Իրանցի պատգամավորը մեջլիսի ամբիոնից 3 մլն դոլար է խոստացել նրան, ով կսպանի Թրամփին

Իրանական խորհրդարանի պատգամավոր Ահմադ Համզեն երկրի Մեջլիսում իր ելույթի ժամանակ առաջարկել է ցանկացած մեկին, որը կկարողանա սպանել ԱՄն-ի նախագահ Դոնալդ Թրամփին,  3 միլիոն դոլար պարգեւատրություն: Նա խոստացել է պարգեւը փոխանցել անձամբ եւ առձեռն:

Համզեի խոսքերը մեջբերել է իրանական ISNA գործակալությունը:

Խորհրդարանականը հայտարարել է, որ խոսում է Իրանի Քերման նահանգի բնակչության անունից, որտեղ ծնվել էր ամերկյան օդուժի կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին:

«Քերմանի բնակչության անունից ես հայտարարում եմ, որ բոլոր քերմանցիները հաջա Ղասեմի զինվորներն են: Մենք կվճարենք 3 միլիոն դոլար այն խիզախին, որը կկարողանա սպանել Թրամփին»,-ասել է Համզեն: Նա չի հստակեցրել, թե իր այս հայտարարությունը արդյոք պաշտպանու՞մ է Իրանի ղեկավարությունը:

Ամերիկյան մի շարք պաշտոնյաներ արդեն հասցրել են տարբեր լրատվամիջոցների հետ զրույցներում մեկնաբանել իրանցի պատգամավորի հայտարարությունը՝ այն որակելով որպես ահաբեկչության ակտ եւ անհիմն սպառնալիք :

Տպել
862 դիտում

Վրաերթ Երևանի նանսենի փողոցում. 20-ամյա աղջիկը հոսպիտալացվել է

ԱԳՆ-ն հիշեցնում է ՌԴ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհների մասին եւ հորդորում հետեւել ցուցումներին

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18․135-ի. երեկ մահացել է 79 մարդ

Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած պացիենտ. նրանք դուրս են գրվել. նախարար

Չինական Շենչժենում պաշտոնապես արգելվել է շների եւ կատուների միսը սննդի մեջ օգտագործելը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և դեսպանորդը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող մեր հայրենակիցների հետ

Երեք դատավորների լիազորությունները դադարեցվել են. ԲԴԽ

Հովսեփ Կուբատյանը հրապարակել է հասցեները, որտեղ 500 ժամանակակից վերելակներ կտեղադրվեն

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ