Ոստիկանությանն ինքնուրույն գաղտնալսումներ անելու հնարավորություն տվող նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած նախագիծը, որով հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացման հնարավորություն է տրվում նաեւ ՀՀ ոստիկանությանը։

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը հանրային քննարկման տիրույթում հայտնվեց «հիմա էլ ոստիկանությունն է քաղաքացիներին գաղտնալսելու» մեկնաբանությամբ։ Սակայն նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանն Ազգային ժողովում հարցի քննարկման ժամանակ պարզաբանեց, որ ոստիկանությանը նման հնարավորություն են ցանկանում տալ՝ հաշվի առնելով, որ ուժային այս կառույցն ընդգրկված է օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ եւ իր կառուցվածքում գործում է օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում, եւ որ այդպիսով կխնայեն նաեւ ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

Խաչատրյանը նշել էր, որ ոստիկանությունն այսօր էլ իրականացնում է նման գործառույթ, սակայն, երբ կոնկրետ համար պետք է լսեն, կապուղին ԱԱԾ-ն է լինում։

ՀՀ կառավարությունն այս նախագծին բացասական եզրակացություն է տվել։ Նշել է, որ դրանում բավարար կերպով չի հիմնավորվել ՀՀ ոստիկանության կողմից ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման անհրաժեշտությունը, եւ նախագծով առաջարկվող կարգավորումն ընդունելու պարագայում նույն գործառույթն ինքնուրույն իրականացնելու նախաձեռնություն կարող է դրսեւորել նաեւ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը:

Գաղտնալսման իրավասություն վերապահելու դեպքում, ըստ կառավարության, անհրաժեշտություն կառաջանա վերջինիս համար ներդնել առանձնացված համակարգ, ինչպես նաեւ արդիականացնել գործող համակարգը, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ կառաջացնի նաեւ հեռահաղորդակցության օպերատորների համար։

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն էլ խորհրդարանում հարցի զեկուցման ժամանակ նշել էր, որ որեւէ դեպքում կառավարությունը չի ասում՝ չպետք է ոստիկանությանը նման հնարավորություն տալ, այլ ասում է՝ նման հատվածական կարգավորմամբ ոստիկանությունը չպետք է ունենա գաղտնալսումն ինքնուրույն կազմակերպելու հնարավորություն:

Այսօր ԱԺ-ն այս նախագիծն ամբողջությամբ ընդունեց 97 կողմ, 20 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով:

Տպել
3057 դիտում

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին․ վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին

Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի մարզի բժշկական կենտրոններ, ծանոթացել աշխատանքներին և ծառայությունների որակին

Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին

Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված

Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ են վարում․ տարածաշրջանային խնդիրները ևս օրակարգում են