Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 16-ին Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում վիճաբանություն է եղել գյուղի բնակիչների և Նինոծմինդայի շրջանի քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) նախագահի միջև, որն ավարտվել է ծեծկռտուքով: Այս մասին «Ալիք մեդիային» տեղեկացնում են շրջանի բնակիչները: Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը Գորելովկա գյուղի բնակիչ է, հայտնում է ALIQ-ը:

Ինչպես պարզվում է, հարևանների միջև վեճն սկսվել է ջրի համար: Չապայան եղբայրները և Սումբատ Կյուրեղյանը՝ տղայի հետ միասին նախ լեզվակռիվ են տվել, և ապա վեճը վերածվել է ծեծկռտուքի: Ըստ տեղացիների` Սակրեբուլոյի նախագահը, իր որդին և եղբոր որդին վնասվածքներ են ստացել դեմքի և գլխի հատվածում:

Գորելովկա և Փոկա գյուղի բնակիչները դուրս են եկել սակրեբուլոյի նախագահի դեմ՝ պահանջելով հավասար իրավունքներ: Ինչպես «Ալիքի» հետ զրույցում ասում է Փոկա գյուղի բնակիչներից մեկը, գործին է խառնվել նաև Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, իր մոտ կանչել գյուղացիներին, ինչին ի պատասխան գյուղացիներն ասել են, որ պատգամավորն ինքը ժամանի գյուղ. «Մենք շատ ենք, թող ինքը գա», — ասում են գյուղացիները:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով հետաքննություն է սկսել, ինչը ենթադրում է բռնություն: Այս պահին ձերբակալվածներ չկան:

Գորելովկայում երկուշաբթի օրը սպասում են նաև Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսո Ամիրանաշվիլիին:

Տպել
987 դիտում

12 մարզադաշտերը, որոնք 10 օրից պետք է սկսեին ընդունել Եվրո 2020-ի խաղերը, եթե չլիներ կորոնավիրուսը

Կայացվել է 1393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Սարալանջ-Արագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ կա տուժած

Եթե առողջական վիճակի սրացում չլինի, նախկին ռեժիմով, լիարժեք կշարունակեմ աշխատել. Նիկոլ Փաշինյան

Մանվել Գրիգորյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ խարդախության հոդվածով. ՔԿ-ն գործի մի մասը ուղարկել է Դատախազություն

Կամ նորից գնում ենք համատարած արգելափակումների, պարետային ժամի, կամ համագործակցված աշխատում ենք, 2-3 օր ունենք. վարչապետ

Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում ահագնանում է, մեր խնդիրը հակահամաճարակային կանոնների պահպանումն է. Նիկոլ Փաշինյան

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն Իվան Տելեգինը շնորհավորեց աշխատակիցների երեխաներին հունիսի 1-ի առթիվ

Ucom-ի ինտերնետ խանութում 5% զեղչ է Xiaomi բոլոր սարքավորումների համար

Ուժեղացված ռեժիմով ստուգայցեր են կատարվել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին

Կորոնավիրուսից մահացած անձանց անունները հրապարակելու փաստով նյութեր են նախապատրաստվում

Շենգավիթի միջոցառման կազմակերպիչների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել. ԱԱԾ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն արձագանքել է կորոնավիրուսից մահացածների անունները հրապարակելու փաստին

Դիլիջանի «Նալբանդի թալա» հանդամասում «UAZ»-ը շուռ է եկել. վարորդը մահացել է, տուժածը՝ հոսպիտալացվել

2020 թվականին ՔԿՀ-ներում գրանցվել է մահվան 3 դեպք․ դրանք կապ չունեն կորոնավիրուսի հետ․ Սրբուհի Գալյան

Ատամնաբուժարանների խախտումներին հատուկ ուշադրություն է դարձվում․ ԱԱՏՄ

«Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պաշտոնատար անձի՝ կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Հրաչյա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

72-ամյա քաղաքացին դադարեցրել է շուրջ 6 օր տեւած հացադուլը. դատախազությունից վերջապես արձագանքել են նրա խնդրին