ՌԴ-ի իշխող կուսակցությունը խնդրել է նոր վարչապետին վերանշանակել 1 նախարարի ու 3 փոխվարչապետի

Ռուսաստանի Դաշնության նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեւավորի նոր կառավարություն՝ ներկայացնելով նախարարների եւ փոխվարչապետների թեկնածուների անուններ:

Երկրի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Միշուստինին խնդրել են վերանշանակել կառավարության կազմի հետ հրաժարական ներկայացրած 1 նախարարի ու 3 փոխվարչապետի՝ հաշվի առնելով նրանց փորձն ու աշխատանքային հաջողությունները: Մասնավորապես, կուսակցությունը միջնորդել է փոխվարչապետներ Տատյանա Գոլիկովայի, Դմիտրի Կազակի, Ալեքսեյ Գորդեեվի եւ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշեւի համար: Այս մասին հայտնել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը:

«Ведомости» թերթի տվյալներով՝ ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը կարող է դառնալ առաջին փոխվարչապետ: Ներկա պահին այդ պաշտոնը զբաղեցնում է Անտոն Սիլուանովը, որը համատեղությամբ նաեւ Ֆինանսների նախարարն է: Կրեմլում աշխատանքի անցնելուց առաջ Բելոուսովը կառավարությունում զբաղեցնում էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Նշվում է, որ կառավարության կազմում մնալու լավագույն շանսերն ունի Տատյանա Գոլիկովան, որը Մեդվեդեւի պաշտոնավարման շրջանում զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը՝ սոցիալական քաղաքականության գծով: Բավական բարձր շանսեր ունի նաեւ Դմիտրի Կազակը՝ որպես գործի գիտակ: 

Նախկին կառավարության կազմից, ըստ թերթի, ամենաթույլ օղակները բարձրագույն կրթության եւ գիտության նախարար Միխաիլ Կոտյուկովն ու Թվային զարգացման, կապի եւ մասսայական կոմունիկացիաների նախարար Կոնստանտին Նասկովն են, որոնց վերանշանակման շանսերը չափազանց փոքր են:

Ըստ թերթի վերլուծությունների՝ անհայտ է մնում ՌԴ կառավարության բազմամյա փորձ ունեցող արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետագա պաշտոնավարման հարցը:

Միխայիլ Միշուստինը նախարարների նոր ցանկը կներկայացնի արդեն եկող շաբաթ:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ ինքն ու կառավարության կազմը հեռանում են պաշտոններից, հրաժարական տվեց ամբողջ կառավարությունը: Պուտինն իր ուղերձում հայտարարել էր խորքային փոփոխությունների հսկայական շղթայի մասին, այդ թվում՝ երկրի Սահմանադրության փոփոխության մասին:

Մի քանի ժամ հետո Վլադիմիր Պուտինը երկրի վարչապետի պաշտոնում առաջարկեց Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, որը Պետդումայի կողմից հաստատվեց երեկ:

Տպել
2036 դիտում

Ժնևում կողմերը պայմանավորվել են չհարվածել քաղաքացիական բնակչությանը, փոխանցել իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցուցակը

Ժնևում ավարտվել է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ավելի քան 7 ժամ տեւած հանդիպումը

Ադրբեջանից վերադարձված գերին մանրամասներ է պատմում մյուս գերիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին (տեսանյութ)

Ադրբեջանը օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որը զանգվածային ոչնչացման բնույթ ունի. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

Էգեյան ծովի թուրք-հունական հատվածում երկրաշարժի հետեւանքով 14 զոհ, 542 տուժած կա 2 կողմում. ամփոփ

Պատերազմը սկսելուց հետո որեւէ պատգամավոր պարգևավճար չի ստացել ու չպիտի էլ ստանա. Վահագն Թեւոսյան

Եթե Ադրբեջանը կընկնի մեր իշխանությունների ոտքերը՝ թող գան, եթե ոչ, պիտի չհոգնենք կռվից, մինչեւ Քուր գնանք. Ռ.Պետրոսյան

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը Արցախ այցի համատեղ հրավեր են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ. ՊՆ ներկայացուցիչ

Լեգիոներների սահմանափակում. ինչպես են թիմերը լուծում խնդիրը

Կապանի Դավիթ բեկ բնակավայրում այսօր մարտական գործողություններ են եղել. Արծրուն Հովհաննիսյան

ԱՄՆ-ն փաստում է՝ Ադրբեջանը վարանում է համաձայնվել առանց նախապայմանների հրադադարին․ Արմենպրես

Հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա տղամարդ. 6 խաղաղ բնակիչ վիրավոր են. Արցախի ՄԻՊ

Դավիթ Տոնոյանը եւ Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը քննարկել են ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը

Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովում կոչ է արվել դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան.ԿԳՄՍՆ

Արսեն Թորոսյանը Գեղարքունիքում ծանոթացել է վիրավոր զինվորների և կորոնավիրուս ունեցող պացիենտների բուժման ընթացքին

Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել

«Մեր օգնությունը բանակին այսօր առավել քան երբեւէ պետք է»․ քաղաքացին իր անձնական ավտոմեքենան կնվիրաբերի բանակին

1000 դրամների շեմը վերանայելու հարցով քննարկումներ են սկսվել. «կընտրվի այն մոտեցումը, որը լավագույն լուծումը կլինի»

ԱԻՊԾ տնօրենին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում. համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են