասյանը բարձրացրել է որդու անմեղության կանխավարկածի խախտման հարց, ինչպես նաև հեռախոսակապով հայտնել է մտահոգություն Քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Միջոցներ են ձեռնարկվել Ռաֆայել Սուքիասյանի իրավունքների հետ կապված: Երկրորդ բողոքը Արա Սուքիասյանը Պաշտպանին հասցեագրել է երեկ՝ վրեժխնդրության հիմքով իր դստեր նկատմամբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ: Երկու բողոքներն էլ ՄԻՊ-ը սահմանված կարգով ընդունել է քննարկման եւ վարույթ սկսել»,- ասաց Հովսեփյանը՝ հավելելով, որ այսօր կիրականացվի այց քրեակատարողական հիմնարկ՝ Ռաֆայել Սուքիասյանին տեսակցելու եւ նրա հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

16-ամյա աղջկա սպանության համար մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հայրը շաբաթներ առաջ մեր զրույցում նշել էր, որ դեպքից հետո ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ կողմից սպառնալիքներ է ստացել, ինչի առիթով դիմելու է ՄԻՊ-ին:

Հիշեցնենք, որ աղջիկը սպանվել է հունվարի 5-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ աղջիկը մահացել է խեղդամահ արվելու հետեւանքով։ Ոստիկանությունը հայտնել է, որ սպանության կասկածանքով հաջորդ օրը ձերբակալվել է ՊՆ պայմանագրային ծառայող Ռաֆայել Սուքիասյանը, ում մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է սպանված աղջկա պլանշետը: Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Հունվարի 8-ին նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով), եւ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:

Տպել
481 դիտում

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մերին Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի թեժ գծին 2019 թվականին 119 ահազանգ է ստացվել

Կոտայքի մարզպետարանում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում-իրազեկում

Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել

Մեզ տալիս են շորեր ու կոշիկներ, որոնցից հոտ է գալիս, հիմա էլ տեսախցիկներ են տեղադրել. հերթական բողոքը Օպերային թատրոնում

Ներսես Աշտարակեցու 250-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդավայրում տեղի է ունեցել գիտաժողով

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. բերման է ենթարկվել Արթիկի երկու բնակիչ

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իդլիբի իրավիճակով պայմանավորված

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Գուցե «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը. Թորոսյան

Պուտինն ու Էրդողանը Իդլիբի հարցով կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է. բերման ենթարկելու ընթացքում նա կրակոցներ է արձակել (տեսանյութ)

Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով. Արսեն Թորոսյան

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

200 միլիոն դոլարի ներդրումների պատմություն. ինչո՞ւ չի կարողանում 4-րդ օպերատորը դաշտ մտնել