Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի վաղը՝ ժամը 16:00-ին:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ իր պաշտպանյալը նիստին ներկա էր, սակայն հայտարարությամբ հանդես չեկավ:

Հարցին՝ Թավադյանի դեմ ցուցմունք տված անձը Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացած Վարուժան Մկրտչյա՞նն է, պաշտպանը պատասխանեց. «Դա միակ հնարավոր տարբերակն է, քանի որ գործով անցնող ուրիշ անձ չկա: Դատական նիստին մենք բարձրաձայնել ենք նաեւ հարցը, թե ինչու է նույն արարքի մեջ մեղադրվող անձը ազատության մեջ, սա ամենեւին չի նշանակում, թե ցանկանում ենք՝ նրան կալանավորեն, մենք խոսում ենք հավասար վերաբերմունքի մասին»:

Պաշտպանի խոսքով՝ Թավադյանի նկատմամբ խտրական վերաբերմունք կա. «Անձին շարունակում են կալանավորել ցուցմունք կորզելու համար, եւ քանի որ հաջողվել է այդ ցուցմունքը ստանալ, նա ազատության մեջ է»: Հովհաննես Խուդոյանը շեշտեց, որ Արմեն Թավադյանն առհասարակ որեւէ ցուցմունք չի տվել եւ չի ցանկացել շփվել Հատուկ քննչական ծառայության հետ. «Շփումը եղել է այնքանով, որքանով պարտականություններն են թելադրում: Իմ գնահատմամբ՝ ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ պարոն Թավադյանը պետք է կալանավորված մնա այնքան ժամանակ, քանի դեռ ցանկալի ցուցմունք չի տվել»:

Թավադյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը սկսվել էր այսօր:

Արմեն Թավադյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Դեկտեմբերի 24-ին նա նույն կասկածանքով բերման էր ենթարկվել, ապա՝ ձերբակալվել: Նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Տպել
766 դիտում

ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

Գերիների ծնողները բացել են Շիրակի մարզպետարանի մուտքը. կառույցն անցել է բնականոն աշխատանքի

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Արա Սաղաթելյանը ազատ արձակվեց

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

Վահագն Թեւոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի

Տեղի է ունեցել «Մեղրի-2» և «Որոտան-1» էլեկտրատեղակայանքներում համակարգային վթարի վերաբերյալ հանձնաժողովի նիստ

8 օր, 8% cashback «Մերի» խանութ-սրահներում IDBank-ի Visa քարտերով

Պարզվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի անդամների ինքնությունը. մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի

Արթուր Վանեցյանն անկեղծ չէ, գերիների հարցը երկու օրվա լուծելու չէ. Քոչարյան

ԳՇ հայտարարությունը հայտարարություն էր, այն քաղաքական հայտարարություն չէր. Գալուստ Սահակյան

Անցած չորս օրում արձանագրված 26 դեպքով հաշվարկվել է 67.231.184 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄ

Եթե Կենտրոնական բանկի որոշումը լինի, թոշակառուները իրենց գումարը նորից կստանան կանխիկ՝ փոստից

Հայաստանի առաջարկը՝ Թուրքիան հանել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից, ընդունվել է

Վերականգնողական վարժություններ COVID-19 երկարատև հիվանդությունից հետո

Առաջարկվում է կորոնավիրուսի ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամսով երկարաձգել

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին

Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտային հարկից. դիմումները կընդունվեն ուստարվա ավարտից հետո

Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը. Նաղդալյան

Նոր նախագիծ՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման վերաբերյալ

2020 թ-ին ՀՀ-ն 2 միավորով առաջ է անցել քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների ոլորտում. Freedom House

Նախագահի հրամանագրով՝ մի խումբ զինծառայողների հետմահու շնորհվել են պետական պարգևներ

Հարցը բարդ է, կան շատ գործոններ, որոնք ազդում են կողմերի դիրքորոշման վրա. Գրիգորյանը՝ Փաշինյան-Մարուքյան հանդիպման մասին

Էրդողանի հայտարարության թիրախը ՀՀ վարչապետին հարվածելն է. պատգամավոր

Երեւանի մետրոն 2019 թվականին 21 միլիոն ուղեւոր է տեղափոխել, 2020-ին՝ 11 միլիոն. Մետրոպոլիտենը 40 տարեկան է

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին (տեսանյութ)

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

2 վթար է գրանցվել Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին. կան տուժածներ

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է սահմանափակել ինտերնետային շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդը

Դագաղներ, ծաղկեպսակներ քաղաքական կիզակետում ի հայտ են եկել 2008-ից՝ ներկայիս ընդդիմադիրների կողմից. պատգամավոր

Այսօր վերաբացվել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակոցներ արձակել Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ․ ՄԻՊ

3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա՝ Սյունիքի պահպանվող տարածքների պահպանությունը իրականացնելու համար

Ըստ պատգամավորի՝ դատավորների կենսաթոշակի վերաբերյալ նախագիծը առաջիկա քառօրյային կքննարկվի և կընդունվի

ԲՀԿ-ն չունի որոշում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ

Նախագահի անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին և նրա հիշատակը հավերժացնող հուշարձանին

Սարգիս Քլոյանը դատի է տվել Սայաթ Շիրինյանին

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

Եթե գործադիր իշխանությունը քննադատում է դատական իշխանությանը, ուրեմն դատական իշխանությունը լավ է աշխատել. Մարուքյան