Մաշտոցի պողոտայի տերմինալներից մեկից փորձել են գողություն անել. ոստիկանություն

17/01/2020 schedule18:37

Հունվարի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի տերմինալներից մեկից փորձել են գողություն անել։

Այդ մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելով, պարզեցին, գողության փորձը կատարած անձանց ինքնությունը։

Հունվարի 15-ին կասկածյալները հայտնաբերվեցին Մաշտոցի պողոտայում և բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։

Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդն ու 34-ամյա տղամարդը տվել են խոստովանական բացատրություններ։

Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածները գողություններ ու գողության փորձեր են արել նաև Կենտրոն վարչական շրջանի այլ վճարային տերմինալներից։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

Տպել
310 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը (լուսանկարներ)

«Այո»-ն շտաբներ կունենա բոլոր մարզերում ու քաղաքներում. միջոցառումների ժամանակացույցը կհրապարակվի Պապիկյանի ասուլիսում

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ուղեկցող 6 անձ բերման են ենթարկվել

Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցիկն իրականում. տնօրենը պարզաբանում է

Դիզվառելիքի գործով Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են

Զինված ուժերում 2019 թվականի հունիսից մինչեւ օրս կանխվել է ինքնասպանության 8 դեպք․ Արտակ Դավթյան

Նոր Նորքում ապօրինի թմրաշրջանառության շղթա է բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ անչափահաս (տեսանյութ)

Ազգային ժողովը 2020-ին 552 ժամանակակից համակարգիչ ձեռք կբերի

Սովորական հեռախոսը կամ ինչ-որ մեկի երեխա լինելը բանակում կարող է դառնալ անհավասարություն. Անդրանիկ Քոչարյան

Վարդագույն քաղաք Երեւան. հայկական մշակույթը, հիանալի խոհանոցն ու պատմությունը. «Ryanair»-ի հոդվածը

Չեմ պատրաստվում հրաժարական տալ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Յուրաքանչյուր հաճախորդից 1000 դրամ՝ հյուրանոցի աշխատակցին. պոռնկությամբ զբաղվելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական տարին

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի է նետվել կպչուն ժապավենով պարուրված թմրանյութի փաթեթ

Առաջարկվում է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու ինստիտուտ ներդնել

Ոստիկանությունը հայտնում է երեխայի վաճառքի դեպքի մասին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան

Վաղվանից կտաքանա 7-9 աստիճանով. փետրվարի 20-ին որոշ շրջաններում ձյուն կտեղա

Յուրի Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի հետ