Ադրբեջանական «հավասար պայմանները». մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Հունվարի 17-ին Ադրբեջանում մեկնարկեց փետրվարի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն էր առաջացել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսը դիմեց նախագահ Իլհամ Ալիեւին՝ խորհրդարանը ցրելու խնդրանքով:

Խորհրդարանում այդ հարցը բարձրացրել էր հենց Ալիեւի «Յենի Ադրբեջան» կուսակցությունը՝ նախապես քննարկելով այն քաղխորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած նիստում։ Որպես որոշման հիմնավորում բերվում էր այն, որ «գործող խորհրդարանը անադեկվատ է արձագանքում երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը եւ հետ է մնում երկրում ընթացող բարեփոխումներից»։

Արտահերթ ընտրություններն արդեն իսկ սահմանել են առաջին ռեկորդը. խորհրդարանի 125 տեղերի համար կպայքարեն 1600-ից ավելի թեկնածուներ: Դա կրկնակի ավելի է, քան նախորդ երկու ընտրություններում: Ընդ որում, գրանցված թեկնածուների թիվը կարող է ավելանալ, քանի որ հունվարի 24-ին ԿԸՀ-ը քննելու է մինչ այդ մերժված թեկնածուների բողոքները:

Ընտրություններն անցնելու են մեծամասնական ընտրակարգով, այսինքն 125 պատգամավորներից յուրաքանչյուրը խորհրդարանում ներկայացնելու է մեկ ընտրական շրջան: Թեկնածուների շրջանում մեծ թիվ են կազմում համեմատաբար երիտասարդ գործիչները: Դա, թերեւս, խորհրդարանի կազմը թարմացնելու տարբերակներից մեկն է, քանի որ նախկին կազմը միգուցե նաեւ տարիքի պատճառով էր «անադեկվատ արձագանքում» բարեփոխումներին:

Երիտասարդ թեկնածուներից մեկը հայտնի է անգամ հայ հասարակությանը: Խոսքը Միլանում ՀՀ վարչապետի հետ հայ համայնքի հանդիպման ընթացքում բլոգեր ներկայացած Աթա Ադբուլաեւի մասին է: Նա առաջադրվել է Բաքվի Նասիմի շրջանից: Նրան լուրջ մրցակցություն է սպասվում, քանի որ նույն ընտրատարածքում առաջադրված են իշխանական «Յենի Ադրբեջան», ընդդիմադիր Մուսավաթական կուսակցությունների, ինչպես նաեւ անկուսակցական ուժեղ թեկնածուներ:

Հատկանշական է, որ ողջ երկրով գրանցված 1600-ից ավելի թեկնածուներից ընդամենը 460-ն են կուսակցական, ընդ որում, նրանցից հարյուրն ինքնառաջադրված են: Կուսակցական մյուս 360 թեկնածուներին առաջադրել են 19 տարբեր քաղաքական ուժեր, որոնց թվում առավել ազդեցիկ են իշխանական «Յենի Ադրբեջան» կուսակցությունը, ընդդիմադիրներ Մուսավաթական կուսակցությունը, «Իրական հանրապետականների միություն» (ReAl կուսակցություն եւ անկուսակցականներ) եւ «Շարժում» դաշինքները:

Թեկնածուների նման մեծ քանակը կարող է տպավորություն ստեղծել, թե սպասվում է թեժ պայքար եւ մրցակցություն: Իրականում, արտահերթ ընտրությունների անցկացումն ինքնին պայմանավորված է ընդդիմադիրների համար հնարավորինս անհարմար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Նախ դրա պատճառով ընդհանուր առմամբ քիչ ժամանակ էր մնում ընտրություններին պատրաստվելու համար: Բացի դրանից, դեկտեմբերին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, որոնց ընդդիմության զգալի հատվածը չմասնակցեց՝ նման սեղմ ժամկետներում երկու ճակատով պայքարելու համար բավարար ռեսուրս չունենալու պատճառով: Ինչ վերաբերվում է շուրջ 1200 անկուսակցականների «ինքնառաջադրմանը», ապա նրանց զգալի մասը ներդրված է իշխանությունների կողմից՝ ընդդիմադիրների ձայները փոշիացնելու նպատակով:

Անհավասար պայմանները խորացնող գործոններից է Ընտրական օրենսգրքի՝ հանրային հեռուստառադիոընկերության անվճար եթերի տրամադրման մասին դրույթը: Ըստ դրա՝ կուսակցություններն ու դաշինքներն անվճար եթերի իրավունք են ստանում, եթե առնվազն 60 ընտրատարածքներում թեկնածու են առաջադրել: «Յենի Ադրբեջանը» միակն է, որ բավարարում է այդ պայմանին: Ընդ որում՝ իշխող կուսակցությունը հրաժարվել է իր այդ իրավունքից: Այդ քայլը նրանք բացատրել են բոլոր թեկնածուների համար «հավասար հնարավորություններ» ստեղծելու ցանկությամբ: Մինչդեռ իրականությունը փոքր- ինչ այլ է. իշխանությունները չեն ցանկանում չափազանց ակտիվ մասնակցություն տեսնել ընտրություններում, իսկ հաճախակիությամբ առանձնացող հեռուստաքարոզարշավը կարող էր բերել հակառակ արդյունքի:

Փոխարենը՝ իշխանություններն արդեն սկսել են օգտագործել վարչական ռեսուրսը: Անվճար գովազդի վերոնշյալ իրավունքի մենաշնորհից «մեծահոգաբար» հրաժարվելու համար անհրաժեշտ էր ունենալ այդ մենաշնորհը, ինչի համար էլ անթույլատրելի էր, որ որեւէ այլ կուսակցություն թեկնածու ունենա 59-ից ավելի ընտրատարածքներում: Այդ իսկ պատճառով Մուսավաթական կուսակցության ավելի քան 80 ընտրատարածքներում առաջադրված թեկնածուներից ի վերջո մնացին 63 թեկնածու՝ 59 ընտրատարածքներում: Սա փաստում է, որ հավասար պայմանների դեմ պայքարը կրում է կենտրոնացված բնույթ եւ կանոնակարգվում է իշխանությունների կողմից:

«Իրական հանրապետականների միություն» եւ «Շարժում» դաշինքների թեկնածուներից շատերին նույնպես տարբեր միջոցներով «չեզոքացրել» են: Այդպես՝ «Իրական հանրապետականների միության» ավելի քան 50 թեկնածուներից գրանցվել են ընդամենը 31-ը: «Շարժում» դաշինքի 18 թեկնածուներից իշխանությունները «հավանություն են տվել» 16-ին: Թեեւ Մուսավաթական կուսակցությունը, «Իրական հանրապետականների միություն» եւ «Շարժում» դաշինքները միասին ունեն 100-ից ավելի թեկնածու՝ մի շարք ընտրատարածքներում պայքարելու են միմյանց դեմ: Ուստի գրեթե կասկած չկա, որ խորհրդարանում կրկին միանձնյա իշխանություն է ունենալու «Յենի Ադրբեջանը»՝ մի քանի երիտասարդ ու պասիվ ընդդիմադիրների թողնելով սեփական մեջլիս:

Այսպիսով, հարեւան երկրում ամեն ինչ ընթանում է եթե ոչ բնականոն, ապա սովորական դարձած հունով: Արտահերթ ընտրությունների հետ կապված մյուս ինտրիգը՝ իշխանությունը Ալիեւից Ալիեւային փոխանցելու հարցը, թերեւս, հնարավոր կլինի հասկանալ արդեն արդյունքների հայտնի դառնալուց հետո. դրան մեծապես կնպաստի խորհրդարանի նոր կազմի կլանային պատկանելությունը:

Տպել
20024 դիտում

«Իմ բացթողումը վաղը դառնալու է քոնը, քո բացթողումը՝ իմ զավակինը». Վահագն Գալստյանը՝ սխալները վերլուծելու և ապագայի մասին

Բայդենը ռազմական գործողության մասին առաջին հրամանն է արձակել. ավիահարվածներ են հասցվել Սիրիային

Շահումյան գյուղի բնակիչները փակել են Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը. դատարանից պահանջ ունեն (լուսանկարներ)

«Այո»՝ պատմական հայրենիքին. արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներից էլ ովքեր կարող են միանալ Հայաստանի հավաքականին

Շուտով կգործի Գավառի միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը․ այն կսպասարկի շուրջ 27,600 շահառուի

Վրեժխնդրություն քարոզող և դրանցից ծնված գաղափարների առաջնորդները ինչպես կարող են ինչ-որ բան փրկել. Սոս Ջանիբեկյան

Տարածությամբ հեռու, սրտով մոտ. Գյումրիում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան

Զարեհ Սինանյանը հանդիպել է Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ակտիվիստների հետ

Ես հարցը տամ, դուք գլխի շարժումով պատասխանեք. ԱԺ-ում քննարկվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը

Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկված երիտասարդի մոտ դանակ և կռփազենք է հայտնաբերվել (տեսանյութ)

Մի շարք դիրքորոշումներ երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ․ Արման Թաթոյան

Հորդորում ենք զգուշավորություն դրսևորել Հայոց բանակի և զորականների առնչությամբ գնահատականների հարցում. Մայր Աթոռ

Փետրվարի 27-ին նախատեսված է սիմֆոնիկ նվագախմբի համերգը հետաձգվում է․ Ֆյոդոր Ռուդինը չեղարկել է իր այցը Հայաստան

Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն

Կարեն Բաբակեխյան, Սաշիկ Աֆյան, Շերիֆ. ովքեր եւ ինչով են հայտնի վարչապետի հրաժարականը պահանջող նախկին ոստիկանները

ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բոլոր գերիների վերադարձման անհրաժեշտությունը

Կենդանիներին պատվաստողների ուսուցման ծրագրի մասնակիցները անասնաբուժական միջոցառումներ կիրականցնեն

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ֆինանսիստների հավաք-խորհրդակցություն

Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը

Այ սրիկաներ, այ տականքներ, դուք ներում չունեք. Հովհաննես Ազոյանը՝ ընդդիմության բեմադրած ներկայացման մասին

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Քաղաքապետը Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը (լուսանկարներ)

«Եկեք հարցերի չպատասխանեմ, ես զինվորական մարդ եմ». գեներալ-մայոր Պողոսյանը՝ ԳՇ-ի հայտարարության տակ չստորագրելու մասին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներին

Տրանսպորտային ապաշրջափակման արդյունքում մենք երկաթուղային կապ կունենանք, թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ. փոխնախարար

Արման Բաբաջանյանը նախագահին խնդրել է ընթացք տալ վարչապետի՝ ԶՈւ շտաբի պետին ազատելու հրամանին

ՀՓՇ անդամների հարձակումների նպատակն է գործընթացները տեղափոխել հակասահմանադրական դաշտ․ «Իմ քայլի» հայտարարությունը

22.520՝ մշտադիտարկում, 10.330 ստուգայց, 1.411 խախտում. ԱԱՏՄ-ն ներկայացրել է 2020 թվականի հաշվետվությունը

Արա Այվազյանը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ

Ցուցարարները Բաղրամյան պողոտայում խորոված են պատրաստել

Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ աշխատանք կատարող պաշտոնյա պետք է իր գործով զբաղվի. ԿԳՄՍ նախարարը՝ ԳՇ հայտարարության մասին

Հայտնի են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների մրցույթում հաղթողների անունները  

Արմեն Սարգսյանն այցելել է զինված ուժերի գլխավոր շտաբ

Կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց․ Ժոզեֆ Սիգելե

Քիչ առաջ ավարտվեց ընդդիմադիրների և ՀՀ նախագահ հանդիպումը. Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց

Նախորդ 5 տարիներին անչափահասների ինքնասպանության 35 եւ ինքնասպանության փորձի 89 դեպք է գրանցվել

Անցկացվել է ԶՈՒ մարզական վաշտում զինծառայության նշանակման նպատակով քաղաքացիների ընտրության հանձնաժողովի նիստը

Զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել մեր լավ շախմատիստը, բայց դա իր իրավունքն է. նախարարը՝ Արոնյանի հեռանալու մասին

Լենա Նանուշյանն ու Սերգեյ Կոպիրկինն այցելել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն