Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունենում աշխարհի առաջատար ընկերությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանրապետության նախագահը հանդիպել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ճապոնական Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։

Նախագահ Սարգսյանը և Շունիչի Միանագան ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումը Տոկիոյում:

Նրանք խոսել են փոխգործակցության, Հայաստանում Mitsubishi Heavy Industries-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։

Անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որի նպատակն է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման վրա, զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կարող են լինել գործընկերներ։

Նախագահ Սարգսյանը և Շունիչի Միանագան մտքեր են փոխանակել նաև միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ:

Տպել
1045 դիտում

3 օր առաջ իմ աչքերով տեսել եմ ռազմաարդյունաբերական համալիրի մի նմուշ, որին մի քիչ հեշտ չէր հավատալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Ես չեմ ասում՝ Արցախի ընտրությունները կատարյալ են եղել. Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է աչք փակում կեղծիքների վրա

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են

Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չի, էն հեղափոխության ժամանակվանից է. վարչապետը եթերում կատակեց իր հազի մասին