ԱԱԾ նախկին տնօրենի վնասվածքը քունքի շրջանում է. սենյակում կան բազմաթիվ պարկուճներ, պատերին՝ կրակոցների հետքեր

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից ժամեր անց քիչ առաջ պաշտոնական մանրամասները հրապարակվեցին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը դեպքի վայրում հավաքված լրագրողներին տեղեկացրեց, որ ԱԱԾ նախկին տնօրենը հայտնաբերվել է քունքի շրջանում վնասվածքով, դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ «Գլոք» տեսակի ատրճանակ:

Դեպքի վայրում, ըստ Մելիքյանի, հայտնաբերվել են նաեւ 3-4 տասնյակ պարկուճներ եւ գնդակներ: Այն սենյակում, որտեղ նրա դին հայտնաբերվել է, պատերին կան կրակոցների հետքեր:

Հարցին՝ Կուտոյանի մարմնի վրա արդյո՞ք բռնության հետքեր կան՝ Մելիքյանը պատասխանեց. «Վաղը արդեն դատաբժշկական փորձագետները փորձաքննության արդյունքում ավելի ստույգ կպարզեն մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը»:

Արդյո՞ք պատերի կրակոցները արձակված են այն զենքից, որը հայտնաբերվել է նրա մահվան դեպքի վայրում. այս մասով Մելիքյանն ասաց, որ դա միայն դատաձգաբանական փորձաքննությամբ կարող է պարզվել:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ քննիչների դեպքի վայր հասնելու պահին այնտեղ եղել են Կուտոյանի կինն ու հայրը: Մելիքյանը քիչ առաջ հայտնեց, որ այս պահին նրանց մասնակցությամբ գործողություններ են կատարվում:

Խոսելով այն մասին, թե ինչ են պատմում կինը եւ հայրը՝ ՔԿ նախագահի տեղակալը պատասխանեց, որ նրանց հայտնած տեղեկությունները ընդամենը վերաբերում են դիակի հայտնաբերմանը:

Ինչ վերաբերում է հարեւաններին, այլ հարցաքննվածներին՝ Մելիքյանը նշեց, թե չի կարող որեւէ մեկի ցուցմունքը հրապարակել, քանի որ դրանք ստուգման ենթակա են: Համենայնդեպս, ըստ նրա, մինչ այդ պահը հարցաքննվածներից ոչ ոք չի հայտնել, որ աղմուկ է լսել:

Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել նաեւ այն մասին, թե Կուտոյանի դիակի կողքին եղել է կոնյակի շիշ. «Այսինքն ձեզ հետաքրքիր է՝ դեպքի վայրում է՞լ ինչ է հայտնաբերվել. փորձաքննությամբ կպարզենք, թե արյան մեջ սպիրտի պարունակություն կա՞, թե ոչ»,- ի պատասխան այս կապակցությամբ իրեն ուղղված հարցի ասաց նա:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հայտնեց, որ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

«Խնդրում եմ հոդվածին առերեւույթ չխաբնվեք, էն առումով, որ եթե 110 հոդվածն է…ունենք հետեւյալ դեպքը. հայտնաբերվել է Կուտոյանի դին, էս պահի դրությամբ հարուցում ենք 110 հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու: Մահվան դեպքերով որպես կանոն բազմաթիվ վարկածներ ենք առաջ քաշում. կարող է լինի սպանություն, կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ, բազմաթիվ վարկածներ: Հետագայում արդեն, համալիր փորձաքննություներով եւ մի շարք քննչական գործողություններով, որոնք պլանավորվում են, դրանց արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Մելիքյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ քրեական գործը հարուցվել է այդ պահին «ձեռքի տակ» եղած տվյալների հիման վրա:  

Խոսելով տարածքում առկա տեսախցիկների մասին՝ ՔԿ պետի տեղակալը տեղեկացրեց, որ տեսախցիկների ձայնագրությունները քննչական խմբի քննիչների կողմից առգրավման պրոցեսում են:

Տպել
2550 դիտում

Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է. ստահոդ քարոզչությունը տարածվում է ռուսական կայքերով

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա (տեսանյութ)

Օղակաձեւ զբոսայգում այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կունենանք. Հակոբ Կարապետյան

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար. ՔԿ

Կորոնավիրուսով է վարակվել Իրանի փոխնախագահը, մահացել՝ նախկին դեսպանը. երկրում 245 դեպք կա

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է GIZ պատվիրակությանը

Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «Независимая газета»-ին պատասխանատվության ենթարկելու նպատակով

ԱԳՆ-ում կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում է կայացել

ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ՃՈ խմբերի ուղեկցությամբ

Ե՞րբ եւ ո՞ր հեռախոսահամարին պետք է զանգահարել. ԱԻՆ-ում մասնագետները բացատրել են երեխաներին

Մեկ ներկայացման մեջ՝ դերասաններ 6 թատրոններից. Տիկինկային թատրոնի նախաձեռնությամբ բեմադրվել է «Ժամացույցի զարկերը»

ԱԳՆ հայտարարություն է տարածել Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ

Երևանում 4 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Թատրոնների տոմսարկղերում հերթեր են եղել. տոմսերը սպառվել են ընդամենը մի քանի ժամում

Սահմանախախտ հայտնաբերած Բագարանի բնակիչ Հաբեթ Ղազարյանը պարգևատրվել է. ՀՀ ԱԱԾ

10 մլն դրամով գնված եւ որպես նվիրատվություն ոստիկանությանը տրված տունը ոստիկանապետը հատկացրել է նոր աշխատակցուհուն

2008 թվականի Մարտի 1-ի 100 դատական գործերով դատախազությունը դեռեւս ներկայացրել է 15 բողոք. դատախազ Պետրոս Պետրոսյան

Գյումրիում հարգել են Սումգայիթի ջարդերի նահատակների հիշատակը

Մեծավան-Տաշիր ավտոճանապարհին 30 հա խոտածածկույթ է այրվել