«Արման Բաբաջանյանի կողմից բացահայտ սադրանք էր». Արման Աբովյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

21/01/2020 schedule12:37

Ես վատ եմ զգում, երբ բացահայտ սադրանք է տիրում, սադրում են պատգամավորներին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

Աբովյանը համարում է, որ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը բացահայտ սադրել է։

Հարցին, իսկ իր խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթն ինչպե՞ս կգնահատի, այն դատապարտելի չէ՞ր, Արման Աբովյանը պատասխանեց. «Այո՛, ես նրա ելույթը լսել եմ, այն դատապարտելի չէր: Հորդորում եմ ուշադիր լսել Գեւորգ Պետրոսյանի ելույթը, եւ թող լսեն բոլորը, որովհետեւ նրա ելույթի մեջ չկար ո՛չ վիրավորանք, ո՛չ զրպարտություն»:

Հարցին՝ ԲՀԿ-ն արդեն անցել է բռունցքների՞, երբ ԱԺ նիստերի դահլիճում փորձում էին հաշիվներ պարզել, Արման Աբովյանն այսպես պատասխանեց․

«Ոչ մի հաշիվներ մաքրել, պարզաբանումներ չկա: Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցներին պետք է ինչ-որ սենսացիոն բաներ: Ո՛չ, բոլորն էլ մարդ են, լարվեց իրավիճակը: Կրկնեմ, որ սա սադրանք էր: Այս իրավիճակը չեմ կարող անվանել բնականոն, բայց ոչ մի ողբերգություն չկա: Պետք չէ սենսացիա ման գալ այնտեղ, որտեղ այն չկա»,- եզրափակեց պատգամավորը։

Հիշեցնենք՝ քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը օրինագծի հրապարակման հենց առաջին օրվանից դեմ է արտահայտվել ու անհասկանալի համարել առաջարկվող կարգավորումը, այսօր ԱԺ-ում այնպիսի ելույթ ունեցավ, որը սրեց իրավիճակը։

Պետրոսյանը, մասնավորապես, ասաց, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար, առանց արարք կատարելու մարդուն դատելը չի բխում մարդասիրության սկզբունքից։ Նա դժվարանում է հասկանալ, թե ինչու է կառավարությունն այս պայքարը գերակայություն հռչակել, որովհետեւ իր համար անորոշ պայքար է։

«Էդ գողական աշխարհը ես չգիտեմ՝ ինչ է նշանակում, ո՞վ կարող է դրա սահմանն ընդգծել»,- ասաց ԲՀԿ-ականը՝ ապա արդարադատության նախարարին դիմելով՝ ասաց՝ մի խորհուրդ է ուզում տալ․

«Էդ գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլիներ՝ դրա դեմ պայքարեիք»։

Ըստ ամենայնի՝ հենց այս նախադասությունը բարկացրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։

Նա իր ելույթում ասաց, որ ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը պիտի ներողություն խնդրի իրենց գործընկերոջ, իր ձեւակերպմամբ, «այս խայտառակ պահվածքի համար»։ Բաբաջանյանն ԱԺ նախագահին կոչ արեց, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին։ Պատգամավորի ելույթի ժամանակ ԲՀԿ-ականները տեղից ռեպլիկներ արեցին, Բաբաջանյանն էլ բարձր տոնով գոչեց՝ «Լռե՛ք, երբ ես խոսում եմ»։

Երբ նա ավարտեց ելույթն ու նստեց իր տեղում, ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Արթուր Դալլաքյանը, Արման Աբովյանն ու Ջանիբեկ Հայրապետյանը, գնացին Բաբաջանյանի աթոռի մոտ՝ «հաշիվ պահանջելու»։ ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց, «Իմ քայլ»-ի պատգամավորները մի կերպ հանդարտեցրին մթնոլորտը։

Տպել
1817 դիտում

Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Արմեն Փամբուխչյանը ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

Զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ

Վերահաստատում եմ Սինգապուրի հետ փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունս. ՀՀ վարչապետ

Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը

Աչաջուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և այրվել

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է

Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված

Համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկրների միջև գործակցությունը. Փաշինյանը՝ Քուվեյթի վարչապետին

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում Երևանի օրեր են (տեսանյութ)

Հուլիս ամսին Հայաստան է ժամանել 188 856 զբոսաշրջիկ

6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից

Գիտության զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. Մխիթար Հայրապետյան

Խոշոր ավտովթար Արարատի մարզում, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին

Ծառայության առօրյայից համացանց լուսանկարներ ներբեռնած զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Տեսչական մարմինը վերացրել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը

Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն

Հանգստյան օրերին ԱԻՆ-ն օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացել

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով ՊԵԿ-ը սկսում է ակտիվ վարչարարությունը

«Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լուսավոր. կառուցվել է նոր ցանց

Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ

1353 արտակարգ դեպք և պատահար, 30 զոհ, 4106 տուժած. ԱԻՆ-ն ամփոփել է հուլիս ամսվա կատարած աշխատանքները

Խոշոր ավտովթար 4 ավտոմեքենայի մասնակցությամբ. վիրավորների թվում հղի կին կա

ՖԻԴԵ-ի նախագահ է վերընտրվել Արկադի Դվորկովիչը

Հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Երկու նախադպրոցական կրթական կենտրոն Սարատովկա և Շնող բնակավայրերում

Օգոստոսի 5-8-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 102 դեպք

Տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու. ԱՍՀՆ

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց և կանանց հավաքականներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ

Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը

Օգոստոսի 7-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 2,7 հազար ուղևոր

Քաղաքաշինության կոմիտեում քննարկում է տեղի ունեցել կորեացի փորձագետների խմբի հետ՝ Ազգային գեոպորտալի բարելավման համար

Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը. կա ձերբակալված

Առաջիկայում պարեկային ծառայությունը կգործի նաև Գեղարքունիքում, Տավուշում, Արագածոտնում և Կոտայքում (տեսանյութ)

Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում

Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 232 695 է