Ղարաբաղյան կարգավորման գործընթացում արձանագրվել է «փոքր քայլերի» տեղաշարժ. Սերգեյ Լավրով

17/01/2020 schedule20:43

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Լավրովի ամենամյա ամփոփիչ մամլո ասուլիսին հավատարմագրվել էր 200-ից ավելի ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոց, այնպես որ նախարարը չհասցրեց պատասխանել լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին օնլայն ռեժիմում:

Արտգործնախարարության մամուլի ծառայությունը նման հարցերի պատասխանները հրապարակեց քիչ ավելի ուշ՝ գրավոր տեսքով, որտեղ անդրադարձ կա նաև Ղարաբաղյան կարգավորման խնդրին և Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններին: 

Ս.Լավրովի գնահատմամբ՝ 2019 թվականը Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների առումով եղել է բավականին հագեցած և արդյունավետ: Որոշ դադարից հետո, որը կապված է եղել Հայաստանում իշխանական ինստիտուտների բարեփոխման հետ, համագործակցությունը շարունակել է ընթանալ բնականոն հունով: Երկրների ղեկավարները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վլադիմիր Պուտինը, անցնող տարվա ընթացքում հանդիպել են 6 անգամ, իսկ ՌԴ արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվադևի հետ Ն. Փաշինյանը ունեցել է թվով 4 հանդիպում: Նախարարը իր գրավոր պատասխանում հատուկ ընդգծել է նաև Երևանի հաջողված նախագահությունը ԵԱՏՄ-ում:

Ս. Լավրովը առանձին հարցի պատասխանով անդրադարձել է նաև Ռուսաստան-Ադրբեջան փոխհարաբերություններին՝ որակելով դրանք որպես՝ բոլոր ուղղություններով զարգացող ռազմավարական գործընկերություն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ի տարբերություն Հայաստանի վարչապետի անցնող տարվա ընթացքում ավելի քիչ՝ ընդամենը 3 հանդիպում է ունեցել Վ. Պուտինի հետ: Լավրովը հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի առևտրային գլխավոր գործընկերներից մեկը և, որ 2019 թվականին այդ երկրի հետ Ռուսաստանի ունեցած ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 միլիադ դոլար, ինչը 25%-ով ավելի է 2018 թվականի համեմատ: Ռուսաստանը անցող տարվա ընթացքում Ադրբեջանում ունեցել է 4,5 միլիարդ դոլարի ներդրում:

Անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, Լավրովը փաստել է, որ այդ հարցում նկատելի փոփոխություններ տեղի չեն ունեցել:

«Արձանագրվել է «փոքր քայլերի» տեղաշարժ, որոնց մասին երկրների արտգործնախարարները պայմանավորվել էին անցած տարի Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Շփման գծում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, գործում է կապի թեժ գիծը Երևանի և Բաքվի միջև, իրականացվել է լրագրողների փոխայցելություն: Տեղի է ունեցել գերության մեջ գտնվող քաղաքացիներ Զավեն Կարապետյանի և Իլվին Իբրահիմովի փոխանակումը: Կարծում ենք, որ այս ամենը վկայում է այն մասին, որ կողմերը մտադիր են շոշափելի քայլեր ձեռնարկել՝ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, սակայն, միևնույն է էական առաջընթաց բանակցային գործընթացում չի արձանագրվել և հույս կա, որ առաջիկայում կողմերը պատրաստ կլինեն առարկայական երկխոսության»,- իր պատասխանում մանրամասնել է ՌԴ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Լավրովը:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
483 դիտում

Անկախ թոքաբորբ ունենալուց՝ Էլթոն Ջոնը կշարունակի համերգային շրջագայությունը

Արայիկ Հարությունյանն ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին

Դատախազությունը մերժել է ՀՔԾ-ի առարկությունը՝ Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ փակ են, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

ՀՀ վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ

«Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել

Պաշտոնական է՝ Արսեն Ջուլֆալակյանը Տոկիո 2020-ին չի մասնակցի. հունահռոմեականների 77կգ-ում ՀՀ-ն կներկայացնի Չալյանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին

Բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքներ է ընդունում հանրաքվեին ընդառաջ. «Այո»-ի հաղթանակին գրեթե չեն կասկածում

Հայկական ծագում ունեցող հայտնի թենիսիստ Անդրե Աղասիին մեղադրել են դոպինգ օգտագործելու մեջ

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Առանց գենդերային բաղադրիչի ներառման՝ հասարակության սոցիալ-տնտեսական զարգացումը չի կարող լիարժեք լինել․ Ժաննա Անդրեասյան

Պրոֆեսիոնալ ռեկետ է․ Արթուր Մեսչյանը՝ շինթույլտվություններից դժգոհ բնակիչների բողոքների մասին

Հայտնաբերվել է մոտ 130 000 «ապագայի» ձու եւ 54 000 հատ՝ ժամկետանց

Յուրա Մովսիսյանը շուրջ 1.5 տարի է՝ թիմ չունի

Տղամարդն ընկերոջը թմրանյութ է հյուրասիրել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ)

Ռուստամ Բադասյանն ու Դեբորա Գրիզերը քննարկել են հակակոռուպցիոն պայքարում համագործակցությունը զարգացնելու ուղղությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը (լուսանկարներ)

«Այո»-ն շտաբներ կունենա բոլոր մարզերում ու քաղաքներում. միջոցառումների ժամանակացույցը կհրապարակվի Պապիկյանի ասուլիսում