Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. վիրավորները գիտակցության չգալով մահացել են

17/01/2020 schedule22:05

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։ Բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և շպրտվել տարբեր կողմեր։ Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Արտաշատի բժշկական կենտրոն: Վիրավորները, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել են։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ ավտոմեքենայի սեփականատերը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ավտոմեքենան տանից փախցրել էր նրա տղան: Մահացածներից մեկը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչ՝ 19-ամա Հայկ Սարգսյանն էր։ Փաստի առթիվ Ն. Սաֆարյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Տպել
2324 դիտում

Արսեն Ջուլֆալակյանի մանդատը կանցնի Նարեկ Ղահրամանյանին

78-ամյա զոքանչին դաժանաբար սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը

2020 թվականի հուլիսի համեմատ օգոստոսին աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով

Արարատի Շահումյան համայնքում հայտնաբերված ապօրինի ջերմոցների գործով ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է դատախազություն

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երևանում է

Պարեկային ծառայության դասընթացավարները վերապատրաստվում են

Սահմանադրական դատարանում ընտրում են դատարանի նախագահ եւ փոխնախագահ

Շառլ Միշելն ինքնամեկուսացված է. ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է մեկ շաբաթով

Նորշենից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

Հանրակրթության չափորոշիչների մասին նախագիծն ամենաքննարկվածներից է. առաջ քաշված հիմնական խնդիրներն ու ԿԳՄՍՆ պատասխանները

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Լոֆթը» ներկայացնում են «Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն

Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 15-ից

Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին

Նավալնին դուրս է գրվել գերմանական «Շարիտե» կլինիկայից

Նոյեմբերին ՀՀ տարածքում կանցկացվի «Շանթ-2020» զորավարժությունը

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Լուկաշենկոն գաղտնի անցել է նախագահական պարտականությունների կատարմանը, երդվել

Վիվա-ՄՏՍ-ն ավելացրել է բնակարանաշինությանը հատկացվող ներդրումը