Հայկ Մարությանը Էդմոն Մարուքյանից ու Դավիթ Խաժակյանից պահանջում է հերքում կամ ապացույցներ

Հայկ Մարությանն Էդմոն Մարուքյանին ու Դավիթ Խաժակյանին առաջարկում է հերքել կեղծ պնդումները կամ փաստեր ներկայացնել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ ներկայացնելով մանրամասներ.

«2019-ի վերջին ամիսներին քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված ապատեղեկատվության հեղեղը հիշում ենք: Հատկապես սեպտեմբերի վերջից՝ աղբահանության խնդրի սկզբունքային լուծումից հետո տարբեր գործիչներ ու որոշակի լրատվամիջոցներ ապատեղեկատվության ու բամբասանքների արշավ էին սկսել քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեության հետ կապված: Մասնավորապես, բիզնեսի սոցիալական պատասխանատվության սկզբունքով քաղաքին տրված նվերների վերաբերյալ աղմուկը եւս բոլորս հիշում ենք:

2019-ի դեկտեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը 1in.am-ի եթերից, իր խոսքով, «բացահայտում արեց»՝ ասելով, որ նվիրատու ընկերությունները իրե՛նք չեն գնել Կամազները, «Փո՛ղն են տվել քաղաքապետարանին, քաղաքապետարանն է գնել, փո՛ղ, փո՛ղ են տվել քաղաքապետարանին... Իսկ ի՞նչ իմանանք՝ ինչքան են տվել, ինչքանից են առել: Կարող ա, ասենք, 1 միլիոն դոլար տվել են, 800 հազարի են առել Կամազները»: (հղումները՝ մեկնաբանություններում)

Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն «Ազատություն» ռադիոկայանի եթերում դեկտեմբերի 23-ին արեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ընդ որում, երկու հարգարժան գործիչները իրենց խոսքերը հաստատող որեւէ փաստ չներկայացրեցին: Չէին էլ կարող ներկայացնել, որովհետեւ վերը նշված հայտարարությունները, ըստ էության, ապատեղեկատվություն են:

Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պաշտոնական նամակներ է հղել պարոնայք Էդմոն Մարուքյանին եւ Դավիթ Խաժակյանին՝ առաջարկելով հերքել հիշատակված պնդումները կամ ներկայացնել համապատասխան փաստաթղթային հիմնավորումներ:

Հ.Գ. Ինչպես տեսնում ենք, այս անգամ նամակների ներքո օրիգինալ ստորագրություններ են եւ ոչ թե ֆաքսիմիլ»:

Տպել
6690 դիտում

Պրոֆեսիոնալ ռեկետ է․ Արթուր Մեսչյանը՝ շինթույլտվություններից դժգոհ բնակիչների բողոքների մասին

Հայտնաբերվել է մոտ 130 000 «ապագայի» ձու եւ 54 000 հատ՝ ժամկետանց

Յուրա Մովսիսյանը շուրջ 1.5 տարի է՝ թիմ չունի

Տղամարդն ընկերոջը թմրանյութ է հյուրասիրել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ)

Ռուստամ Բադասյանն ու Դեբորա Գրիզերը քննարկել են հակակոռուպցիոն պայքարում համագործակցությունը զարգացնելու ուղղությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը (լուսանկարներ)

«Այո»-ն շտաբներ կունենա բոլոր մարզերում ու քաղաքներում. միջոցառումների ժամանակացույցը կհրապարակվի Պապիկյանի ասուլիսում

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ուղեկցող 6 անձ բերման են ենթարկվել

Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցիկն իրականում. տնօրենը պարզաբանում է

Դիզվառելիքի գործով Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են

Զինված ուժերում 2019 թվականի հունիսից մինչեւ օրս կանխվել է ինքնասպանության 8 դեպք․ Արտակ Դավթյան

Նոր Նորքում ապօրինի թմրաշրջանառության շղթա է բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ անչափահաս (տեսանյութ)

Ազգային ժողովը 2020-ին 552 ժամանակակից համակարգիչ ձեռք կբերի

Սովորական հեռախոսը կամ ինչ-որ մեկի երեխա լինելը բանակում կարող է դառնալ անհավասարություն. Անդրանիկ Քոչարյան

Վարդագույն քաղաք Երեւան. հայկական մշակույթը, հիանալի խոհանոցն ու պատմությունը. «Ryanair»-ի հոդվածը

Չեմ պատրաստվում հրաժարական տալ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Յուրաքանչյուր հաճախորդից 1000 դրամ՝ հյուրանոցի աշխատակցին. պոռնկությամբ զբաղվելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական տարին

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի է նետվել կպչուն ժապավենով պարուրված թմրանյութի փաթեթ

Առաջարկվում է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու ինստիտուտ ներդնել