Երևան
0 °C
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր բնակարանների գնման վկայագրեր հանձնեց դեռ 2015 թ.-ի դեկտեմբերին Գուգարք գյուղի Էներգետիկների 3-րդ փողոցի թիվ 5 բազմաբնակարան շենքի հրդեհի հետեւանքով անօթեւան դարձած 7 ընտանիքների: Դեպքից հետո նշված ընտանիքների անդամները մի քանի ամիս վարձով էին բնակվել համայնքի ու պետության կողմից փոխանցված վարձավճարներով: Հետո արդեն, երբ վարձավճարների փոխանցումը դադարեցվեց, բնակիչների մի մասը տեղափոխվեցին բարեկամների բնակարաններ, մի մասն էլ շարունակեց վարձով ապրել սեփական միջոցներով:
Հրդեհից հետո, տարիներ շարունակ, թե՛ բնակիչներն ու թե՛ համայնքային ու մարզային իշխանությունները բազմիցս դիմել էին նախորդ իշխանություններին, սակայն՝ ապարդյուն: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դեռ նախորդ տարի խնդիրը քննարկել էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Հարցը մտավ օրակարգ: 2019-ի դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում հրդեհից տուժած 7 ընտանիքի բնակարանային խնդիրը բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) միջոցով լուծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին հատկացրեց 27 մլն 750 հազար դրամ գումար:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, շնորհավորելով բնակարանի գնման վկայագրեր ստացած ընտանիքներին, նշեց, որ նմանատիպ դեպքեր հանրապետությունում շատ են եղել, երբ հրդեհի հետեւանքով մի ամբողջ շենք է այրվել, սակայն ոչ բոլորն են փոխհատուցում ստացել, առավել եւս՝ ԲԳՎ-ների տեսքով. «Պարոն Պապիկյանի հետ մենք կարողացանք հասնել նրան, որ ի վերջո ձեր խնդիրը լուծվեց: Դուք տեղյակ եք, որ պարտավոր եք պայմանագրում նշված 6 ամիս ժամկետում բնակարան ձեռք բերել: Եթե կգտնեք տրամադրված գումարից ավելի ցածր գնով բնակարան, մնացորդ գումարը ձեզ կմնա, իսկ եթե թանկ գնով գնեք, ինքներդ կավելացնեք: Խնդրում եմ շարժվել սահմանված ընթացակարգով: Ես կարծում եմ, որ կկարողանաք տրամադրված գումարով բնակարան ձեռք բերել»:
Բնակարան կորցրած 7 ընտանիքներից 2-ին հատկացվել է 2 սենյականոց բնակարանի գնման վկայական (Յուրաքանչյուրը՝ 4 միլիոն 810 հազար դրամ), 2 ընտանիքի՝ 2 սենյականոցի գնման վկայական (4 մլն 70 հազար դրամ) եւ 3 ընտանիքի՝ 1 սենյականոց բնակարանի գնման վկայական (3 մլն 330 հազար դրամ):
Նավալնիին կալանավորելու որոշում է կայացվել տարօրինակ պայմաններում. նիստը ոստիկանական բաժանմունքում էր
ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվել է
Հայաստանում համավարակի պայմաններում առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է
Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Երեւանի համար 20 և 21 մանկապարտեզներն ամբողջապես նորոգված և նոր կահավորմամբ իրենց դռներն են բացել փոքրիկների առջև
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք․ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ
Ասկերանի շրջանային բաժնի պետն այցելել է անցակետեր
Կառավարության որոշումներով աճուրդի դրված պետական գույքերի համար դեռեւս գնորդներ չեն հայտնվել․ Բաբայան
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Գեղարքունիքում եւ Սյունիքում ձյուն է տեղում
ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է անցկացրել Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում (տեսանյութ)
2020 թվականին պրոթեզավորվել է Արցախի և Հայաստանի գրեթե 850 քաղաքացի
Ջերմային ռեժիմը դպրոցներում և մանկապարտեզներում. այց կրթօջախներ՝ առանց նախազգուշացման
Երեւանցիները բողոքում են նոր տեղադրված վերելակների աշխատանքից, քաղաքապետարանը պարզաբանում է
Նախօրոք հայտարարված 100 վերելակի փոխարեն Երեւանում 2021-ին կտեղադրվի 300-ը
ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ, անվտանգ հայրենադարձման հարցերը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը. «Արմենպրես»
Ասեց գնում ենք Ղարաբաղ, արդեն տան տղեն դու ես, լավ կնայես տանեցիներին.ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը զոհվեց Շուշիում
«Այբ» կրթական հիմնադրամը երկու հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան
Ոստիկանության կրթահամալիրում տրվել է ապագա պարեկների ուսուցման մեկնարկը (տեսանյութ)
«Ո՞վ էր ուզում հաշիվները մաքրել փողոցում». Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց
Հայաստանի և Ռուսաստանի ՍԴ նախագահները քննարկել են պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերը
Հաստատվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը և ընդունելության մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը
Բնակարան Երեւանի Կենտրոնում, հողամաս, 2 ավտոմեքենա․ Էդուարդ Աղաջանյանի հայտարարագիրը
Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները. Վահան Քերոբյան
Գրահրատարակչության ոլորտում առաքման նոր սակագներ կգործեն. քննարկում ԿԳՄՍՆ-ում
Ինչ ունեցվածք ունի առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը
Հակակոռուպցիոն կոմիտեի տնօրենին նշանակելու է վարչապետը, սա մեզ համար անընդունելի է. Անի Սամսոնյան
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ (լուսանկարներ)
Գյումրիում, Իջևանում, Վանաձորում մտահոգիչ պատկեր է արձանագրվել. ԱԱՏՄ
Արցախի ԱԺ-ում մշտական հանձնաժողովները քննարկել են 2021 թվականի ծրագրերն ու անելիքները
«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման երեւանյան առաջին ցուցադրությունը կկայանա հունվարի 28-ին
Առողջապահության նորանշանակ նախարարի կենսագրությունը
Կիրականացվի ԶՈՒ պատվո պահակային վաշտի զորակոչիկների ընտրություն. ցանկացողները պետք է դիմեն զինկոմիսարիատներ
2021-ին Երեւանում հնարավոր կլինի գործարկել 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան
Արթուր Աբրահամի կարիերայի 10 հիշարժան դրվագները․ նա հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին
COVID-19 պատվաստանյութերի անհավասար բաշխման պատճառով աշխարհը գտնվում է բարոյական անդունդի եզրին
Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Ալինա Նիկողոսյան
Դուք շարունակում եք կատարել դեկորատիվ բարեփոխումներ․ ԱԺ-ում քննարկվեց հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու նախագիծը
Վարորդ-սանիտար Հովիկ Մուսայելյանը, բարդ իրադրությունում վտանգելով կյանքը, տեղափոխել է վիրավոր զինծառայողներին
© 2021 Հայկական ժամանակ