Սոցցանցերից մեկի օգտատերը երիտասարդի մերկ լուսանկարները չհրապարակելու համար պահանջել էր 190․000 դրամ. ոստիկանություն

17/01/2020 schedule20:52

Ամիսներ առաջ մի երիտասարդ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկում ծանոթացել էր մի օգտատիրոջ հետ և նրա առաջարկով ուղարկել իր մերկ լուսանկարները։ Որոշ ժամանակ անց լուսանկարները ստացած օգտատերը դրանք չհրապարակելու համար երիտասարդից պահանջել էր 190․000 դրամ։

Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել տարածքային քննչական բաժին։ Քրեական գործի շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողներն իրականացրել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել իրական օգտատիրոջ ինքնության վերաբերյալ։

Տեղեկությունների իրացման արդյունքում Էրեբունու ոստիկանները հունվարի 16-ին հայտնաբերել են Եղեգնաձորի բնակիչ, 29-ամյա երիտասարդին ու բերման ենթարկել բաժին։

Նա ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
525 դիտում

Ե՞րբ եւ ո՞ր հեռախոսահամարին պետք է զանգահարել. ԱԻՆ-ում մասնագետները բացատրել են երեխաներին

Մեկ ներկայացման մեջ՝ դերասաններ 6 թատրոններից. Տիկինկային թատրոնի նախաձեռնությամբ բեմադրվել է «Ժամացույցի զարկերը»

ԱԳՆ հայտարարություն է տարածել Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ

Երևանում 4 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Թատրոնների տոմսարկղերում հերթեր են եղել. տոմսերը սպառվել են ընդամենը մի քանի ժամում

Սահմանախախտ հայտնաբերած Բագարանի բնակիչ Հաբեթ Ղազարյանը պարգևատրվել է. ՀՀ ԱԱԾ

10 մլն դրամով գնված եւ որպես նվիրատվություն ոստիկանությանը տրված տունը ոստիկանապետը հատկացրել է նոր աշխատակցուհուն

2008 թվականի Մարտի 1-ի 100 դատական գործերով դատախազությունը դեռեւս ներկայացրել է 15 բողոք. դատախազ Պետրոս Պետրոսյան

Գյումրիում հարգել են Սումգայիթի ջարդերի նահատակների հիշատակը

Մեծավան-Տաշիր ավտոճանապարհին 30 հա խոտածածկույթ է այրվել

Հայաստանը դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի անդամ

Լաբորատոր քննությունները որեւէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած քաղաքացու մոտ

Հայ խաղաղապահները նախապատրաստվում են բազմազգ զորավարժությանը

Սկսվել է հանրապետության ճանապարհների վթարավտանգ կետերի ուսումնասիրությունը և դրանց բարելավման նախագծերի մշակումը

ՀՀ-ում Կանադայի դեսպանը բարձր է գնահատել Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին (լուսանկարներ)

Անգարում բռնկված հրդեհի հետևանքով 2600 լիտր բուսայուղ է այրվել

Հրդեհ է բռնկվել հայ-վրացական սահմանի մոտ

Չեմպիոնների լիգայի վերջին 18 խաղում ընդամենը 2-րդ անգամն է, որ «Յուվենտուսը» գոլ չի խփում (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարարը